Լրահոս
Օրվա լրահոսը

«DARK KISS»-Ը «HARD» ՏԱՆԻՔ ՈՒՆԻ

Նոյեմբեր 24,2000 00:00

Ոչինչ չի փոխվել այն բանից հետո, երբ նոյեմբերի 21-ին «Առավոտը» տեղեկացրեց, որ Մաշտոցի 27 հասցեում գտնվող «Dark kiss» գիշերային ակումբը գիշերային ուշ ժամերին բարձրաձայն երաժշտություն է հնչեցնում։ Չնայած Երեւանի քաղաքապետի խորհրդական Սուրեն Սուրենյանցը խոստացել էր միջոցներ ձեռնարկել՝ գիշերային երաժշտության ուժգունությունը չի պակասել։ Հետեւաբար՝ տես վերնագիրը։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Koch

Աջափնյակի թաղապետի թեկնածու Ա. Սարգսյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մեկ այլ թեկնածուի վերաբերյալ մասնավորապես նշվում է. «Թաղապետի լիազոր ներկայացուցիչ Արծրուն Խաչատրյանն օգտագործելով թաղապետի լիազորությունները եւ թաղապետարանի բոլոր լծակները, արդեն իսկ ազդում է համայնքի տարածքում գործող կարեւոր հիմնարկ-ձեռնարկությունների եւ կազմակերպությունների վրա՝ խախտելով արդար ընտրությունների սկզբունքը։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արծրուն Խաչատրյանի լիազորությունները»։

ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

sandoyan

«Հայագրոբանկի» խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանը հրաժարական է ներկայացրել։ Բանկի բաժնետերերի խորհրդի երեկ նախատեսված նիստը, որտեղ քննարկվելու էր այս հարցը, մեզ անհայտ պատճառներով, չկայացավ։ Հայտնի է, որ Էդվարդ Սանդոյանի օրինակին են հետեւել իր թիմակիցները (շուրջ 10 հոգի), որոնց թվում է ՀՀ սեփականաշնորհման նախկին նախարար Պավել Ղալթախչյանը։ Հրաժարականը ներկայացնելը պայմանավորված է բանկի բաժնետերերի փոփոխության հետ։ Հիշեցնենք, որ «Հայագրոբանկի» բաժնետերերի նախագահ Գուրգեն Արսենյանը վերջերս ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930