Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԳԱՆԳԱՏՎԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Նոյեմբեր 22,2000 00:00
vahan hovhannisyan

«Արդեն մի քանի անգամ եղել է՝ լրջագույն պայմանավորվածությունները հանկարծ տապալվել են, ավազին հավասարվել։ Հիմա եթե այս դեպքում էլ այսպես պիտի լինի՝ առնվազն մեր խմբակցությունը դիմելու է Հայաստանի նախագահին՝ խորհրդարանը լուծարելու առաջարկով,- ԱԺ ամբիոնից երեկ սպառնաց ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։- Թող ժողովուրդը, որն ուշադրությամբ հետեւում է այս քննարկումներին, հանրաքվեով որոշի այն հարցը, թե Հայաստանում համամասնակա՞նը կարեւոր կլինի ավելի, թե՞ մեծամասնականը»։

Ո՞ՒՐ ԵՆ ՀԱՕԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

haok

Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում պետք է լսվի հրաժարական տված ՀԱՕԿ-ի նախագահ Բենուր Փաշայանի հաշվետվությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսական հաշվետվությունը։ Սակայն, ըստ հավաստի աղբյուրների, վերջին 10-12 օրվա ընթացքում ՀԱՕԿ-ի նախագահը չի ներկայացել աշխատանքի եւ նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկա։ Հիշեցնենք, որ արդեն մոտ երկու ամիս է, ինչ անհայտ է ՀԱՕԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Չոբանյանի գտնվելու վայրը։

ԱՅԴ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ ԲԱՌԸ՝ ՋԵՌՈՒՑՈՒՄ

Gagik kostandyan

ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը երեկ Ավանի բնակիչների դժգոհությունը փոխանցեց հայտարարության տեսքով։ Ըստ այդմ, չնայած անցած տարի Ավանում օրական ընդամենը 4 ժամ ջեռուցում է եղել՝ բայց վարձավճարներ պահանջվել են ամբողջ օրվա համար։ «Եվ այսօր էլ դեմագոգիկ ձեւով հայտարարում են, թե ժողովուրդը ջեռուցման վարձը չի վճարում,- ասաց Գագիկ Կոստանդյանը։- Իրավապահները պիտի զբաղվեն այս հարցով եւ ժողովրդին փրկեն այս տաժանակիր, մղձավանջային գումարները վճարելուց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930