Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 24,2000 00:00

«Քոչարյանի քաղաքական ստրիպտիզը» Այսպես գնահատեց «Հայոց տունը» հոկտեմբերի 30-ը Երեկ հիմնադրվեց «Ընդդեմ քաղաքական հետապնդումների եւ հալածանքների» հասարակական խորհուրդը, որի կազմում են՝ «Հայոց տուն» ազգային172հայրենասիրական միությունը, Երիտասարդ գործարարների աջակցության կենտրոնը, Մարդու իրավունքների համահայկական կենտրոնը, «Սոցիալական ուժերի միությունը», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաեւ՝ մի շարք հայտնի հասարակական172քաղաքական գործիչներ։ Մինչեւ կսկսվեր հասարակական խորհրդի հիմնադիր նիստը, կայացավ հոկտեմբերի 30172ի գործով կալանված անձանց մամուլի ասուլիսը։ «Հայոց տուն» միության նախագահ Վարդան Պետրոսյանը հրապարակեց «Ազատություն Արկադի Վարդանյանին» վերնագրված հայտարարությունը, որն ամփոփված էր «Արկադի Վարդանյանի ազատությունը մեր բոլորի ազատությունն է։ Նրա ձերբակալությունը մեր բոլորի ձերբակալությունն է։ Կամ մենք Վարդանյանին կբերենք մեզ մոտ, կամ մեզ շուտով կտանեն նրա մոտ» անձնազոհ կոչերով։ «Հայոց տունը» դիմում է հղել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին՝ խնդրանքով՝ նախաձեռնել խորհրդարանական լսումներ, որի ընթացքում կպարզաբանվի «հոկտեմբերի 30172ի հանրահավաքի եւ երթի խաղաղ մասնակիցների սահմանադրական իրավունքների ոտնահարման, նրանց կալանավորելու եւ տույժի ենթարկելու անօրինականության հարցերը»։ Դիմումում խնդրում էին նաեւ «քննության առնել Ա. Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերանայելու, կալանքը՝ երկրից չբացակայելու պարտավորությամբ փոխարինելու պատգամավորների միջնորդության հնարավորությունը»։ Նմանատիպ մի դիմում էլ փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին, որին կցված է նաեւ ստորագրությունների մի շարք, որոնց տերերը երաշխավորում են Ա. Վարդանյանի՝ երկրից չբացակայելու պարտավորության կատարումը։ Պարոն Պետրոսյանը ներկայացրեց նաեւ հոկտեմբերի 30172ին կատարվածի մասին «Հայոց տան» գնահատականը։ Ըստ նրա, հոկտեմբերի 30172ը Քոչարյանի վարչախմբի վերջի սկիզբն է, որը. «ստիպեց Քոչարյանին ցույց տալ սեփական բռնատիրական վարչախմբի ժանիքները»։ Հաջորդ որակումն է՛լ ավելի հյութեղ էր. «Հոկտեմբերի 30172ը Քոչարյանի քաղաքական ստրիպտիզն էր»։ Պարոն Պետրոսյանն ի նկատի ուներ պարոն նախագահի «բռնատիրական էության մերկացումը»։ «Հայոց տունը», ըստ երեւույթին, իրեն արդեն եվրոպական երկրի ազգային172հայրենասիրական միություն զգալով, որոշել է նաեւ դիմել ՀՀ գլխավոր դատախազին, պահանջելով «քննության առնել Ռ. Քոչարյանի, առնվազն թողտվությամբ (եթե ոչ հրահանգով) տեղի ունեցած ռեպրեսիաները եւ պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարին, որի օրոք երկրում այսպիսի սահմանադրական խախտումներ են եղել»։ Ու, քանի որ քանիցս նշվեց ՀՀ Եվրախորհրդին «3 րոպե պակաս» անդամակցության մասին, «Առավոտը» փորձեց բոլոր կալանվածներից ճշտել՝ արդյո՞ք նորմալ եվրոպացու նման նրանք անմիջապես փաստաբան պահանջել են, թե՝ չէ։ Պատասխաններն առնվազն ցնցող էին։ Բանից պարզվեց, որ, օրինակ, Վրեժ Գյոզալյանը («Արմենիա» հյուրանոցի արհկոմի նախագահի տեղակալ) փաստաբան չի պահանջել, քանի որ «ես անմեղ էի, ոչ մի մեղք չէի գործել, որ փաստաբանի կարիք ունենայի»։ Վարդան Պետրոսյանը 15172օրյա կալանքից հետո դատավարության ժամանակ միայն փաստաբանի հարց է բարձրացրել, բայց դատավորի «Դե լավ է՜, Վարդան, լուրջ մարդ ես» խոսքերը նրան այդ մտքից հետ են պահել։ Սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանին այնքան լավ են վերաբերվել, որ նա ուղղակի չի ցանկացել մարդկանց վիրավորել՝ փաստաբան ուզելով, թեեւ շատ լավ զգացել է, որ «նրանք հրահանգվում էին նախագահի ապարատից»։ Ալավերդցի Էդիկ Աբգարյանն էլ կարծում էր, որ փաստաբան ուզելով, կամ ինքն իրեն պաշտպանելով, «կստացվեր, թե ես իմ գաղափարներից եմ հրաժարվում»։ Պարոնայք նախկին կալանավորները, որոնք միահամուռ որոշեցին այսուհետ եւս լինել Ա. Վարդանյանի կողքին եւ նույնիսկ՝ մեջքին, վստահեցրին, որ իրենց նկատմամբ որեւէ բռնարարք եւ նույնիսկ «թարս հայացք» չի եղել։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել