Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

Չէ, «Հայի բախտն» իր հետ է «Հայի բախտ» հեռուստալոտոն, ինչպես արդեն անվանումն է խոսում, լավ վերջ չէր ունենալու։ Արդեն 2017225 օր է՝ այդ լոտոյի օֆիսի դռները փակ են, խաղի տերերը՝ անհայտացած։ Ավելորդ է ասել, որ որեւէ տեղեկություն ճշտելու նպատակով ՆԳ լրատվական ծառայությունը եւ գլխավոր դատախազության հասարակայնության եւ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Գուրգեն Ամբարյանն այս մասին ոչինչ չգիտեին։ Պրն Ամբարյանն անգամ անկեղծորեն զարմացավ, որ իրեն ենք դիմել՝ ճշտելու, թե դատախազությունն այս կապակցությամբ քրեական գործ հարուցե՞լ է, թե՞ ոչ։ Մեզ թույլ չտալով զարմանալ նրա անտեղյակության վրա՝ նախ ներկայացնենք մեր ստացած բազմաթիվ բողոքներից մեկը։ Մարտին Դանիելյանը, որ վաղուց արդեն երիտասարդ չէ, ոգեւորված պատմում էր, որ ամեն խաղարկությունից առաջ իր թոշակի մի մասը տրամադրում էր «Հայի բախտ»172ի՝ նույն ինքը՝ «Հրաշք լոտոյի» տոմսերին։ «2000 թ. հոկտեմբերի 16172ին 39172րդ խաղարկության ժամանակ շահեցի հիսուն հազար դրամ։ Ուրախությանս չափ ու սահման չկար. կատարվեց միայնակ թոշակառուիս երազանքը։ 10 օր հետո գնացի շահումս ստանալու»։ Ողջ ճանապարհին թոշակառուն որոշում էր, թե ինչի վրա պետք է ծախսի այդ 50 հազարը։ Հատկապես նրան ոգեւորել էր դեռեւս տասը տարի առաջ թափված ատամները պրոթեզավորելու, ձմռան համար սոխ ու կարտոֆիլ, վառելափայտ գնելու միտքը։ «Գնացի հրաշքի հետեւից, սակայն պարզվեց, որ «Հրաշք լոտոյի» «Գրեյթ Ռակա» ՍՊԸ172ն չի կարող վճարել ինձ հասանելիք գումարը՝ պատճառաբանությամբ, թե փող չունեն։ 41172րդ խաղարկությունն էլ հետաձգվեց, բայց՝ ոչ մի լուր։ Գրասենյակի տնօրենն ու տեղակալն ասացին՝ կգաս երեք օր հետո։ Երեք օր անց գնացի՝ ասացին մի շաբաթից արի։ Մի շաբաթ հետո էլ գումար չկար։ Էսպես շարունակ ինձ խաբում էին։ Մի օր էլ գնացի, դռները փակ էին»։ «Առավոտը» եւս եղավ «Հրաշք լոտոյի» օֆիսում։ Դռները փակ էին, իսկ դրանց վրա գրված էին ամեն տեսակ անվայել խոսքեր խաղի տերերի հասցեին։ Գրողները այն խաբվածներն էին, ովքեր գումար էին շահել, սակայն ստանալ, բնական է, չէին կարող։ Հարեւան խանութ172տնակի վաճառողուհին էլ հավաստեց, որ 2017225 օր է օֆիսի դռները փակ են, տերերը չեն երեւում։ Բազմաթիվ մարդիկ են շահած տոմսերը ձեռքներին գալիս ու ձեռնունայն գնում։ Հասկանալի է, որ այս ամենի «քավության նոխազը» դերասան Աշոտ Ղազարյանն է։ Ասենք, որ վերջինս լոտոյի հետ որեւէ առնչություն չունի։ Նա պարզապես կատարում էր իրեն առաջարկված աշխատանքը՝ որոշակի աշխատավարձի դիմաց։ Ինչպես ճշտեցինք, դերասանը վերջին 15 խաղի դիմաց ոչ մի կոպեկ չի ստացել։ Խաղի տերերն են թիֆլիսեցի Ռաֆիկն եւ Քանաքեռում բնակվող Կարինեն (ազգանուններն առայժմ չկարողացանք ճշտել)։ Նրանք երկուսն էլ անհետացել են։ Նրանց, որքան հասկացանք, իրավապահ մարմինները չեն էլ փնտրում։ Փոխարենը խիստ անհանգստացած են ազգային հեռուստատեսության եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերության տնօրինությունները, որոնց «Հրաշք լոտոյի» տերերը մեծ գումարներ են պարտք։ «Առավոտը» կփորձի իր վաղվա համարում առավել մանրամասն տեղեկատվություն տալ։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել