Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴԸ» ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Նոյեմբեր 24,2000 00:00
bruncq

Այսօր պիտի տեղի ունենար, այսպես կոչված, «Անկախության սերնդի» հանրահավաքը։ Սակայն այդ միջոցառման նախաձեռնողները՝ Արամ Ավետիսյանը, Միքայել Հայրապետյանը, Արթուր Ազարյանը, Շանթ Հարությունյանը, Աշոտ Կիրակոսյանը, Թաթուլ Մկրտչյանը, Ստեփան Դանիելյանը եւ Վարդան Ջալոյանը հանդես եկան հայտարարությամբ, որով առայժմ հրաժարվում են հանրահավաք անցկացնելու մտքից. «Մեկ անգամ եւս փաստելով, որ Ռ. Քոչարյանն ու իր վարչախումբը հասել են իրենց քաղաքականության տրամաբանական վախճանին, որ անհրաժեշտ է հասարակության բոլոր ուժերի համախմբումը վարչախմբից պետությունն ազատելու համար, Անկախության սերնդի ներկայացուցիչներն ակտիվ երկխոսություն են ծավալել մտավորականների, հասարակական եւ քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում լրամշակվում է մեր հետեւողական բոլոր քայլերի հաջորդականությունը։ Այդ քայլերից է նաեւ միասնական հանրահավաքը, որի կազմակերպման օրն ու ժամը կհայտարարվի լրացուցիչ»։

ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ, ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ

animacia

Դիմադրելու համար Արեւմուտքից եւ Եվրոպայից Հայաստանին պարտադրվող միասեռականությանը, կրոնախեւությանը, սեփական երկիրը վաճառելու դրդմանն ու դասալիքի հոգեբանությանը, ստեղծվել է հայկական դիմադրության շարժում՝ ազգայնական Մուշեղ Լալայանի գլխավորությամբ։ Դիմադրողականության սկզբնավորման մասին հայտարարությունը հավատացնում է, որ «Հայ դիմադրական-ինքնապաշտպանական ոգու ժայթքում. ահա՛ ինչ է սպասում Աշխարհը մեզանից։ (…) Հայկական դիմադրությունը բախում է հայրենազգաց հայորդիների դուռը՝ անկախ դավանանքից ու քաղաքական համոզումից, անկախ սոցիալական դիրքից եւ աշխարհում գտնվելու վայրից։ Հայկական Դիմադրությունն այլընտրանք չունի»։ Թե ովքեր, ինչին, ինչպես պիտի դիմադրեն, երեկ կայացած ասուլիսի ընթացքում այնքան էլ չպարզաբանվեց։ (Ասուլիսը վարում էին Մուշեղ Լալայանն ու «Ներդաշնակ աշխարհ» կազմակերպության նախագահ Արամ Սիմոնյանը)։ Բաժանված թերթիկներից կարելի էր հասկանալ, որ այս շարժումը կոչված է «թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում դիմակայելու մեր ազգային գոյությանը սպառնացող հոգեւոր-գաղափարական, քաղաքական եւ տնտեսական ազդեցություններին՝ հաստատելու հայկական արժեքային համակարգի վրա հիմնված ինքնիշխան կենսաձեւ»։

ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՐ

Hayk harutyunyan

Մեր թերթը հրապարակել էր «Փեթակ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած կռվի մասին, որին, ըստ որոշ լուրերի, մասնակցել է ՀՀ նախագահի թիկնապահներինց մեկը:

Հիշեցնեմ, որ մանրամասները ճշտելու եւ ՆԳ նախարարությունից պաշտոնական ինֆորմացիա ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան։ ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին, թե իրենք այդ մասին պաշտոնական ամփոփագիր չունեն եւ այն, ինչ իմացել են, իմացել են մամուլից։ Երեկ փորձեցինք պատասխան ստանալ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանից։ Պրն Հարությունյանը շատ ուշադիր եւ համբերատար լսեց հարցը. «Դուք տեղյա՞կ եք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնում կիրակի օրը ծեծուջարդ է տեղի ունեցել, կան լուրջ վիրավորներ, ովքեր ավելորդ բարդությունից խուսափելու նպատակով գերադասել են բուժվել տան պայմաններում։ ՆԳ նախարարությունը համապատասխան միջոցառումներ իրականացնո՞ւմ է մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու համար»։

Պրն նախարարը մեր հարցը լսում էր եւ ուղեւորվում դեպի կառավարության նիստերի դահլիճ։ Մետաղորսիչ սարքի տակ մի պահ կանգ առնելով Հայկ Հարությունյանը շատ քաղաքավարի ասաց. «Կներեք, ես ուշանում եմ»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930