Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ԵՐՋԱՆԻԿ ՉԷ ԵՎ «ԼԵՎԻ» ՉԻ ԳՆՈՒՄ

Նոյեմբեր 23,2000 00:00
Manuk Gasparyan

«Եթե խորհրդարանը ցրեն՝ ես ձեզ անկեղծ ասեմ, ես կվերագտնեմ իմ անձնական երջանկությունը»,- երեկ ամբիոնից ազդարարեց ԱԺ նախագահը։ Նրան երեկ մի պահ դիտողություն արեց Մանուկ Գասպարյանը, որին նախագահողը երկար ժամանակ ձայն չէր տալիս. «Ինչո՞ւ մեկ-մեկ աջ չեք նայում»։ Արմեն Խաչատրյանը հարցին հարցով պատասխանեց. «Ձեզ թվում է, ես միշտ ձա՞խ եմ նայում»։ Ի պատասխան Մանուկ Գասպարյանը ենթադրություն հայտնեց. «Երեւի լեւի շատ եք գնում»։ ԱԺ նախագահը ի լուր ամենքի հայտնեց, թե չունի՛ նման սովորություն։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՌԱՅԺՄ ԿՄՆԱ ԱՆԳԼՈՒԽ

anglux

ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամների համառ հորդորները՝ իրենց «անտեր» չթողնելու վերաբերյալ, երեկ անարձագանք մնացին։ Հանձնաժողովը եւս 2 շաբաթ գործելու է առանց նախագահի, սակայն այդ պաշտոնի հավանական թեկնածուն մնում է Վահրամ Բաղդասարյանը։

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՓԱԿՎՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԸ

varak

Հանրապետության դպրոցներում, մասնավորապես Երեւանի Կենտրոն համայնքում կտրուկ մեծացել է վարակիչ հիվանդություններով հիվանդ աշակերտների թիվը։ Ջրծաղիկը, կարմրախտը, քութեշն ու կարմրուկը, իրար հերթագայելով, շրջում են դպրոցներում։ Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցում, օրինակ, շատ դասարաններում, աշակերտների կեսից ավելին բացակայում է նշված հիվանդությունների պատճառով։ Եկածների համար էլ ուսուցիչները նոր դաս չեն բացատրում, պատճառաբանելով, թե բացակաները շատ են։ «Առավոտը» փորձեց վարակիչ հիվանդությունների տարածման մասին կոնկրետ տեղեկություն ստանալ առողջապահության նախարարությունից։ Մեզ պատասխանեցին, որ այդ հարցերով զբաղվողը «մարզ» է մեկնել, «կլինի վաղը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930