Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ» ԴԻՄՈՒՄԸ

Նոյեմբեր 22,2000 00:00
grel

Նոյեմբերի 21-ին «Նեզավիսիմայա գազետա» թերթը տպագրել է մի «դիմում», որը շատ է հիշեցնում ցարական «ախռանկայում» պատրաստած փաստաթղթերը։ Դիմումի սկզբում շարադրվում է Արեւմտյան Հայաստանը Թուրքիայի կողմից զավթելու պատմությունը։ Այնուհետեւ «Արեւմտյան Հայաստանի ներկայացուցչությունը Ռուսաստանում» առաջարկում է գործողությունների ծրագիր։ Վերջինս ներառում է կազմկոմիտեի ստեղծում, որի մեջ մտնելու են Արեւմտյան Հայաստանի տարբեր հայրենակցական, տարածաշրջանային միությունների պատվիրակներ՝ Արեւմտյան Հայաստանի ժողովրդի վտարանդի ներկայացուցչական օրգանների ստեղծման նպատակով։

«Ներկայացուցչությունը» նպատակ ունի «հաշվառել Արեւմտյան Հայաստանի ժողովրդին» եւ ստեղծել Արեւմտյան Հայաստանի վտարանդի Ազգային ժողով։ Նախատեսվում է ձեւավորել արեւմտահայկական վտարանդի կառավարություն, որն արեւմտյան հայերի շահերն է ներկայացնելու տարբեր բանակցություններում եւ միջազգային ատյաններում։ Առաջարկում է անցկացնել Արեւմտյան Հայաստանի ժողովրդի համագումար 2001 թվականին Լոզանում կամ Սեւրում՝ այդ ժողովրդի լիիրավ ներկայացուցիչների մարմիններ ստեղծելու նպատակով։

Ի պատասխան «Առավոտի» խնդրանքին՝ մեկնաբանել այդ «դիմումը», ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը իր ներկայացրած Մարմնի կողմից նշեց, որ Դաշնակցությունը այդ նախաձեռնությունների հետ որեւէ կապ չունի։

«ՆԱ ԿՈՂՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼԻ»

hjk

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին դիմում էր ներկայացվել Մեղրիի տարբերակի եւ հոկտեմբերի 27-ի հնարավոր կապի մասին լսումներ անցկացնելու առաջարկով։ Լուրեր էին պտտվում, որ դիմումը ետ է վերցրել ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջարկով։

Իսկությունը փորձեցինք պարզել ՀԺԿ գրասենյակից։ Մեզ պատասխանեցին, որ դիմումը Քոչարյանի առաջարկով ետ վերցնելու մասին լուրը հերյուրանք է, իսկ Ստեփան Դեմիրճյանը կողմ է ցանկացած քայլի, որը կնպաստի հոկտեմբերի 27-ի ճշմարտության բացահայտմանը, բայց նաեւ գտնում է, որ դա չպետք է արվի միայն ըստ հարազատների դիմումի։

«ԿՈՐԱԾԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՈՍՊԻՏԱԼ

zindat

«Կորել» է զինվոր» («Առավոտ», 18.11.2000 թ.) հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ կենտրոնական զինվորական հոսպիտալից անհետացել է հիվանդ զինծառայող Արտյոմ Սամվելի Շահինյանը, որին փնտրում էր նաեւ ռազմական ոստիկանությունը։ Երեկ տեղեկացանք, որ ս/թ նոյեմբերի 20-ին, ժ. 18.30-ին Ա. Շահինյանը կամավոր ներկայացել է հոսպիտալի նյարդաբանական բաժանմունք, որտեղից փախել էր, եւ նրան ընդունել են… զինվորական դատախազության միջամտությունից հետո։

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Koch

«Հայ երիտասարդ գործարարների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հանրապետությունում հոկտեմբերի 30-ից տեղի ունեցած զանգվածային ձերբակալություններին հաջորդեցին «հատուկ ծառայությունների» կոպիտ ու անսքող միջամտությունները։ Արկադի Վարդանյանն առ այսօր գտնվում է կալանքի տակ։ Մենք համարում ենք, որ ժողովրդավարական հռչակված երկրում քաղաքական հալածանքները եւ ձերբակալությունները անթույլատրելի են։ Մեր երկրի ապագան երիտասարդները տեսնում են մարդու իրավունքների անկաշկանդ դրսեւորման եւ ժողովրդավարական արժեքների անվերապահ հաստատման մեջ»։ Հայտարարության մեջ կոչ է արվում պատգամավորներին՝ աջակցել Ա. Վարդանյանին։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930