Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈ՞Վ Է ՄԵՂԱԴՐՎՈՒՄ

Նոյեմբեր 25,2000 00:00
Hovhannes Varyan

Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանն անդրադարձավ հոկտեմբերի 30-ից առաջ Արկադի Վարդանյանի տարածած թռուցիկի այս տողերին. «Եվ թող յուրաքանչյուրը լիովին գիտակցի, որ հասել է ամենակարեւոր մարտական սխրանքի ժամը մեր ազգային ազատագրական տեւական պայքարի ողջ պատմության ընթացքում»։ Փոխնախարարի մեկնաբանությունը հետեւյալն էր. «Ես պատկերացրի, որ գյուղացին, որն ավտոմատը հորել է գոմում, պատերազմից հետո ի՞նչ պիտի ինքը մտածի։ Ի՞նչ է նշանակում էդ իրա՝ ազգի համար սխրագործության մոմենտն ա եկել… Դավայ դե՛ զենքը կվերցնի ու…»։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Gagik poghosyan

Հարկային մարմինների մի աշխատակից «Առավոտին» պատմեց հետեւյալը։ Պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանն իր շարժական բազկաթոռին նստած՝ ետուառաջ հրվելով զրուցում է իր տեղակալ Երվանդ Զախարյանի հետ, երբ հանկարծ նրա ոտքից դուրս պրծած «չստիկը» պատահաբար դիպչում է սեղանի տակ տեղադրված տագնապի ազդանշանի կոճակին։ Շրխկոցով բացվում են աշխատասենյակին կից մի քանի դռներ, եւ ավտոմատները պատրաստ բռնած թիկնապահների սարսափազդու տեսքից ահաբեկված՝ Երվանդ Զախարյանը նետվում է Գագիկ Պողոսյանի սեղանի տակ, այստեղ հայտնաբերելով սույն ահաբեկչության կազմակերպիչ եւ ուղղորդիչ «չստիկին»։

ԿԵՐԱ՞Ր

Harutyun pambukyan

ԱԺ բուֆետում ձվածեղ ուտող պատգամավոր Մելիք Գասպարյանը առիթը չկորցրեց սրամտել՝ տեսնելով Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի փաստացի ղեկավար, պատգամավոր Հարություն Փամբուկյանին. «Հարո՛ւթ, էս քո՞ ձվերն են»։ Վերջինս ակնթարթորեն կողմնորոշվեց եւ ժպտադեմ պատասխանեց. «Հա, ցավդ տանեմ, արխային կե՛ր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930