Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

Օրենքը գրված է միայն ԳԱԱ172ի նախագահության համար Այսօր Ազգային ժողովում տեղի կունենան լսումներ՝ նվիրված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագծին, որն ԱԺ172ն առաջին ընթերցմամբ ընդունել է հոկտեմբերի 20172ին։ Նախագիծը միանշանակ չի ընդունվել որոշ գիտնականների կողմից։ Վերջիններս, նաեւ՝ հրապարակավ, բողոքել են նախագծի որոշակի դրույթների դեմ։ Նրանք գտնում են, որ օրենքը խիստ միակողմանի է. արտահայտում է միայն ՀՀ ԳԱԱ նախագահության շահերը եւ ունի պետական իշխանության բռնատիրական բնույթ։ Քանի որ, համաձայն օրենքի, ԳԱԱ172ն տնօրինում է պետական բյուջեով գիտությանը հատկացվող միջոցները եւ ստանձնում հիմնարար հետազոտությունների պետական համակարգողի դերը։ Այսինքն, ՀՀ ԳԱԱ172ին տրվում են պետական կառավարման մարմնին բնորոշ միայն իրավունքները, առանց պարտականությունների եւ նրանից բխող հետեւանքների։ ՀՀ ԳԱԱ172ի ինստիտուտների եւ ԵՊՀ172ի մի խումբ գիտնականներ (թվով 30 հոգի) դիմել են ԱԺ172ի նախագահին եւ պատգամավորներին՝ իրենց մտահոգությունն արտահայտելով այս առնչությամբ։ Դիմումում մասնավորապես ասվում է, որ «Օրենքի նախագիծը կարելի է ասել, ընդհանրապես չի արտացոլում հանրապետության գիտության համալիրի գերխնդիրները եւ նրանց լուծման ռազմավարական սկզբունքները։ Անտեսված են գիտության ոլորտի ենթակառույցների հիմնահարցերը, որոնք հանդիսանում են ժամանակակից գիտության հիմքը։ Ընդհանուր առմամբ, օրենքի նախագիծը ամրագրում է միայն այսօրվա ընթացիկ իրավիճակն ու խնդիրները եւ փորձում տալ ոչ անկողմնակալ լուծում՝ ելնելով գիտական հասարակության մեջ գոյություն ունեցող որոշակի սոցիալական շերտի շահերից»։ Փաստելով, որ օրենքն ապահովում է ԳԱԱ172ի նախագահության գերիշխանությունը՝ գիտնականները գրում են, որ «օրենքի կիրառմամբ հանրապետության գիտության համալիրը, փաստորեն, որդեգրում է խիստ ընդգծված ամբողջատիրական սկզբունքներ։ Մասնավորապես, հանրապետության գիտության համակարգի կազմակերպությունները, ներառյալ ԳԱԱ172ի համակարգի ինստիտուտները, կորցնում են անգամ ստեղծման օրից ունեցած իրենց ինքնուրույնությունը։ Զարմանալի է, որ 1992 թ. գիտության բնագավառում բարեփոխումների գործընթաց որդեգրած եւ էական հաջողությունների հասած հանրապետությունը հաստատելու է մի օրենք, որի որոշ դրույթների ամբողջատիրական բնույթը ակնհայտորեն գերազանցում է անգամ խորհրդային շրջանում գործող սկզբունքները»։ Գիտնականների բողոքը եզրափակվում է օրենքի հաստատման գործընթացը դադարեցնելու խնդրանքով՝ հաշվի առնելով թվարկված եւ մի շարք այլ թերություններ։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին եւ համապատասխան հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանին գրավոր դիմում են ներկայացրել նաեւ մի խումբ ակադեմիկոսներ, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱԱ172ի մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը, մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Նորայր Առաքելյանը, երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ջրբաշյանը եւ այլք։ Դիմումում մասնավորապես ասվում է. «Այսօրվա դրությամբ ակադեմիայի կազմի մեջ մտնող ինստիտուտներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ։ Խնդրում ենք նոր օրենքում եւս պահպանել այն։ Կարգավիճակի ցանկացած իջեցում կհանգեցնի ինստիտուտների աշխատանքների կազմալուծմանը»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել