Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԿԴԻՄԱՎՈՐԻ՞ ԱՌԱՆՑ ՊԱՐՏՔԵՐԻ

Նոյեմբեր 23,2000 00:00
Vardan Khachatryan

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վարդան Խաչատրյանին, որն առաջին անգամ էր կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանին մասնակցում ոչ որպես պատգամավոր, իր գործընկերները բոլորովին չխնայեցին եւ բազմաթիվ պարզաբանումներ պահանջեցին կուտակված խնդիրների վերաբերյալ։ Նախ՝ աշխատավարձերի պարտքերի մասին հարց հնչեց, եւ պրն Խաչատրյանը մի լավ լուր հայտնեց, որ պատրաստվում են մինչեւ տարեվերջ փակել նպաստների, աշխատավարձերի, թոշակների եւ դպրոցական ծախսերի բոլոր պարտքերը՝ բացի նոյեմբեր-դեկտեմբերից։ Նախարարը նաեւ վստահեցրեց, թե արդեն փակել են նպաստների պարտքերը մինչեւ մայիս։ Կիմ Բալայանի հարցն էր, թե ինչ է անում կառավարությունը խնայբանկերում քաղաքացիների ավանդների ինդեքսավորման համար։ Վարդան Խաչատրյանն ի պատասխան նշեց, թե այդ հարցը մանրակրկիտ քննարկվում է. «Նախատեսում ենք այդ խնդրի գոնե ուսումնասիրության համար 2001 թվին նախատեսել միջոցներ, որ դա որոշակի հարց դառնա, զեկուցվի եւ լուծումները գտնենք»։

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ՞

Նորընտիր պատգամավոր Գուրգեն Արսենյանը շռնդալից բեմել ապահովեց իր համար խորհրդարանում։ Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, իր ղեկավարած կառույցների անունից («ԱրսՕյլ», «Ագրոբանկ» եւ այլն) նա առաջարկեց այն 75 մլն դրամը, որ բյուջեում չգտավ կառավարությունը «Կրթության մասին» օրենքում փոփոխությունը հաջորդ տարի իրագործելու համար, ըստ այդմ մասնավորապես, I-III դասարանցիներին պիտի տրամադրվեն անվճար դասագրքեր։

Սեփ. լր.

Է.ՍԻՄՈՆՅԱՆՑԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱԱՆ-ն հերքում է

aac

 

 

Երեքշաբթի «A1+»-ին տված հարցազրույցում Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Էդուարդ Սիմոնյանցը հայտարարեց, որ, իր տեղեկություններով, ԱԱՆ-ում ստեղծվել է հատուկ խումբ, որի նպատակն է «կոմպրոմատ» հավաքել որոշ գործիչների դեմ՝ այդ նյութերը հետագայում տարբեր ձեւերով օգտագործելու նպատակով՝ սկսած վարկաբեկումից, վերջացրած քրեական հետապնդումներով: Նույն նախարարությունը, ըստ պրն Սիմոնյանցի, որոշ գործիչների նկատմամբ կազմակերպում է արտաքին հսկողություն, ինչպես նաեւ լսում է նրանց հեռախոսները: Լրագրողի այն հարցին, թե արդյոք հիշյալ գործիչների մեջ մտնում է նաեւ ինքը, պրն Սիմոնյանցը պատասխանեց, որ, չի կարծում, թե իր հարցում բացառություն է արվում՝ ավելացնելով, որ իր նկատմամբ հսկողությունը կատարվում է ոչ այնքան արհեստավարժ եղանակով, երբեմն՝ ցուցադրաբար:

«Առավոտը» դիմեց նաեւ ԱԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի ծառայություն, որտեղից մեզ ասացին, որ Էդուարդ Սիմոնյանցի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930