Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

«Ռենկոն», «Գոլդեն Պալասը» եւ ծառերը Երեկ լրացավ Երեւանի գլխավոր ճարտարապետ, փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին։ Վերջերս հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող Հաղթանակ զբոսայգում հյուրանոցի կառուցման մասին պրն Սարգսյանն ասաց. «Այդ տարածքի եւ դրա կառուցապատման հիմնական հեղինակը ես եմ,… Երեւանի գլխավոր ճարտարապետի առաջարկությամբ է այդ տարածքը տրվել նրանց («Գոլդեն Պալաս» հյուրանոցային հունական ցանցի հայաստանյան ներկայացուցչությանը, որի կոորդինատորն է Արայիկ Հայրապետյանը 172 Ս. Ս.)։ Ես դա համարում եմ կառուցապատման եւ հատկապես հյուրանոցի կառուցապատման համար լավագույն տարածք։ Խնդիրը նրանում է, որ Երեւանում Քրիստոնեության ընդունման 1700172ամյակի հետ կապված պետք է լայնածավալ հյուրանոցային շինարարություն լինի։ Հայաստանի զարգացման ապագայում բոլորիդ հայտնի է, որ շատ կարեւորվում է տուրիստական գործընթացը, իսկ Հայաստանը չունի բավարար հյուրանոցային պաշարներ, որպեսզի կարողանա ընդունել այդ մարդկանց։ Տվյալ տարածքը բացառապես մացառուտներ են։ Դա կարող է վկայել ցանկացած մարդ, ով այցելել է այդ տարածքը։ Այդտեղ ծառահատումների մասին խոսք լինել չի կարող։ Նշենք, որ «Առավոտի» թղթակիցը տեսել էր նախկին կինոթատրոնի ավերակ շենքի մնացորդները, որի տեղում արվել է հողահատկացումը։ Սակայն, հյուրանոցի համար հատկացվել է 3200 քմ տարածք, իսկ կինոթատրոնի տարածքը մոտ 10001721200 քմ է եղել։ Ըստ Ն. Սարգսյանի. «Ընդհանրապես հասկանալի չէ, թե նույնիսկ, եթե այդ տարածքում կտրվել են 2 կամ 3 ծառեր (ինչը չի եղել), ինչո՞ւ չենք տեսնում դրա փոխարեն ինչ է ստացել քաղաքը։ Ստացել է 3,5 մլն դոլարի ներդրում, ստացել է այդ աշխատանքներում բազմաթիվ աշխատատեղեր… Որեւիցե մամուլում առայսօր չի գրվել, որ Երեւան քաղաքում միայն մեկ տարվա ընթացքում տնկվել է շուրջ 20.000 ծառ։ Բոլորովին նոր այգի է հիմնվել Մալաթիա172Սեբաստիա հանգույցում, շուրջ 3000 ծառ տնկվել է, 10 օր առաջ, Դավիթաշենում, ինչո՞ւ այդ մասին ոչ ոք առհասարակ չի խոսում»։ Կոմայգում իտալական «Ռենկո» կազմակերպության իրականացնելիք կառուցապատման մասին էլ կան խոսակցություններ, թե ծառեր են հատվում։ «Այդ նախագիծը, որ իրականացվի, կարող եմ ասել, որ Երեւան քաղաքում չափազանց մեծ ներդրում եմ ունեցել։ Այդտեղ պետք է բացվի փողոց։ Փողոցի մասին չեն խոսում, որովհետեւ վիճարկել հնարավոր չէ։ Իրականությունն այն է, որ ես ինքս իտալացիներին խնդրել եմ, համոզել եմ եւ թույլ չեմ տվել նախկին Սպանդարյանի շրջսովետի շենքում կառուցել նոր շենք՝ բացատրելով, որ դա վերջնականապես կտապալի այս փողոցի բացման ծրագիրը։ 150 տարվա ծառերի շարք չի կտրվում, ամբողջապես պահպանվում են։ Մեր հաշվարկներով ամբողջ տարածքում ճանապարհի երկարացման համար կարող է կտրվել 3 ծառ։ Ասեք, խնդրեմ, Երեւանի էվակուացիոն անվտանգության համար 250 մետր երկարությամբ ճանապարհը կարեւոր չէ՞, որը քաղաքի արտակարգ իրավիճակներում հնարավորություն կտա մարդկանց արագորեն տեղափոխվել»։ Վերջերս բոլորը գլխավոր հատակագծից հղումներ են կատարում, իբրեւ թե հիմնավորելո՛վ իրենց խոսքը։ Ն. Սարգսյանը նկատեց. «Չեմ կարողանում մի բան հասկանալ, թե ինչպես կարելի է գլխավոր հատակագծի վրա անընդհատ հղումներ կատարել՝ չտեսնելով այդ հատակագիծը, չիմանալով ինչի մասին է խոսքը»։ Գլխավոր ճարտարապետը շեշտեց, որ ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում է, այստեղ էլ, նույնկերպ են վարվում՝ կտրված մեկ ծառի փոխարեն տնկվում են տասնյակ ծառեր։ Հիշենք, որ ՀՀ նախագահն էլ էր շտապողական տրամադրված՝ հյուրանոցներ կառուցելու հարցում։ Գուցե այն պատճառով, որ «Լինսի» հիմնադրամի գումարները շուտով կհասնեն Հայաստան եւ մի շարք մարդկանց հյուրանոցային նախաձեռնություններ կխցկվեն այդ ծրագրի մեջ։ Սարքվում է՝ թող սա սարքվի, ծրագրում կա, փողը կա… Գլխավոր ճարտարապետին պետք է հուզի այն հարցը, որ քաղաքաշինական նորմեր չխախտվեն։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել