Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ Եթե այս տարվա մայիսին Արտաշես Գեղամյանը հայտարարում էր, թե «նախագահը բարոյական իրավունք չունի գլխավորելու երկիրը, նա պետք է թողնի իր պաշտոնը», այժմ նա միայն ԱԺ172ի լուծարման եւ նոր կառավարության ձեւավորման մասին է խոսում։ «Ազգային միաբանություն» կուսակցության Երեւանի քաղաքային կազմակերպության կոնֆերանսը, որ տեղի ունեցավ նոյեմբերի 25172ին, համապատասխան հայտարարություն էլ ընդունեց, թե «հետեւողականորեն պայքարելու ենք՝ հասնելու ժողովրդի շրջանում վստահություն չներշնչող ներկայիս ԱԺ172ի լուծարմանը» եւ, բնականաբար, նոր կառավարության ձեւավորմանը։ Ուշագրավ է, որ նույն հայտարարության մեջ, մի քանի տող վերեւ նշված էր, թե բացառում են «ներքաղաքական այնպիսի զարգացումները, որոնք երկրի ներսում կարող են առաջ բերել անկայունություն»։ Մինչդեռ ընտրություններն ու կառավարության փոփոխությունները մեզանում, որպես կանոն, հենց ներքաղաքական անկայունության եւ լարվածության առաջացման սկզբնապատճառ են դառնում։ Կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, որ այս կոնֆերանսում հանդես եկավ հանրապետությունում տնտեսական, սոցիալական ու քաղաքական իրավիճակի վերաբերյալ ծավալուն զեկուցմամբ, եթե նախագահի մասին ինչ172որ ակնարկ անում էր էլ, ապա միայն նրա ֆոնին վարչապետի եւ կառավարության քայլերի աղետալիությունը ցուցանելու նկատառումով։ Մեջբերենք պրն Գեղամյանի մատնանշած մի օրինակ172համեմատությունը, որ 31724 անգամ կրկնեց իր այս զեկուցման մեջ. եթե Ռոբերտ Քոչարյանը խոստանում է, թե 40 հազար աշխատատեղ կստեղծվի՝ «կառավարությունը ճիշտ այդ նպատակների համար նախատեսված 8,5 մլրդը վերցնում է, տալիս աշխատավարձերը փակելուն»։ Հիշեցնենք, որ նախագահի խոստացված աշխատատեղերը Հայաստանի բյուջեի կամ սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին չէ, որ պիտի ստեղծվեին, այլ «Լինսի» եւ այլ հիմնադրամների ծրագրերի միջոցով։ Սակայն միտումն ակնհայտ էր՝ ի ցույց դնել, որ զարգացման ծրագրերի փոխարեն կառավարությունն առօրյա ինչ172որ չնչին հարցեր է լուծում։ Ավելի՛ն, ըստ Գեղամյանի՝ մինչ աշխարհի երկրների խելացի ղեկավարները մտահոգված են, թե համաշխարհային տնտեսական զարգացումների մայրուղիներից ո՞ր մեկում է իրենց երկրի դերը՝ «մեր կառավարությունը մեկ տարի է զբաղվում է ՀԴՄ172ներ տեղադրել172չտեղադրելու խնդրով»։ «Ստի եւ կեղծիքի վրա իր աշխատանքները հիմնած», «խելքը չհերիքող» եւ «վախկոտ» կառավարության քննադատությունն ուղեկցվում էր տնտեսագիտական վերլուծություններով, ուղիների մատնանշմամբ, թե ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից։ Այս ամենը մի անորոշ կասկած էր նաեւ առաջացնում՝ մի՞թե Արտաշես Գեղամյանի վարչապետական հավակնությունները դարձյալ արթնացել են (չնայած կուսակցության վերջին համաժողովում նրա զինակիցները պնդում էին, թե այլեւս չեն պայքարելու հաջորդ վարչապետի համար. «Մենք պայքարելու ենք հաջորդ նախագահի համար»)։ Ի դեպ, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարը սկսել է կրկնել իրեն։ Խորհրդարանի իր ելույթում էր զարմանք արտահայտել, որ բախտորոշ օրենքների քվեարկության ժամանակ Սիլվա Կապուտիկյանին ԱԺ172ի միջանցքում չես տեսնի՝ լոբբինգ անելիս փոխարենը բուռն ակտիվություն են ցուցաբերում մաքսային եւ հարկային մարմինները, ՆԳՆ 6172րդ վարչությունը։ Կոնֆերանսում նույնը կրկնելով հավելեց, թե Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը, Սոս Սարգսյանը եւ Ալբերտ Մկրտչյանը լոբբինգով չեն զբաղվում, քանի որ «ազգի մեծերը մարդ չեն տեսնում այնտեղ, ում կարելի է խելք սովորեցնել»։ Երկիմաստ եւ բումերանգանման այս պնդմանը լեփլեցուն դահլիճը արձագանքեց ծափահարություններով։ Արտաշես Գեղամյանը այստեղ կրկնեց նաեւ խորհրդարանական ելույթի այն համեմատությունը, ըստ որի ստացվում էր, որ Միհրան Մովսիսյանը հեղինակավոր քաղաքական գործիչ է եւ մտավորական, իսկ Գուրգեն Արսենյանը՝ «քաղաքական շրջանակներում ընդհանրապես չերեւացող, հանրապետության ստվար զանգվածներին անծանոթ» մեկը, որը «ո՜չ հռետորական ձիրք ունի, ո՜չ մի բան»։ Թարմ էր Արտաշես Գեղամյանի հետեւյալ առաջարկն իշխանություններին, որ լավ մոռացված հին ավանդույթ է. «Լավ, երեխա ժամանակ իրենց տատիկներն իրենց Թումանյան չե՞ն կարդացել։ Թող Հարուն Ալ Ռաշիդի նման դերվիշի շոր հագնեն, մի հատ ման գան գյուղերով։ Քաղաքներով, ավաններով ման գան՝ լսեն ժողովուրդն իրենց մասին ինչ կարծիքի է»։ «Ազգային միաբանության» շարքային անդամների (որոնք միայն Երեւանում, ըստ հրապարակված տվյալների, 16 հազարից ավելին են եւ ամեն ամիս էլ շուրջ 2 հազար մարդ է անդամագրվում) տրամադրությունների չափորոշիչը պրն Գեղամյանի հետեւյալ արտահայտությունն էր. «Մենք զերծ մնացինք հեղափոխական կոչերից՝ չափազանց շատ կորցնելով մեր կուսակցականների որոշակի շրջանակներում։ 88 գյուղերում, քաղաքներում եւ ավաններում շրջագայել ենք՝ գրեթե բոլոր տեղերը մարդիկ արդեն հուսահատված եւ ճարահատյալ ասում են. «Ասեք, ե՞րբ ոտքի կանգնենք»։ Իսկ դրան սպասում է մեր թշնամին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել