Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇՂԹԱՅԱԿԱՆ ԽԱՅԹՈՑՆԵՐ՝ ՎԱՍՆ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ»

Նոյեմբեր 22,2000 00:00
yntrakan

«Ընտրական օրենսգրքի» քննարկումներն ԱԺ երկու հանձնաժողովների նախագահների միջեւ բառային փոխհրաձգության առիթ դարձան։ «Հանձնաժողովի եզրակացության փոխարեն՝ Նիդեռլանդների փորձից պատմեցիք»,- նկատողություն արեց Վահան Հովհաննիսյանը Վիկտոր Դալլաքյանին։ Վերջինս հեգնանքով ողջունեց. «Շատ ուրախ եմ, որ ըմբռնեցիք Նիդեռլանդների փորձը. դա խոսում է Ձեր բարձր ինտելեկտի մասին»։ Վիկտոր Դալլաքյանը մեկ էլ Սերգո Երիցյանին կպավ, որի «որպես միամիտ լոռեցի՝ պատասխանեք միամիտ լոռեցուս հարցին» այսպես արձագանքեց. «Քանի որ Ձեզ հարգում եմ՝ չեմ ասի, թե անհասկացողը Դուք եք։ Ես դա չեմ ասում»։ Ի վերջո, Սերգո Երիցյանն էլ բռնկվեց կոմունիստ Նորիկ Պետրոսյանի այն ասածից, թե «կուսակցությունները շատ ավելի հեշտ են կաշառվում»։ «Եվ կոմունիստներն առաջի՛ն հերթին»,- ասաց պրն Երիցյանը։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԿՍԱՌԵՑՎԵ՞Ն

Gagik Aslanyan

ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանն անհրաժեշտ է գտնում սառեցնել աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների 1999-2000-ին գոյացած պարտքերի վճարումը, հաջորդ տարվա բյուջեի մուտքերը դարձնել իրատեսական եւ «նոր 2001 թվականից խոսել ե՛ւ աշխատավարձերի, ե՛ւ թոշակների, ե՛ւ նպաստների ժամանակին վճարումների մասին ու ժամանակացույց սահմանել սառեցված պարտքերն ընթացքում մարելու համար»։ Ըստ Գագիկ Ասլանյանի՝ «Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու էլի տնտեսվարող սուբյեկտների գրպանները տնտղել՝ նրանց վերջին ունեցածը պոկելու նկատառումով։ Սրան պիտի վերջ տրվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930