Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԳՆԱԼՈՎ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է Եթե առաջ բջջային հեռախոսները, վարձը չմուծելու համար, դառնում էր միակողմանի կապի միջոց (բջջայինի տիրոջը լինում էր զանգել, բայց նա զանգել չէր կարող), ապա դեկտեմբերի մեկից վարձ չմուծելու համար բջջայինն ընդհանրապես անջատվելու է: Չգիտես ինչու, «ԱրմենՏելը» որոշել է , որ ինքը «դեմք է», առանց հաշվի առնելու, որ իրենց հասցեին ժողովրդից դեռ ոչ մի լավ խոսք դուրս չի եկել: «ԱրմենՏելի» առաջադիմություններից ամենահետաքրքիրն այն է, որ հեռախոսով (անպայման չէ՝ բջջայինով կամ կառավարականով) տուն զանգելիս, մեխանիկական մի ձայն հայտնում է, որ ձեր հավաքած համարը գոյություն չունի: Ու նույնիսկ պրն Գոմցյանի նման ազդեցիկ մարդը թե կարողանա համոզել նրան, որ «չէ, աղջիկ ջան, այս համարը քսան տարի գոյություն ունի»: Ավելի լավ է ստացվում «ԱրմենՏելի» մոտ, երբ միջքաղաքայինի վարձը չմուծելիս, հեռախոսն ընդհանրապես անջատվում է եւ նույն ձայնն ամբողջ օր կրկնում է. «Ձեզ կապ կընձեռվի միջքաղաքայինի վարձը մուծելուց հետո»: Էլ չասենք, որ «ԱրմենՏելը» անհայտ նպատակներով փորել-քանդել է մի շարք բակեր ու մոռացել մի քանի բուռ հող լցնել փոսերի մեջ: ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել