Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

ԼՌԻ՛Ր ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «Ազգովին սոխակի պես երգենք էլ ներդրողներին հրավիրելու համար, դա չի լինի, եթե երկրի քաղաքական կայունությունն ապահովված չէ»,172 Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 18172ին արված այս դիտողությունը ԱԺ պատգամավոր, ՀԺԿ172ի անդամ Ստեփան Զաքարյանին կազմակերպական հետեւությունների տեղիք տվեց։ Նա որոշեց այլեւս լռել։ Ավելին, նախագահը նաեւ քաղաքական կայունությունը խաթարողներին Հայաստանի թշնամիներ անվանեց. ուստի ո՞վ կվերցներ իր վրա այդ մեղքը, թե իր պատճառով չստեղծվեցին 40 հազար աշխատատեղերը։ Համենայն դեպս՝ ո՛չ Ստեփան Զաքարյանը, որը ձեւավորված «խարխուլ կայունությունը» (բնորոշումը Ռոբերտ Քոչարյանինն է) պահպանելու պատասխանատվության հսկա բեռը հատկապես իր ուսերին զգալով՝ «Առավոտին» անկեղծորեն խոստովանեց, թե ինչու վերջերս հրապարակավ չի խոսում. «Չեմ ուզում մի հազար հոգու, ժողովրդի լեզվով ասած, հացին «վայիս» լինեմ, քանի որ հանրապետության նախագահն աշխատատեղերի բացվելու իրողությունը կապեց քաղաքական կայունության հետ։ Պատկերացրեք, եթե ես ինձ հանկարծ անզգույշ արտահայտություն թույլ տամ եւ քաղաքական կայունությունը 0,5%172ով խախտե՜մ… Ես ավելինի հավակնություն էլ չունեմ… նույնիսկ այդքանն արդեն ամենաքիչը 200 աշխատատեղ է։ 200172ն էլ նրանց ընտանիքների անդամների հետ միասին, դառնում են 8001721000 հոգի։ Դե, պատկերացրեք, որ իմ անզգույշ խոսելու պատճառով հանկարծ այդքանը հացից զրկվեն։ Շա՛տ մտահոգիչ երեւույթ է։ Ուստի, այլեւս չե՛մ խոսի։ Իսկ եթե խոսեմ էլ՝ կայունությունը խաթարող ելույթ չեմ ունենա։ Կարծում եմ, պիտի բոլորս լռենք եւ ոչ մեկը չխոսի, որպեսզի լինեն այդ 40 հազար աշխատատեղերը։ Թեեւ այս երեք օրն ինձ մի այլ միտք էլ է շատ անհանգստացնում. Ազգային հեռուստատեսությամբ հաղորդեցին, որ ներդրումներն ու աշխատատեղերը պայմանավորված են նաեւ մեր հարեւանների քաղաքական կայունությամբ։ Այսինքն, եթե Ադրբեջանում եւ Վրաստանում խառն է՝ դրսի ներդրողները չեն ներդնի, քանի որ նրանք հաշվի են առնում ամբողջ տարածաշրջանի վիճակը։ Ուրեմն, պարզվում է, որ մեր 40 հազար աշխատատեղերը կախված են ոչ միայն մե՛ր պահվածքից, այլեւ վրացիներից եւ ադրբեջանցիներից։ Այդ առումով, մտածում եմ, ճիշտ կլիներ նրանց կաշառելը. ասենք մի 5 հազարական աշխատատեղ տալ ամեն մեկին, որ խելոք մնան եւ մենք չզրկվենք գոնե 30 հազարից։ Մի առաջարկ էլ է ծնվել ուղեղումս։ Փաստորեն, այդ բոլոր աշխատատեղերը կապ չունեն կառավարության եւ բյուջեի հետ։ Էլ ի՞նչ ենք անում կառավարությունն ընդհանրապես։ Այդ բոլոր հարցերը լուծում է հանրապետության նախագահը։ Ինչքան տեսնում ենք՝ ի՜նչ հիմնարկ բացվում է, ի՜նչ կառույց կայանում է, ի՜նչ ներդրում արվում է՝ բոլորը կատարվում է նախագահի շնորհիվ ու միջոցով։ Իրոք, այս դեպքում ինչո՞ւ ենք պահում կառավարությունը։ Ես կառաջարկեի, որ Ազգային ժողով էլ չպահեինք։ Այդ դեպքում կայունությունը լիակատար կլիներ։ Կարելի էր 40 հազար աշխատատեղերից 131172ը հատկացնել ԱԺ պատգամավորներին։ Կարելի էր բաժին հանել նաեւ քաղաքական ուժերին. ինձ թվում է նրանք շատ172շատ, հիմնականում հազիվ մի քանի հազար հոգի լինեն։ Բոլորը կունենային աշխատանք։ Ու միայն նախագահի ապարատը կղեկավարեր երկիրը։ Եվ այն կլիներ կայուն։ Ես համոզված եմ, որ այդ պայմաններում՝ մյուս տարի նույնիսկ 40 հազարից ավելի աշխատատեղ կունենայինք։ Միայն թե կարողանանք Ադրբեջանի եւ Վրաստանի հարցն անպատճառ լուծել. չգիտեմ, նամակո՞վ դիմենք նրանց, որ այնտեղ էլ կայունություն հաստատեն։ Այլապես շատ տգեղ բան կստացվի, եթե ադրբեջանցիների եւ վրացիների պատճառով Հայաստանի նախագահը չկատարի իր իսկ խոստումը»։ Ստեփան Զաքարյանին լուռ լսեց եւ իր բաժին 0,2% կայունությունը չխաթարելու նկատառումով ոչ մի հարց չտվեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել