Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

Երաշտը հասել է Ջավախք Վիճակը գնալով դառնում է անհույս «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանին խնդրեցինք տեղեկացնել այսօր Ջավախքում տիրող իրավիճակը։ Վիճակն անհույս է բոլոր բնագավառներում։ Երաշտի պատճառով իրադրությունն ավելի է բարդացել։ Խոտի մի տոննայի գինը հասել է մինչեւ 100172120 դոլարի։ Վրաց կառավարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին օգնության խնդրանքով. կհասնի՞ որեւէ բան Ջավախքին՝ դժվար է ասել։ Պրն Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ172ն տրամադրել է 10 միլիոն գումար էներգետիկ կայանը վերազինելու եւ հոսանքագիծ անցկացնելու համար, աշխատանքներն ավարտված են, կա խնդիր կայանը հզորացնելու։ Մեր կողմից կա պատրաստակամություն. էներգետիկայի նախարարը դիմել է վրաց կառավարությանը, եւ հավանաբար, կլինեն բանակցություններ, որից հետո՝ պաշտոնական թույլտվություն, որին սպասում ենք մոտ օրերս։ Մեր կողմից պիտի հստակեցվի միայն Հայաստանի պարտնյորի դերում հանդես եկող իրավաբանական անձը եւ ապահովվի վճարումների երաշխիքը։ Թուրքերի վերաբնակեցման վերաբերյալ պրն Մարգարյանն ասաց, որ այդ խոսակցություններն, արդեն 5 տարի է, կան, սակայն ոչինչ հստակ չի, նախկին բնակավայր ասելով հասկանում են արդյո՞ք այն տարածքը, որ այսօր վրացաբնակ գյուղեր են, չի ասվում, պիտի վրացիներին տեղահանեն, որպեսզի վերաբնակեցում լինի։ Սակայն վերջին շրջանում կարծես շեշտը դրվում է Ծալկայի շրջանի վրա, ուր հունաբնակ լքված գյուղեր կան։ Ամեն դեպքում պրոցեսը նախատեսված է ավարտել մինչեւ 2010 թիվը։ Զորամիավորումների դուրսբերման մասին ասվեց հետեւյալը։ Խնդիրը կոնկրետ Ջավախքին չի վերաբերվում. համենայնդեպս այդպես է ներկայացվում։ Դա հետեւանք է Ստամբուլի գագաթաժողովի սահմանած նոտայի։ Նախատեսված է ավարտել մինչեւ 2003 թիվը։ Սակայն այսօր նկատվում է որոշ ակտիվություն, որը եւ անհանգստանալու տեղիք է տալիս։ Այժմ 16 միավոր տեխնիկա է տեղափոխվում Գյումրի։ Սա մի տեսակ անհանգստություն է մտցրել տարածաշրջան։ Նախ՝ կա հոգեբանական ճնշման փաստը, երկրորդ՝ տնտեսական գործոնը՝ այսօր մի քանի հազար մարդ է աշխատում բազայում, նաեւ՝ շրջանառությունից դուրս է գալիս բավական մեծ գումար, որ կար զորքի առկայության դեպքում։ Սա, բնականաբար, կսրի սոցիալական վիճակը եւ արտագաղթը։ Կա նաեւ այսպիսի երեւույթ. դեկտեմբերից կսկսվեն ռուս172վրացական բանակցությունները անցագրային ռեժիմի անցման վերաբերյալ, որը էլ ավելի կբարդացնի հարցը, քանի որ Ջավախքից դրսում աշխատող ունի համարյա յուրաքանչյուր ընտանիք։ Հոսանքն ապահովելուց հետո, ես համոզված եմ, որ Ջավախքը կդառնա բիզնեսի տեսակետից շատ շահավետ, որը եւ կնպաստի ներգաղթին, քանի որ աշխատանքը Ռուսաստանում այժմ այնքան էլ շահավետ չէ։ Կուզենայի ավելացնել նաեւ, որ այսօր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, ցավոք, որեւէ հարաբերություն չկա՝ ոչ մշակութային, ոչ տնտեսական: Մի տեսակ անտարբերության պատնեշ է բարձրացել երկու ժողովուրդների միջեւ, որ լավ չէ։ Այս առումով, կարծում եմ, անելիք ունեն նախեւառաջ մտավորականները, ապա եւ՝ մյուս կառույցները։ Ամեն դեպքում փոխադարձ շահեր գոյություն ունեն, որ չի կարելի անտեսել։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել