Երեկ «Առավոտի» խմբագրություն էր այցելել «Dark kiss» գիշերային ակումբի տնօրինուհին եւ սպառնացել, թե կփակի թերթը, իսկ «Առավոտի» տնօրենին իր մոտ կվերցնի որպես գիշերային դռնապան: Մինչդեռ քաղաքապետի խորհրդական Սուրեն Սուրենյանցը հայտնեց «Առավոտին», որ հիշյալ գիշերային ակումբը գործում է առանց քաղաքապետարանի եւ թաղապետարանի արտոնագրի, ինչի առիթով քաղաքապետ Բազեյանը պատրաստվում է դիմել ներքին գործերի մարմիններին:
ՁՄԵՌ ՊԱՊԻ 20 ՐՈՊԵՆ 5000 ԴՐԱՄ Է
Քաղաքային տրանսպորտի պատուհաններին արդեն փակցված են հայտարարություններ՝ Ամանորի գիշերը Ձյունանուշին եւ Ձմեռ պապին հյուրընկալելու առաջարկով։ «Առավոտը» գովազդային թերթիկներից վերցրած հեռախոսահամարով զանգահարեց պոտենցիալ Ձյունանուշին եւ ճշտեց հետեւյալը. դեկտեմբերի 25-ից մինչեւ 31-ը Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կանչը չորս հազար դրամ է, 31-ից մինչեւ հունվարի 3-ը՝ հինգ հազար դրամ։ Նվերները, եթե բերում են Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ էժանագին են. արժեն 500 դրամ։ Երեխաներին անակնկալ մատուցել ցանկացող ծնողները կարող են գնել ավելի արժեքավոր նվերներ եւ նախօրոք տալ Ձմեռ պապին։ Նա, բնականաբար, նվերը երեխային է հանձնում իր կողմից։ Ձյունանուշի եւ Ձմեռ պապի դերում ինքնուս դերասաններ են։
Կարդացեք նաև
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՉԷ
Մասնավոր հեռուստակայաններից մեկի փորձնական եթերով այս էլ երկու օր հաղորդվում է, որ Ֆրանսիայի մշակույթի նախարար է դարձել Շառլ Ազնավուրը, եւ, որ տալով իր վերջին համերգը՝ հետայսու երգիչը զբաղվելու է պետական գործերով։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից «Առավոտը» ճշտեց, որ նման բան դեսպանատանը հայտնի չէ։