Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՈՐԱԿԸ Երեկ հայրենական չորս ձեռնարկություններ՝ Երեւանի կոնյակի գործարանը. «Աթենք» մսամթերք արտադրող ՍՊԸ172ն, «Ջերմուկ172Գրուպ» ՓԲԸ172ն եւ «Անելիք» բանկը, պարգեւատրվեցին ՀՀ կառավարության որակի նշանով։ Արդեն երրորդ տարին է, որ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացիայի վարչությունը նախաձեռնում է այդ մրցանակաբաշխությունը։ Ու եթե նախորդ երկու տարիներին կառավարության պարգեւները ստացել են 10172ական ձեռնարկություններ, ապա այս տարի՝ միայն 4172ը։ Սակայն դա, ըստ Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արամ Վարդանյանի, չի նշանակում, որ հայրենական արտադրանքի որակն ընկել է, ուղղակի արդեն իսկ 20 բարձրորակ արտադրանք եւ ծառայություն մատուցող ընկերություններ ստացել են որակի նշանը եւ, ըստ կանոնադրության, հինգ տարի ժամկետով դուրս են մնացել մրցակցային դաշտից։ Մինչեւ բաղձալի որակի նշանը ստանալն ընկերությունները երկար են սպասում։ Ըստ չափագիտության եւ ստանդարտացման վարչության պետ Արարատ Մալխասյանի, առաջինը ինքնագնահատման փուլն է, որի ժամանակ ձեռնարկությունը հաշվի է առնում իր հնարավորությունները։ Ապա ներկայացնում է հայտ, որը վարչության փորձագետները հանգամանալից քննում են, հաշվի առնելով, իհարկե, ժողովրդի գնահատականը՝ այդ ձեռնարկության արտադրանքի կամ մատուցած ծառայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում, հայտը ներկայացվում է կառավարական հանձնաժողովի քննարկմանը, որն էլ ընտրում է լավերից լավին, ապա կառավարության նիստը հաստատում է կառավարական հանձնաժողովի որոշումը։ Ի դեպ, կառավարական հանձնաժողովի անդամ Արամ Վարդանյանը պնդում էր, որ հաշվի է առնվում նաեւ ընկերության պարտաճանաչությունը՝ հարկային պարտավորությունները կատարելիս։ Ըստ Արարատ Մալխասյանի եւ Արամ Վարդանյանի, այս մրցանակները ձեռնարկությունների համար գովազդի լայն դաշտ են բացում։ Նրանք կարող են իրենց արտադրանքի վրա դրոշմել կառավարության հատուկ որակի նշանը ու պարծենալ, որ գնահատվել են ժողովրդի ու կառավարության կողմից։ Մրցանակակիրներն էլ, թեեւ ուրախ ու զգացված էին կառավարության ու ժողովրդի գնահատականի այս դրսեւորումից, բայց է՛լ ավելի հպարտ էին արդեն ստացած միջազգային՝ «ԻՍՈՒ» մրցանակներով։ Մասնավորապես՝ «Ջերմուկ-Գրուպ» ՓԲԸ տնօրեն Սամվել Արսենյանն ասաց, որ իրենց արտադրանքն արդեն ճանաչված է եւ մեզ մոտ եւ դրսում. «Այս մրցանակը բարձր արժեք ունի, բայց արտահանման վրա դժվար թե ազդեցություն ունենա։ Մենք արդեն երկար ժամանակ է շուկայում ենք ու ճանաչված ենք»։ Ի դեպ, պարոն Արսենյանը գտնում էր, որ «Ջերմուկ» արտադրող մյուս ձեռնարկություններն իրենց համար մրցակից չեն. «Դրանք մանրմունր, պատահական «ցեխեր» են, մենք պրոֆեսիոնալ գործարան ենք»։ «Աթենք» ՍՊԸ172ի տնօրենը կարծում էր, որ այս մրցանակն ամենեւին էլ իրենց երազանքների գագաթնակետը չէր, որից հետո պիտի թուլանան եւ այլեւս որակ չտան. «Իհարկե, սա շատ արժեքավոր պարգեւ է։ Բայց մեր արտադրանքի որակը նախեւառաջ մեր հաջողության երաշխիքն է։ Եթե նույնիսկ մենք մրցանակ չստանայինք, չէինք գցելու մեր որակը, որովհետեւ դա մեզ ձեռնտու չէ»։ Պարոն Գիշյանը կարծում էր, որ իրենց արտադրանքը ճանաչվում եւ ընդունվում է հատկապես լավագույն հումք եւ օժանդակ նյութեր օգտագործելու ու նաեւ պրոֆեսիոնալ աշխատակիցների ներգրավման շնորհիվ. «Մեզ մոտ աշխատում են նախկին միսկոմբինատի ամենալավ մասնագետները»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել