ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՉԱՓԸ ԳԱՂՏՆԻ Է Պետբյուջեից տրվող ֆինանսների չափը կոմերցիոն գաղտնիք չէ։ Հայտնի է նաեւ, որ այդ խղճուկ գումարները գրեթե տեղ չեն հասնում։ Իսկ գրանտ ստանալու բարեբախտությամբ շատ քիչ գիտական օջախներ կարող են հպարտանալ։ Այս թեմաներով է մեր զրույցը ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի հետ։ Պետությունը պետք է որոշի՝ որո՞նք են գիտական հետազոտությունների եւ բարձր տեխնոլոգիաների մշակման գերակա ուղղությունները։ Սա ենթադրում է անցկացնել գիտական հաստատությունների, նյութատեխնիկական բազայի, համակազմի, տարածքների անձնագրավորում։ Այսինքն՝ ճշգրտել, թե ինչ բազա ունենք գիտության տվյալ ճյուղում։ Ճշտել, թե աշխարհում ինչ գերակա ուղղություններով են զարգացումներն ընթանում եւ այս երկուսը համադրել։ Դիտողությանը, որ մեր պետության համար այդ գերակայությունները որոշելու կարեւորությունը շեշտվում է արդեն քանի տարի, պարոն Ավետիսյանը ընդունեց, որ նախորդ տարիներին փորձեր արվել են ինչ172որ բաներ անելու, սակայն մոտեցումներն են հաճախ տարբեր եղել։ Կառավարության քննարկմանն է ներկայացված գիտության զարգացման հայեցակարգը, իսկ «Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ172ում եւ սրանք պիտի լինեն հիմնական կանոնակարգող փաստաթղթերը։ Հայաստանը պետք է գնա բարձր տեխնոլոգիաների, գիտական արդյունքների երկիր դառնալու ուղղությամբ, ինչը մեծ պահանջարկ ունի աշխարհում։ «Գուցե մեր արտադրությունը, տեխնոլոգիաները այսօր եւ վաղն էլ թույլ չեն տա այս կամ այն արդյունքը նյութականի վերածել, բայց կարելի է փորձել գիտական արդյունքը, պետության անունից եւ հեղինակային իրավունքները պահպանելով, վաճառել միջազգային ասպարեզում։ Սա ընդունված համագործակցության ձեւ է»։ Ըստ փոխնախարարի, Հայաստանի գիտական ոլորտը վաղուց հայտնվել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետաքրքրության ոլորտում եւ նրանք Հայաստանում իրականացնում են գիտական գրանտային ծրագրեր։ Հատկապես ակտիվ են Գիտատեխնիկական միջազգային կենտրոնը (ԾծՁՃ), INTAS172ը, CRDF172ը՝ հիմնականում տեխնոլոգիաների հետ կապված գիտական ոլորտներում։ Պահանջարկ ունեն հետեւյալ գիտական ոլորտները՝ ֆիզիկա (ԾծՁՃ172ի գրանտների 30%172ը), քիմիա (11%), նյութագիտություն (24%), չափիչ սարքավորումներ (12%)։ Գրանտատու կազմակերպությունների հետ համագործակցության առումով առաջին տեղում են ֆիզիկայի ինստիտուտը (15 ծրագիր ԾծՁՃ172ի հետ, 48 ծրագիր INTAS172ի եւ 3 ծրագիր CRDF172ի հետ), ԵՊՀ172ն (3 ծրագիր ԾծՁՃ172ի հետ, 26 ծրագիր՝ INTAS172ի եւ 12 ծրագիր CRDF172ի հետ)։ Պարոն Ավետիսյանը չկարողացավ ասել, թե ընդհանուր առումով որքան գումար է մտել Հայաստան գրանտների տեսքով, որովհետեւ գրանտատու կազմակերպությունների պայմաններից մեկն էլ այն է, որ այդ գումարների չափը, որպես կոմերցիոն գաղտնիք, շատ դեպքերում չի բացահայտվում։ «Շատ մեծ գումարներ են Հայաստան գալիս ԾծՁՃ172ի մասով, INTAS172ի մասով՝ ավելի պակաս»։ Ըստ պարոն Ավետիսյանի՝ այն գրանտատու կազմակերպությունները, որ Հայաստանում գործում են, անպայման համագործակցության համաձայնագիր կամ հուշագիր պիտի ստորագրեն պետության հետ, որպեսզի գիտական ոլորտի համակարգման, կառավարման ու ֆինանսավորման պատկերը ամբողջականացվի։ Պարոն Ավետիսյանին խնդրեցինք նաեւ իր կարծիքը հայտնել ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ռուբեն Մկրտչյանի՝ օրեր առաջ տված ասուլիսում գիտական ինստիտուտների կարգավիճակի առնչությամբ արտահայտված մտահոգությունների կապակցությամբ։ Մանավանդ որ, որպես համակարգող մարմին մատնանշվում էր ոչ թե ԳԱԱ172ն, այլ ԿԳՆ172ն։ Փոխնախարարը համամիտ էր պարոն Մկրտչյանի այն հարցադրմանը, որ ԱԺ172ում առաջին ընթերցմամբ ընդունված եւ լրամշակումների ենթարկվող գիտության մասին օրենքում հստակ պետք է ձեւակերպվի գիտական կազմակերպության կարգավիճակը։ Ակադեմիական ինստիտուտներին չպետք է զրկել կիրառական հետազոտություններով եւ դրանց ներդրման ու տնօրինման խնդիրներով զբաղվելու իրավունքից՝ վերապահելով նրանց միայն տեսական հետազոտությունները համակարգելու գործառույթը։ Հարցին՝ համամի՞տ է այն գնահատականին, որ ԳԱԱ172ն ավելորդ օղակ է, պարոն Ավետիսյանը այսպիսի պատասխան տվեց՝ «Նախ պետք է հստակ սահմանել ԳԱԱ172ի կարգավիճակը»։ Մինչդեռ արդարադատության նախարարության մշակած՝ «ԳԱԱ172ի մասին» օրենքի նախագծում սահմանված կարգավիճակը ենթադրում է, որ ԳԱԱ172ն ակադեմիկոսների միություն է, իսկ ԱԺ172ի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը այլ կարգավիճակ է ենթադրում։ Սա եւս վկայում է, որ «մեկ ընդհանուր պետական լիազորված մարմին է անհրաժեշտ, որպեսզի օրինագծում ներկայացվող սահմանումները նույնը լինեն կամ նման»։ Պարոն Ավետիսյանի կարծիքով, ԳԱԱ172ն պետության համար պիտի լինի խորհրդատվական մարմին, «ոչ ավելին»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ