Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ»

Նոյեմբեր 23,2000 00:00
andranik margaryan

94 մեծամասնական, 37 համամասնական պատգամավորական տեղեր սահմանելու վերաբերյալ օրինագիծը, ըստ Անդրանիկ Մարգարյանի՝ ընդամենը մեկն էր «Ընտրական օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններից։ Արդեն իսկ ձեռք են բերվել համաձայնություններ այն բոլոր խնդիրների վերաբերյալ, որոնք քաղաքական լուծում են պահանջում։ «Առավոտի» հարցին, թե մյուս փոփոխություննե՞րն էլ են հատ-հատ քննարկվելու, թե՞ փաթեթով՝ վարչապետը պատասխանեց. «Արդեն կներկայացվի փաթեթով՝ ըստ մեր նախնական պայմանավորվածության»։

ԵՐԿՐԱՊԱՀ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԿԱ. ՄԻՋԱԴԵՊԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ

yntrutyun

Աջափնյակի թաղապետի 3 թեկնածու կա։ ՀԺԿ-ից Արտակ Սարգսյանը գտնում է, որ ընտրություններում իր հիմնական մրցակիցն, անկասկած, Արծրուն Խաչատրյանն է։ Վերջինս վստահ է, թե ինքն այս անգամ մրցակից չունի։ Կոմունիստ Մելիք Վարդանյանն էլ նախորդ երկուսին իր մրցակիցներն է համարում։ Բայց նրանք բոլորն էլ պատրաստակամ են հանդիպել, քննարկել եւ համագործակցել, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացվեն. առանց ընտրակաշառքների ու կեղծիքների։ Մնում է հանդիպել։

ԼՈ՞ՒՐՋ Է ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Vardan Khachatryan

«Նախագահ Քոչարյանը մինչ Ձեզ նշանակելն անընդհատ ասում էր, թե մոտակա ժամանակներս լուրջ փոփոխություն չի լինի կառավարության կազմում։ Ըստ այդմ, Ձեր նշանակումն անլո՞ւրջ է»,- ֆինանսների եւ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վարդան Խաչատրյանին հարցրեց «Առավոտի» թղթակիցը։ «Դժվար է ասել։ Ես էլ այդպես, շատ լուրջ չեմ ընդունում այդ փոփոխությունը»,- կեսկատակ արձագանքեց պրն Խաչատրյանը։

ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ՎԻՐԱՎՈՐ Է

cec

Մեր թերթի նոյեմբերի 22-ի համարում տպագրված «Փեթակում» կռիվ եղել է» հրապարակման մեջ նշել էինք, որ «ըստ չճշտված աղբյուրների», ՀՀ նախագահի թիկնապահի մասնակցությամբ ծեծկռտուքի ժամանակ զոհվել է 25 տարեկան մի տղա։ Ճշտվեց, որ Խաչիկ անունով այդ երիտասարդը ողջ է, գլխից ծանր վիրավորված։ Մնում է հուսալ, որ մեղավորները (որոնք գուցե բարձր հովանավորություն են վայելում) կպատժվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930