Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

Իրավապաշտպան՝ «մեղադրական թեքումով» Այս նոյեմբերի 8172ից ԼՂՀ Գերագույն դատարանում «անորոշ ժամանակով» ընդհատվեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննությունը։ Համենայնդեպս, մոտակա օրերին դատաքննությունը սկսելու նշաններ դեռ չկան։ Մինչեւ երեկ ենթադրվում էր, որ ՀՀ ԱԺ172ից հանձնաժողով պիտի գնար Ստեփանակերտ, սակայն ժ. 18.30172ի դրությամբ ոչ ոք այդ մասին տեղյակ չէր, եւ հանձնաժողովը փաստորեն տեղ չէր հասել։ «Դուք ինչպես եք գնահատում դատավարության ընթացքը, եւ լրատվամիջոցներն ինչո՞ւ ակտիվ չեն» նոյեմբերի 26172ին ի պատասխան «Ամերիկայի ձայնի» թղթակցի հարցի, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ակնարկեց, թե հայաստանյան «ձայները» լռեցին, որովհետեւ (ոչ բառացի եմ միտքը մեջբերում) նրանք համոզվեցին, որ Ս. Բաբայանը եւ մյուսները մարտի 22172ի հեղինակներն են, ինչին չէին հավատում մինչ այդ։ Հարգարժան իրավապաշտպանը շրջանցեց թերեւս այն, որ այս օրերին դատաքննությունը չի շարունակվում, եւ դա է հիմնական պատճառը լրատվամիջոցների պասիվության։ Իսկ այն, որ ահաբեկչության հեղինակը վերոնշյալ խումբն է, իրավապաշտպանը ինքը չէ, որ պիտի մատնանշեր (մեր կարծիքով), այլ բոլոր ապացույցների համադրմամբ եւ դատաքննության ավարտից հետո՝ դատարանը։ Լ. Ալավերդյանը նաեւ հայտարարեց, որ հանդիպել է (չգիտես ինչու «մեղադրյալ» բառն էր օգտագործում) ամբաստանյալների հետ եւ նրանց առողջության հետ կապված լուրերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Պարզապես հիշեցնեմ, որպես դատաքննության մասնակցի, որ թե՛ Դ. Ղուլյանը, թե՛ Ս. Բաբայանը, թե՛ Վ. Թաշճյանը, թե՛ Է. Փարամազյանը խոստովանեցին, որ իրենց նկատմամբ կիրառվել են խորթ մեթոդներ։ Իմիջիայլոց տեղեկացնեմ թե Լ. Ալավերդյանին, թե մեղադրողների շահերը պաշտպանող այլ իրավապաշտպաններին, որ դատարանը չի բավարարել բոլոր միջնորդությունները, պարզապես, երբ տեսավ, որ Սասուն Աղաջանյանի վիճակը վիճակ չի, բավարարեց նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու պաշտպանի միջնորդությունը։ Երեկ տեղեկացա նաեւ, որ Սասունին մեկ օրով Երեւան են տարել172բերել, իսկ Նուբարաշենի հոգեբուժարանի վերջնական եզրակացությունը դեռ պատրաստ չէ։ Նոյեմբերի 25172ին Ստեփանակերտում Սամվել Բաբայանի հետ հանդիպել էին ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամներն ու նախագահը՝ Պարույր Հայրիկյանը։ Ս. Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը՝ Լ. Ալավերդյանի վերոնշյալ հարցազրույցում հայտնած մտքերի կապակցությամբ պարզապես կոչ արեց նախօրոք գնահատականներ չտալ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել