Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

«ԵՐԿՐԻ ՈՒՂԵՂՆ Է ՍԽԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾ» Վերնագրում մեջբերված պնդումն արեց երեկ Արշակ Սադոյանը՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում, որոնց թեման համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունն էր։ Հայտնի անեկդոտի հերոսի պես, որն ամեն ինչի մեղավորը համարում էր «սիստեմը», պրն Սադոյանը եւս գտնում էր, թե «այս էլ որերորդ տարին շարունակվող մեր դժբախտությունները» պայմանավորված են գործող համակարգով։ «Իշխանական ողջ համակարգն է արատավոր։ Արատավոր են համակարգում իշխանավորների ընտրության, ներգրավման, բոլոր մեխանիզմները։ Բուն պատճառն է պետք վերացնել։ Անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ, արմատապես փոխել համակարգը»,172 հայտարարեց պրն Սադոյանը աշխատանքային խմբի անունից, որի կազմը չցանկացավ բացահայտել։ Այդ խորհրդավոր խումբն իր խոսնակի միջոցով կարեւորում էր, որ երկիրը կառավարվի ստեղծվելիք քառամյա գործունեության պետական ծրագրով, կառավարությունը կազմվի եւ պատասխանատվություն կրի առաջին հերթին ԱԺ172ի առջեւ, պատասխանատվություն սահմանվի ընտրողներին խաբելու համար եւ այլն: Պատմեց, որ այս հարցերը նախօրեին քննարկել է ՍԴ172ի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։ Պնդեց, որ հանրապետության նախագահն էլ է սկզբունքային համաձայնություն տվել։ Առաջարկում էր մինչեւ ԱԺ այս նստաշրջանի ավարտը պետաիրավական հարցերի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը պիտի ձեւակերպի այս սկզբունքները՝ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ մտցնելու համար։ Հանրաքվեն պիտի լինի 2001172ի աշնանը, դրանից հետո նոր ԱԺ ընտրվի։ «Եվ 2002 թվական մենք մուտք կգործենք աշխարհի համար ընդունելի քաղաքական համակարգով»,172 լավատեսաբար ավարտեց խոսքն Արշակ Սադոյանը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել