Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԽՈՍԵԼ Ուրբաթ օրը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը հարցազրույց էր տալիս իրանական «Ջամե172Ջամ» հեռուստաընկերությանը։ Այդ մասին իմացա պատահաբար։ Եվ քանի որ փոխնախարարը Սիդնեյից հետո դեռեւս իր խոսքը չի ասել տեղական լրատվամիջոցներին, փորձեցի իմանալ դրա պատճառները։ Զրույցը կայացավ, որի ընթացքում շոշափվեցին նաեւ օրախնդիր մի քանի այլ հարցեր։ – Պարոն Զաքարյան, Դուք սովորաբար չեք խուսափում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպելուց։ Ինչո՞վ կբացատրեք ամառային 27172րդ օլիմպիական խաղերից հետո Ձեր տեւական լռությունը։ – Իմ լռությունն ինքնանպատակ չէ եւ ոչ էլ որեւէ բանից խուսափելու ցանկություն։ Սպասում էի, թե մասնագիտական լուրջ վերլուծություններ կլինեն օլիմպիական խաղերի մասնակցության վերաբերյալ։ Բայց, ցավոք, այդպիսի վերլուծությունների կարծես չհանդիպեցի։ Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցների հետ հանդիպելուն, դա անպայման լինելու է։ Ամեն տարի դեկտեմբերին պարտադիր կարգով ասուլիս է կազմակերպվել, որում ամփոփվել է տարին, խոսվել արածների ու չարածների, բացթողումների մասին։ Ավանդույթն այս տարի էլ չի խախտվի։ Կարծում եմ, այդ հանդիպումը կլինի դեկտեմբերի կեսերին եւ այդ ժամանակ կպատասխանեմ լրատվամիջոցների ցանկացած հարցի։ – Հիմա կարո՞ղ եք ասել՝ գո՞հ եք Սիդնեյում հայ օլիմպիականների մրցելույթներից։ – Յուրաքանչյուր մարզաձեւ ու մարզիկի պետք է գնահատել առանձին172առանձին եւ անհատապես։ Ինչպե՞ս գոհ չլինեմ ծանրորդ Արսեն Մելիքյանից, որը նվաճեց մեծ սպորտում իր առաջին մեդալը, այն էլ՝ օլիմպիական խաղերում, 20172ամյա Ռուդիկ Պետրոսյանից, տակավին անփորձ ըմբիշ Արշակ Հայրապետյանից, որոնց ընդամենը մեկ քայլ չբավականացրեց մեդալ նվաճելուն։ Նույնը կարելի է ասել ծանրորդ Գագիկ Խաչատրյանի, բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի մասին։ Խիստ դժգոհ եմ ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանից, որի, պարզապես, տապալվելու պատճառները մինչեւ հիմա էլ չեմ հասկանում։ Հուսախաբ արեցին հունա172հռոմեական ըմբիշները։ Իհարկե, կային անհաջող մրցելույթների սուբյեկտիվ, մեզանից չկախված պատճառներ, որոնց մասին կխոսեմ ասուլիսում։ – Հնարավոր չէ՞ր, որ Սիդնեյում ունենայինք նաեւ այլ մարզիկներ, այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ։ – Բոլորին էլ այդպիսի հնարավորություն ընձեռվել է։ Ի վերջո, հավաքականների մարզիչներն են մարզիկներին հրավիրել ուսումնամարզական հավաքների, որոշել, թե ում ուղարկել վարկանիշային մրցաշարերի, ում՝ այս կամ այն առաջնություն, ինչպես պետք է կոմպլեկտավորել հավաքական թիմերը։ Բայց պիտի ասեմ, որ մեր նախորդներից բարձրակարգ մարզիկների մեծ ժառանգություն չենք ստացել։ Եթե Ատլանտայում հանդես էին գալիս Խորհրդային Միության մարզական դպրոցներ անցած մարզիկներ՝ ԽՍՀՄ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ, ու մասնակիցներ, ապա 97172ի կեսերին, երբ ես եկա, ասպարեզում մնացել էին միայն աշխարհի չեմպիոն Արայիկ Գեւորգյանն ու Եվրոպայի չեմպիոն Կարեն Մնացականյանը։ Իսկ այն, ինչ ունենք այսօր, 97172ից հետո աճած մարզիկներ են։ – Հիմա մի քանի խոսք պետական կառույց172ՀԱՕԿ փոխհարաբերությունների մասին։ Արդեն կասկած չկա, որ այս երկու կառույցների միջեւ չլուծված հարցեր կան։ – Ոչ թե չլուծված հարցեր, այլ չկարգավորված հարաբերություններ։ Գլխավոր պատճառն օրենքի բացակայությունն է։ Սակայն այդ դաշտի բացակայության պայմաններում կարողացել ենք լուծել բազմաթիվ խնդիրներ՝ զուգահեռաբար ստեղծելով սպորտի զարգացման հայեցակարգը, որն օրենքի նախահիմքն է։ Այսօր հրապարակված է նաեւ «ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի նախագիծը, բայց, ցավոք, ոչ ոք, նույնիսկ նրանք, ովքեր իրենց մեծ մասնագետ են համարում, դեռ որեւէ առաջարկություն չեն արել։ Հենց այդ չկարգավորված հարաբերություններն են պատճառը, որ, ասենք, ֆեդերացիաները չեն զգում, որ իրենք ֆեդերացիա են՝ ոչ մի հարց չեն քննարկում։ Օրինակ, թող ասեն, թե Սիդնեյի նախապատրաստության ամբողջ ընթացքում որեւէ հարց քննարկե՞լ են, ի՞նչ խնդիր են ներկայացրել պետական կառույցին, ու վերջինս չի բավարարել իրենց պահանջը։ Չկա այդպիսի բան։ Նույնը պիտի ասեմ ՀԱՕԿ172ի մասին։ Ճիշտ է, ես ՀԱՕԿ172ի գործկոմի անդամ չեմ, բայց տեղյակ եմ, որ այնտեղ քննարկվել են տարբեր մարզաձեւերի նախապատրաստական աշխատանքները եւ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն։ Ոչ մի լուրջ, շահագրգիռ քննարկում չի եղել, թե այս բանը ճիշտ չի արվում, հավաքի պետք է գնալ ոչ թե իքս, այլ իգրեկ թվով մարզիկներով, կամ ավելի նպատակահարմար է հավաքը կազմակերպել ոչ թե այս վայրում, այլ՝ այն։ Պարզապես, լուրջ մոտեցում չի եղել գործին։ Ինչ խոսք, թերություններ կան նաեւ պետական կառույցի աշխատանքում։ Այդ մասին էլ մանրամասն կխոսեմ ասուլիսում։ Ի դեպ, այդ օրը հրավիրելու եմ բոլոր մասնագետներին ու պահանջելու եմ, որ նրանք էլ անկեղծ արտահայտվեն։ – Իսկ եթե նրանք քննադատեն Ձեզ, հետագայում չե՞ն տուժի։ – Ամենեւին։ Ես ինքս եմ միշտ առաջարկում, որպեսզի գան, խոսեն, ասեն թերությունները, վրիպումները, բայց՝ նաեւ հիմնավորեն։ – Դեկտեմբերի 6172ին նշանակված է ՀԱՕԿ172ի արտահերթ համաժողովը։ Ի՞նչ հարցեր են քննարկվելու։ – Օրակարգում, կարծեմ, մեկ հարց կա՝ կազմակերպչական։ ՀԱՕԿ172ի նախագահը հրաժարական է տվել։ Եթե ընդունվի, կանցկացվի ՀԱՕԿ172ի նախագահի նոր ընտրություն։ – Թեկնածուներ կա՞ն։ – Տարբեր անուններ շոշափվում են։ Օրը կգա՝ կտեսնենք։ Զրույցը վարեց Ա. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել