… ԵՎ ԱՅԼՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ՞ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՒ ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «Այդ ե՞րբ դուք ձեր օրինակով ապացուցեցիք, որ գաղափարի համար է պայքարը»,172 խորհրդարանական ամբիոնից կուսակցությունների երեսին նետեց երկրապահ Մյասնիկ Մալխասյանը՝ որպես պատասխան այն մեղադրանքներին, թե մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորներին գաղափարները չէ, որ առաջնորդում են։ Որեւէ մեկը նրան հակաճառելու փորձ իսկ չարեց։ Եվ ընդհանրապես, ի՞նչ մեղադրանքներ էին հասցեագրվում անհատ պատգամավորներին, որ հավասարապես չեն վերաբերում նաեւ կուսակցություններին։ Որ առաջինները մեծ172մեծ փողեր ծախսելո՞վ են դառնում պատգամավոր։ «Համամասնականներն ավելի շատ են ծախսում. ուղղակի ժողովրդի վրա չեն ծախսում՝ լավ գիտեք»,172 իր ելույթում բացահայտեց համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Վազգեն Խաչիկյանը։ Որ թաղային հեղինակություններից շատերը քրեական անցյա՞լ ունեն։ Է, կուսակցական հեղինակություններից որոշներն էլ են դատապարտված եղել քրեական օրենսգրքի հոդվածներով։ Որ մեծամասնականները ենթակա են ազդեցության եւ գործադիր իշխանության ցանկություննե՞րն են կատարում։ Իսկ մի՞թե նաեւ կուսակցությունները չեն խորհրդարանը վերածել կառավարության կցորդի։ Մի՞թե նրանք եւս չեն կաշառվում։ Մի՞թե շատ կուսակցականներ եւս պատգամավորի կարգավիճակը չեն օգտագործում իրենց անձնական հարցերը լուծելու համար եւ մանդատը ուղղակի որպես տանիք չեն ծառայեցնում իրենց բիզնեսին։ Ե՛վ մեծամասնականները, ե՛ւ համամասնականները հավասարարապես չեն կատարում ընտրողներին տված իրենց խոստումներն ու ծրագրերը՝ որեւէ պատասխանատվություն անգամ չզգալով դրանց համար։ Ե՛վ առաջինները, ե՛ւ երկրորդները գործնական որեւէ քայլ չեն անում երկրի քաղաքական խնդիրները, պետական համակարգի բարեփոխման հարցերը լուծելու համար։ Մարդկային նույն որակի հետ գործ ունենք՝ կուսակցության մեջ են նրանք, թե միայնակ։ Եվ այս առումով ոչինչ չի կարող փոխել «Ընտրական օրենսգիրքը»։ Վերջինը ոչ քաղաքական համակարգի հարցն է լուծելու, ոչ էլ ընտրությունների արդարության։ Եթե Հայաստանում հնարավոր են կարգին ընտրություններ՝ ի՞նչ կապ ունի՝ մեծամասնական ընտրակարգով կլինե՞ն դրանք, թե՞ համամասնական… Ա. Ի. ՆԳ նախարարը պատասխան չուներ Մեր թերթը հրապարակել էր «Փեթակ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած կռվի մասին, որին, ըստ որոշ լուրերի, մասնակցել է ՀՀ նախագահի թիկնապահներինց մեկը: Հիշեցնեմ, որ մանրամասները ճշտելու եւ ՆԳ նախարարությունից պաշտոնական ինֆորմացիա ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան։ ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին, թե իրենք այդ մասին պաշտոնական ամփոփագիր չունեն եւ այն, ինչ իմացել են, իմացել են մամուլից։ Երեկ փորձեցինք պատասխան ստանալ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանից։ Պրն Հարությունյանը շատ ուշադիր եւ համբերատար լսեց հարցը. «Դուք տեղյա՞կ եք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնում կիրակի օրը ծեծուջարդ է տեղի ունեցել, կան լուրջ վիրավորներ, ովքեր ավելորդ բարդությունից խուսափելու նպատակով գերադասել են բուժվել տան պայմաններում։ ՆԳ նախարարությունը համապատասխան միջոցառումներ իրականացնո՞ւմ է մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու համար»։ Պրն նախարարը մեր հարցը լսում էր եւ ուղեւորվում դեպի կառավարության նիստերի դահլիճ։ Մետաղորսիչ սարքի տակ մի պահ կանգ առնելով Հայկ Հարությունյանը շատ քաղաքավարի ասաց. «Կներեք, ես ուշանում եմ»։ Մ. ԵՍԱՅԱՆ Երթը կասեցվեց «Դրանք ասում են, որ ի վիճակի չեն ՀԴՄ-ներ տեղադրել, բայց ես գիտեմ, թե տոնավաճառներում ինչ է կատարվում։ Այդ բոլոր տոնավաճառները միասին վերցրած վճարում են ընդամենը հաստատագրված վճարներ եւ շատ չնչին գումարներ։ Բայց մենք գիտենք, թե այնտեղ ինչքան ստվեր կա եւ ինչքան շրջանառություն կա։ Հիմա, եթե ՀԴՄ չեն դնում, մենք պետք է գնանք տուգանենք։ Եթե գնում ենք, թերթը գրում է, որ գնացել-տուգանել են, չենք գնում, նորից էդ «Հայոց աշխարհը» գրում է, որ չեն գնում, չեն տուգանում»։ Այս բաներն ասաց պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը, երբ հարցրինք, թե ՀԴՄ-տոնավաճառներ խնդիրը, ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու։ Վերջում պրն Մանուկյանը խոստացավ, որ «ՀԴՄ-ների հարցը պետք է կարգավորվի»։ Բայց քանի դեռ չի կարգավորվել, երեկ Երեւանյան լճի տարածքում հավաքված ցուցարարներին թույլ չտրվեց ուղեւորվել դեպի քաղաքի կենտրոն։ Ըստ ամենայնի, երթի թույլտվություն չունեին։ Եթե նկատի ունենանք, որ Արկադի Վարդանյանից հետո իշխանությունների աչքը վախեցած է եւ երթի կամ հանրահավաքի թույլտվություն առանձնապես հակված չէ տալ, ապա հասկանալի կլինի, թե այս մարդիկ ինչու զրկվեցին կառավարության եւ ԱԺ-ի մոտ իրենց բողոքն ընդդեմ ՀԴՄ-ների տեղադրման վանկարկել։ Մ. Ե.