Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 24,2000 00:00

ԴԻՄԱՑԻ՛Ր, ԼԻԼԻԹ՝ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐ ԿՈՒՏԵՍ «Լիլիթ Ավագյանն այստե՞ղ է,172 երեկ ճեպազրույցը սկսելուն պես հետաքրքրվեց Գագիկ Թադեւոսյանը։- Ուզում եմ նրան հիշեցնել, որ կարմիր խնձորի ավանդույթը կապ չունի կարմիր խնձոր ուտելու հետ»։ Գագիկ Թադեւոսյանի կատակն արձագանք էր «Առավոտի» աշխատակից Լիլիթ Ավագյանի մեկնաբանությանը, թե ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հանձնաժողովի կոմունիստ նախագահն իր երկարամյա պրպտումների արդյունքում էր թերեւս եկել այս եզրահանգմանը՝ «Ամենաապահովը մեր կարմիր խնձորի ավանդույթն է… դրանից լավ ապահովիչ չկա»։ Լիլիթ Ավագյանը եզրակացրել էր. «Հավանաբար լավ ծանոթ չլինելով հայ ժողովրդի սոցիալական ծանր վիճակին՝ ընկեր Թադեւոսյանը չի պատկերացնում, որ սեքսից առաջ կարմիր խնձոր ուտել իրենց շատ քչերը կարող են թույլ տալ»։ Գագիկ Թադեւոսյանը նախապես մի քիչ խոսեց սահմանադրական փոփոխություններից։ «Այս հարցում կոմկուսն առաջ է ընկել»,172 ասաց նա եւ լրագրողներից մեկը քաջալերեց՝ «Մի՛շտ ավանգարդում»։ «Այո՛, շնորհակալություն օբյեկտիվ գնահատականի համար»,172 ոգեւորված արձագանքեց Գագիկ Թադեւոսյանը։ Քիչ անց անդրադառնալով «Ընտրական օրենսգրքին»՝ փոքր172ինչ ձեւափոխված տարբերակով կրկնեց Լենինին. «Այն, ինչ որ ասում էին կոմունիստները՝ եղավ»։ Առաջինն ինքը ծիծաղեց։ Ճեպազրույցը պիտի վաղաժամ ավարտվեր, բայց պրն Թադեւոսյանը դռան մոտից ետ եկավ՝ «Կարմիր խնձորի մասին մի բան ասեմ»։ Եվ սկսեց խոսել ընտանիքի պլանավորման հարցերի մասին։ Իր խոսքը մասնավորապես այսպես սկսեց. «Ուրեմն, ձեզ ասեմ, որ հղիության առաջին երեք տարվա ընթացքում…»։ Լրագրողները շշուկով սկսեցին ենթադրություններ փոխանցել իրար, որ նա գուցե փղերի՞ հղիության փորձն է ուսումնասիրել։ Պարզվեց, որ նկատի ուներ, թե ամուսնության առաջին 3 տարիներին հղիանալու հավանականությունն ավելի մեծ տոկոս է կազմում։ Անդրադարձավ հակաբեղմնավորիչներին եւ այնքան հիվանդություններ թվարկեց, որոնց դրանք հակացուցված են, որ մնում էր առնվազն ապշել, թե արտերկրում կանայք ինչպես են հաջողեցնում տարիներ շարունակ հակաբեղմնավորիչներ օգտագործել եւ չմեռնել։ «Գիտեք ինչ, երբ որ ասենք, գրված է՝ «Էտի զալատիյե տաբլետկի՝ շչաստյե՜, լյուբով ի պերսպեկծիվա դլյա վաշեյ սեմյի»՝ ուրեմն, դա հասկանալի չի էլի։ էտո նի զալատիյե տաբլետկի, պանիմա՞յեծե»,172 ասաց Գագիկ Թադեւոսյանը։ Նա անընդհատ կոչ էր անում լրջորեն վերաբերվել այս հարցին։ Մենք էլ փորձեցինք շատ լուրջ ձեւակերպել այն հարցը, թե որեւէ մեկը չի կարող մարդուն ստիպել իր կամքին հակառակ հակաբեղմնավորիչ կամ ապահովիչ օգտագործել։ Սակայն, Գագիկ Թադեւոսյանը հարցը կիսատ թողեց՝ հենց որ լսեց մեր այն դիտարկումը, թե ուրեմն չարժե նման կրքոտությամբ պայքարել ընտանիքի պլանավորման միջոցների դեմ։ «Ո՞վ է ասում՝ պայքարենք ապահովիչների դեմ»,172 բռնկվեց պրն Թադեւոսյանը։172 Ես ասում եմ՝ 6172րդ դասարանցի աղջկան չասենք, որ եթե դու ապահովիչ ու հակաբեղմնավորիչ օգտագործես՝ արխայի՜ն կարաս սեքսով զբաղվես… Ավելի լա՞վ չի՝ էտ էրեխուն ասենք՝ եթե դու մեր ավանդույթին հետեւես ու մինչեւ ամուսնանալը կույս մնաս՝ ոչ քեզ ապահովիչ է պետք, ոչ էլ հակաբեղմնավորիչ։ Ես էտ եմ ասում, հասկանո՞ւմ եք։ Ո՞վ ա ասում՝ ապահովիչին դեմ ենք, ա՜յ քեզ բան»։ «Խնդրեմ՝ 9172րդ դասարանից, 10172րդ դասարանից։ Ո՞վ է ասում՝ չէ՛»,172 սեռական դաստիարակության մասին իր նկատառումը հայտնեց պրն Թադեւոսյանը, եւ լրագրողներից մեկն ամբողջացրեց նրա ասելիքը. «Ամենալավ ապահովիչը կույս մնալն է»։ «Մինչեւ ամուսնանալը»,172 ուրախ172ուրախ լրացրեց նրան բանախոսը։ Գագիկ Թադեւոսյանը խոսեց նաեւ քարոզչության մասին. «Եթե դու պրոպագանդում ես դեղահաբն ու ապահովիչը՝ պրոպագանդի նաեւ պատմական ավանդույթը»։ Բաժին հասավ մասնավորապես քարոզչական հոլովակներից մեկին. «Երիտասարդ աղջիկը մտնում է տուն, իր ընկերուհու երեխան աթոռին նստած՝ փոխանակ էդ երեխային մի հատ գուրգուրի, սիրվի, սիրի՝ ասում է՝ «Ես քեզ առաջարկում եմ ընտանիքի պլանավորում։ Երկրորդ երեխան ինչի՞ ես ունենում»։ Հետաքրքրվեցինք, թե ինչ հոլովակ կառաջարկեր կարմիր խնձորի «պատմական ավանդույթը» քարոզելու համար. «Էդ ավանդույթն ի՞նչ էր, աչքալուսանք էր, չէ՞։ Այսինքն, ամուսնանալուց հետո տղայի տերն աղջկա տիրոջը շնորհակալություն եւ աչքալուսանք էր ուղարկում, որ դու հալալ, զուլալ, լավ աղջիկ ես մեծացրել՝ տվել մեզ։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ճեպազրույցի ավարտին Գագիկ Թադեւոսյանին տեղեկացրինք, որ Լիլիթ Ավագյանը քաջածանոթ է այս խնդիրներին, քանի որ շուտով երեխա է ունենալու։ «Մեծ երջանկություն նրան։ Հենց որ գնաց հիվանդանոց՝ ազատվեց, կարմիր խնձորն իմ կողմից»,172 խոստացավ նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել