Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

ՀԻՆԳ ՐՈՊԵ, ՈՐ ՓՐԿԵՑ ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Եթե եւս 5 րոպե ձգձգվեին վարման կարգի շուրջ ելույթները՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ճակատագիրը կվճռվեր միայն կես ամիս անց եւ կստացվեր, որ իզուր էին երեկ ապահովել գրեթե բոլոր պատգամավորների ներկայությունը։ Սակայն գտնվեցին զգոն պատգամավորներ, որոնք նիստի ժամանակը սպառվելուց 10 րոպե առաջ նախագահողից պահանջեցին արագ քվեարկության դնել հարցը եւ 94 համամասնական եւ 37 մեծամասնական տեղեր սահմանելու վերաբերյալ օրինագիծն արժանացավ 95 «կողմ» ձայների։ Դեմ էին միայն 5172ը՝ Գագիկ Կոստանդյանը, Սամվել Ավետիսյանը, Գուրգեն Արսենյանը, Վրեժ Շահգելդյանը եւ Մանուկ Գասպարյանը։ Վերջինս, ի դեպ, նախօրեին հեռուստաընկերություններից մեկով ազդարարել էր, թե 7017280 ստորագրություններ է հավաքել՝ հօգուտ մեծամասնականի տեղերի ավելացման։ Չհարցնենք, թե ի՞նչ եղան այդ 7017280 հոգին։ Առանց այն էլ, ասենք, «Կայունություն» խմբի օրինակով պարզ էր, որ մեծամասնականի կողմնակից «ըլլալով»՝ նախագահի եւ վարչապետի կամքին հակառակ «չպիտի երթային»։ Ու սուսուփուս կողմ քվեարկեցին. միայն առանձին համառներ, չցանկանալով կտրել այն ճյուղը, որի վրա նստած են՝ ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը։ Մինչդեռ, ըստ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի (այս խումբը քվեարկությունից առաջ, ամբողջ կազմով դուրս եկավ դահլիճից), «Կայունությունը» նախկինում իրենցից ավելի կոշտ դիրքորոշում ուներ, բայց «մի գիշերվա մեջ հանկարծակի» փոխեց դիրքորոշումը։ Առաջին ընթերցմամբ ընդունված այս օրինագծի մյուս առանձնահատկությունն այն էր, որ նախագծից առայժմ դուրս մնաց «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում…» արտահայտությունը։ Շարունակության մեջ (գերազանցապես ՀԺԿ172ականներն) առաջարկում էին ամրագրել 2003 թվականը՝ մտավախություն ունենալով ԱԺ172ի լուծարման հեռանկարից։ ՀՀԿ172ն եւ այս նախաձեռնության հեղինակ այլ կուսակցությունների ներկայացուցիչները տրամադիր էին զիջելու։ Բայց այստեղ ընդվզեցին դաշնակցականները՝ պնդելով թե ժամկետի վերաբերյալ նախնական համաձայնության չեն եկել։ Ինչո՞ւ եք դեմ 2003 թ.172ը նշելուն՝ հարցրինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, նշելով, որ ԱԺ կուլուարներում նրանց այս հաստատակամությունը պայմանավորում են Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով։ «Նախագահի հետ որեւէ կապ չունեցող բան է սա»,172 պատասխանեց պրն Ռուստամյանը, բացահայտելով, թե նախապես Անդրանիկ Մարգարյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ խորհրդարանական կուսակցությունները պայմանավորվել էին 2002 թ. մարտի 1172ի ժամկետի վերաբերյալ։ Միայն ՀՅԴ172ն էր ձեռնպահ մնացել։ Եվ երեկ լիովին անսպասելի էր 2003172ի վերաբերյալ առաջարկը։ «Ի վերջո, առաջանում է շատ անհասկանալի, փակուղային վիճակ, եթե խոսք գնա նաեւ արտահերթ ընտրությունների մասին,172 դրանց հնարավորությունը տեսականորեն չբացառելով՝ Արմեն Ռուստամյանը նշեց,172 եթե հանկարծ տեղի ունենան այդ արտահերթ ընտրությունները՝ պիտի անցկացվեն հի՞ն օրենքով»։ Վահան Հովհաննիսյանը բացահայտել էր, թե իրենք սկզբունքային փոխհամաձայնության են հասել բանակի եւ փախստականների քվեարկության, ընտրական տեղամասերի եւ ընտրատարածքների ձեւավորման հարցերի վերաբերյալ։ Քանզի վերջինս ԿԸՀ172ի իրավասությունն է՝ տարօրինակ թվաց, որ կուսակցությունները մինչեւ իսկ հասցրել են քարտեզն էլ գծել, թե ինչպես են ձեւավորվելու 37 ընտրատարածքները։ «Երեւի սա ինչ172որ թյուրիմացություն է»,172 ասաց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ Նրան եւ Արմեն Ռուստամյանին խնդրել էինք պարզաբանել, թե ի՞նչ է իրենց այլ պայմանավորվածությունների էությունը։ Ըստ այդմ, որոշվել է՝ ա) ԿԸՀ172ի ձեւավորման կարգը. նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղերի 2/3172ը հատկացվելու են ԱԺ խմբակցություններին եւ 1/3172ը՝ կառավարությանը կամ հանրապետության նախագահին։ Ընտրական բոլոր այլ հանձնաժողովները ձեւավորվելու են նույն սկզբունքով, բ) բանակի քվեարկությունը. Վահան Հովհաննիսյանն ասել էր, թե բանակը չի մասնակցելու միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Արմեն Ռուստամյանը պարզաբանեց, թե մեծամասնական ընտրահամակարգով ընտրություններին նույնպես չեն մասնակցելու, գ) փախստականների քվեարկությունը. նրանք իրավունք են ունենալու մասնակցել միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Պետք է նաեւ նշել, որ Տիգրան Թորոսյանը տեղին չէր դիտում այս բանավոր, նախնական պայմանավորվածությունների բացահայտումը, քանի դեռ վերջնական, պաշտոնական համաձայնություն չկա. «Ցավոք սրտի, ինչքան էլ դա վատ է, բայց պարտավոր ենք արձանագրել, որ շատ հաճախ համաձայնությունները չեն իրականանում։ Դժբախտաբա՛ր»։ «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող եւս 3017240 այլ փոփոխություններն ամփոփելու համար, ըստ պրն Թորոսյանի, եւս 11722 ամիս կպահանջվի։ Եթե այդ փաթեթն ուղարկվելու է նաեւ միջազգային փորձաքննության՝ ուրեմն, միայն 2001172ին կընդունվեն այս բոլոր փոփոխությունները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել