Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԻՔԴ ՊԼԱՆԱՎՈՐԵՄ

Նոյեմբեր 24,2000 00:00
Gagik tadevosyan

«Չզինված աչքով նկատելի է, որ այստեղ կա ինչ-որ շատ խիստ լոբբինգ,- ասաց ԱԺ սոցիալական եւ առողջապահության հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը ընտանիքի պլանավորման ծրագրի մասին։- Եվ սա, կարող է պատահի, մեզ լուրջ վնասներ հասցնի»։ Լրագրողներից մեկը գուշակեց, թե սա թուրքական հետախուզության գործն է։ «Տենց չի կարելի ասել։ Բայց ինչի՞ չէ, կարելի է նաեւ դրա մասին մտածել»,- արձագանքեց պրն Թադեւոսյանը։

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԻՄԵԼԸ ՏՂԱ ԿԱՆՉԵ՞Լ Է

Gagik Aslanyan

Նախագահին ԱԺ-ի լուծարման առաջարկով դիմելու վերաբերյալ ՀՅԴ գործիչների նախազգուշացմանն էր ակնհայտորեն արձագանքում ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, երբ նոյեմբերի 22-ի իր ելույթում ասաց, թե չի կարելի վախեցնելու փորձեր անել եւ սա վատ նախադեպ է. «Եթե դժգոհ ենք մեր աշխատանքից՝ ինքներս մեզ լուծարենք եւ ոչ թե տղա կանչենք»։

Երեկ ճեպազրույցում «Առավոտի» այս առիթով տված հարցին պատասխանեց ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը. «Խորհրդարանը (թեեւ շատերն այլ կերպ կուզեին տեսնել) ինչ-որ մեկի բոստանը չէ եւ հասարակությունն իրավունք ունի ԱԺ խոհանոցի ու ներսի պայմանավորվածությունների մասին ամեն ինչ իմանալ ու նաեւ նրանց մասին, ովքեր խախտում են այդ պայմանավորվածությունները։ Եվ նախագահին, եթե Սահմանադրությամբ վերապահված է մեկ իրավունք՝ ապա կանչել-չկանչելու խնդիր այստեղ ընդհանրապես գոյություն չունի»։ Նաեւ հիշեցվեց, որ ԱԺ-ի ինքնալուծարման մեխանիզմ օրենսդրությամբ նախատեսված չէ։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՋՏԵՂԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Turqia

«Ազատություն» ռ/կ-ի Մոսկվայի թղթակիցը երեկ հարցազրույց հաղորդեց ՌԴ-ում Արեւմտյան Հայաստանի ժողովրդի ներկայացուցչության «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված դիմումի հեղինակներից մեկի՝ «Համառուսաստանյան հայ համաժողովի» համանախագահ Կարեն Միքայելյանի հետ։ Նա մասնավորապես ասաց. «Թուրքիան պիտի համակերպվի այն մտքին, թե այսուհետ մեզ հետ է գործ ունենալու»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930