Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՉԲՆԱԿԵՑՎԱԾ ՇԵՆՔԵՐ ԿԱՆ Աղետի գոտում բնակելի շենքեր են կառուցել մի շարք կազմակերպություններ։ Համաշխարհային բանկը (ՀԲ) նույնպես ծրագիր ուներ աղետի գոտում։ ՀԲ172ն, սակայն, կառուցեց բնակելի շենքեր, որոնցից մի քանիսը բնակեցված է մասամբ, կան նույնիսկ ընդհանրապես չբնակեցված շենքեր։ Պատճառները մի քանիսն են եւ հատկապես այն, որ շենքերը հանձնվել են կիսատ172պռատ վիճակում։ Այս մասին վերջերս պարզաբանումներ է տալիս Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը։ – Որքան հայտնի է, որոշ կազմակերպություններ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իր կառուցած շենքերը բնակիչներին հանձնել է լրիվ ավարտված, նույնիսկ հարդարված տեսքով։ ՀԲ172ն, ըստ որոշ լուրերի, այդ ծրագրով նախնական պայմանավորվածություն է ունեցել տեղական եւ հանրապետական իշխանությունների հետ՝ նման տեսքով հանձնել։ Ինչո՞ւ, այդ դեպքում, չեն կանխատեսել այս վիճակը եւ չեն հրաժարվել ծրագրից։ – Եթե 31724 տարվա կտրվածքով ասեմ, այնպես էր ստացվել, որ աղետի գոտում բնակարանային շինարարությամբ զբաղվել են մի շարք կազմակերպություններ։ Կառուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, կառուցվել է Համաշխարհային բանկի ռեսուրսներով, բյուջեի միջոցով, այլ ծրագրերով։ Եվ բոլոր շենքերի նկատմամբ տարբեր մոտեցումներ են եղել։ Այո, «Հայաստան» հիմնադրամը շենքերն ավարտել է մինչեւ վերջին մեխը։ ՀԲ172ն կառուցում էր իր վարկային ռեսուրսներով եւ հարդարման աշխատանքներ չէին կատարվում։ Այդ բնակարաններում ունեինք երկու դուռ՝ մուտքի եւ զուգարանի դռներն էլ չէր տեղադրվում։ Բյուջեի նկատմամբ գնացինք ավելի հետ. օրինակ Գյումրիում ապակեպատվում էր մեկ շերտ, ասում էին՝ երկրորդ շերտը կանի քաղաքացին եւ այլն։ Այդ տեսանկյունից մի այլ խնդիր ձեւավորվեց։ Նայած թե որ շենքը երբ է շահագործման հանձնվում, իսկ քաղաքացիները, որ բնակարանային հերթում են եւ ըստ հերթականության են տուն ստանում՝ բախտավորվում են կամ անբախտանում։ Դա կախված էր նրանից, թե ով՝ որ ծրագրով կառուցված բնակարանն է ստանում։ Ավելին ասեմ. օրինակ Համահայկական հիմնադրամի կառուցած շենքերը սեփականության իրավունքով տրվում էին քաղաքացիներին, իսկ Համաշխարհային բանկի ծրագրով բնակարան ստացած քաղաքացին ոչ թե սեփականության իրավունքով էր ձեռք բերում, այլ իրենց հետ կնքում էր պայմանագիր, որ ինքը 25 տարվա ընթացքում այդ գումարի 25%172ը պետք է վերադարձնի։ Դրանից հետո կարող է ձեռք բերել սեփականության իրավունքը։ Եվ շատ դեպքերում Համաշխարհային բանկի այդ ծրագրով կառուցված շենքերը տրամադրվել են առաջին հերթին, պարզ է՝ հաշմանդամներին, սոցիալական տեսանկյունից անապահով խավին։ Եվ ստացվում է, որ այդ մարդիկ հայտնվում են ինչ172որ պարտավորությունների մեջ։ Ով որ նախկինում էլ էր սոցիալապես ծանր վիճակում, հայտնվեց ավելի ծանր պայմաններում ու ստացավ ոչ լրիվ ավարտված շենք։ – Չօգտագործվելով էլ, հիմա, այդ շենքերը ինչ172որ իմաստով շարքից դուրս են գալիս։ – Այո՛, կան այս պահին բնակարաններ, որոնք մինչ օրս էլ բնակեցված չեն։ Մենք ի վերջո պայմանավորվել ենք եւ կառավարության որոշում եղավ անցյալ տարի, որ այլեւս առանց հարդարման աշխատանքների կիսատ172պռատ շենքեր չկառուցվեն։ Պետք է հանձնենք լիարժեք շենք։ Այնպիսին, ինչպիսին «Կարմիր խաչի» կառուցած շենքերն են, «Հայաստան» հիմնադրամի, որ բոլորս կերազեինք ունենալ նման բնակարաններ։ Ե՛վ այսօր, ե՛ւ մյուս տարվա ծրագրով, դա կլինի պետական միջոցներով, թե «Լինսի» ծրագրով, բոլոր շենքերը կկառուցվեն նույն չափանիշներով։ Որպես մարզպետ պարտավոր եմ վերացնել ստեղծված անհավասարությունները, այսինքն՝ պետք է հասնենք այն բանին, որ մարդիկ, որոնք պետք է հիշյալ 25%172ը վճարեն՝ չվճարեն։ Դա աբսուրդ է։ Բոլոր քաղաքացիները պետք է լինեն հավասար պայմաններում։ Ենթադրում եմ, որ շատ կարճ ժամկետում այդ հարցը կկարգավորենք։ Եթե չեմ սխալվում, այդ վիճակում են մոտ 2000 ընտանիքներ։ – ՀԲ172ն աղետի գոտում, բացի բնակելի շենքերի համար նախատեսված աշխատանքներից, ծրագրային որոշ կառուցումներ կատարեց նաեւ արդյունաբերական ոլորտում։ Եվ այդտեղ էլ կան խնդիրներ։ Կառուցվել են, բայց չեն գործում։ – ՀԲ172ի այդ ծրագիրը ուներ երկու բաղադրիչ մաս։ Առաջինը՝ բնակարանային ֆոնդի կառուցումն էր, եւ երկրորդը՝ արդյունաբերական շենքերի, որը ենթադրում էր վերականգնել կորցրած հզորությունները՝ շինարարական մասով։ Մենք դա հիմա քննադատում ենք այն առումով, որ այսօր տեսնում ենք՝ ինչ լրջագույն սխալներ են արվել։ Հարցն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ կառուցվել են ընդամենը տարածքներ, մակերեսներ։ Սպիտակում կարի ֆաբրիկան, եթե չեմ սխալվում՝ շուրջ 10.000 քմ է՝ ֆուտբոլի, սպորտային դահլիճի պես։ Նույն «ֆուտբոլի դահլիճը» ստեղծեցին Դիլիջանում, եւս՝ 5000 քմ։ Ենթադրվում էր, որ ՀԲ172ի ծրագրով կկառուցվեն արտադրամասերի տարածքները, իսկ ձեռնարկությունները ձեռք կբերեն սարքավորումներ ու կաշխատեն։ Եվ երբ ՀԲ172ն ավարտեց այդ կառույցները, պարզվեց, որ սարքավորումներ ձեռքբերելու համար տվյալ ձեռնարկությունները նախ ֆինանսական միջոցներ չունեն։ Երկրորդ՝ շուկա չկա, եւ՝ որ այդ աշխատատեղերի խնդիրը ոչ թե կառույցի բացակայությունից էր, այլ որովհետեւ նախկին տնտեսվարող մեխանիզմները փոփոխվում են շուկայական հարաբերությունների ընթացքում։ Ոչ ոքի մտքով այդ պահին չանցավ, որ մենք հսկայական չքանդված հզորություններ ունենք Երեւանում, Չարենցավանում եւ այլուր, ինչո՞ւ նրանք չեն աշխատում։ Եվ, արդյո՞ք, եթե Գյումրիում այդ շենքերի տեսքով վերականգնեցին նախկին հզորությունները, այդ գործարանները կաշխատեն, թե՞ ոչ։ Այդ հարցի պատասխանը չտրվեց։ Այժմ, իհարկե, 2000 թվի աչքերով ենք գնահատում 9317294 թվերի աշխատանքները։ Փաստ է, որ այս իմաստով մեծ խնդիրների առջեւ է կանգնած աղետի գոտին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել