Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

Ռոբերտ Քոչարյանը Նախագահը այնպիսի, մեղմ ասած, հայհոյանք է դրել բոլոր դժգոհությունների եւ բողոքների վրա (թշնամական դավադրություններ են, որոնք խաթարում են կայունությունը եւ խանգարում ներդրումներին), որ այսուհետ ցանկացած հայրենասեր գործիչ կամ լրատվամիջոց պարզապես պարտավոր է խոսել միայն արքունական բիզնեսմենների հետ կտրվող պրն Քոչարյանի կարմիր ժապավենների մասին: Չէ՞ որ ներդրողները բութ են եւ Հայաստանի մասին իրենց ամբողջ լրատվությունը քաղում են բացառապես «Հայլուրից»: Հայկ Հարությունյանը Վերին աստիճանի պետականանպաստ կառուցողականություն է դրսեւորում ոստիկանությունը իր նախարարի գլխավորությամբ՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քար լռություն պահպանելով: Պատճառը պարզ է. ըստ «Փեթակի» որոշ աշխատակիցների, որոնք, բնականաբար, վախենում են բացահայտվել, ընդհարումներին մասնակցում էր ՀՀ նախագահի թիկնապահը: 2-3 օրից՝ ՆԳ-ի, ԱԱ-ի եւ զանազան «ավտարիտետների» կողմից բոլոր տուժածներին ու վկաներին մի լավ վախեցնելուց կամ կաշառելուց հետո, կհրապարակվի պաշտոնական «հերքում», ըստ որի ոչ մի կռիվ էլ չի եղել եւ ամեն ինչ հնարած է: Գագիկ Թադեւոսյանը Ընդվզելով ամերիկացիների պատվերով պատրաստած ընտանիքի պլանավորումը եւ անվտանգ սեքսը գովազդող տեսահոլովակների դեմ, կոմունիստ պատգամավորը զարմանալիորեն կառուցողական ենթադրություն արեց, թե կնոջ հղիությունը տեւում է մի քանի տարի: Շարունակելով այդ կոնստրուկտիվ մտածելակերպը, առաջարկում եմ նույն ոլորտին վերաբերող տեսահոլովակի սցենար, որը լիովին կհամապատասխանի մեր ազգային ավանդույթներին: Կադր առաջին. սկեսուրը «քուջուջ է անում» հարսի անկողնում եւ հայտնաբերելով համապատասխան հետքեր, ուրախության ճիչ է արձակում: Կադր երկրորդ. տեսնելով հայերի հետհարսանիքային ուրախությունը, մի ամերիկացի ասում է մյուսին. «Լավ ժողովուրդ են հայերը, բայց ինչո՞ւ են նրանք պարում Ճապոնիայի դրոշով»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել