Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

ՋՈՐԿԱԵՖԸ ՉԺԱՄԱՆԵՑ ՍՏԱՄԲՈՒԼ Բայց մահվան սպառնալիքները մնում են Թուրքիա172Ֆրանսիա ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպումում աշխարհի 1998 թ. ու Եվրոպայի 2000 թ. չեմպիոնները 4։0 հաշվով համոզիչ հաղթանակ տարան։ Ֆրանսիացիների թիմի կազմում, ինչպես արդեն նշել ենք, հանդես չեկավ նրանց առանցքային խաղացողներից մեկը՝ Յուրի Ջորկաեֆը, ֆուտբոլիստ, որին վնասազերծելու լուրջ խնդիրներ են ունեցել աշխարհի գրեթե բոլոր թիմերի պաշտպանները։ Սակայն մեր հայրենակցին ասպարեզից հանելու լուրջ ծրագրեր, ոչ թե փոխաբերական, այլ բառի բուն իմաստով, ունեն ոչ միայն թիմերի մարզիչները, այլեւ արմատական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Թուրք նացիոնալիստները խոստացել էին… սպանել Ջորկաեֆին, եթե նա այդ խաղին մասնակցելու նպատակով ոտք դնի Ստամբուլ։ Այս սպառնալիքի պատճառները արտասահմանյան ԶԼՄ172ները բացատրում են այսպես։ Նախ, որ Ջորկաեֆը ծագումով հայ է, ապա նաեւ, որ նա հասարակական ակտիվ համագործակցություն է ծավալում մարդասիրական կազմակերպությունների հետ, անում ամեն բան, որպեսզի մարդկությունը չմոռանա դարասկզբի իրադարձությունները՝ Հայոց ցեղասպանությունը։ Յուրիի նախնիներն էլ Ֆրանսիա են փախել հենց 1915 թվականին։ Ջորկաեֆի խոսքերով ասած, թուրքերն իրեն սպառնացել են բազում անգամներ… Ջորկաեֆին Ֆրանսիայում կոչում են «ազատ էլեկտրոն», քանի որ դաշտում նա երբեք որոշակի տեղ չի զբաղեցնում։ Նա հավասարապես հաջող է խաղում թե հարձակման գծում, թե պաշտպանությունում։ Մարզական կարիերան ավարտելուց հետո, իսկ դա, հավանաբար շատ ուշ չի լինի (Յուրին արդեն 32 տարեկան է), Ջորկաեֆն ամենայն հավանականությամբ կզբաղվի մարզչական աշխատանքով, իհարկե, այն համատեղելով իրավապաշտպանության հետ։ Բայց դա, պարզվում է, անհամեմատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան խաղադաշտում վնասվածք ստանալը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել