Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

ՍԱՅԱԹ172ՆՈՎԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ» Է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ ավարտեց գնդապետ Աշոտ Ավագյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Աշոտ Ավագյանը, որը նախկինում զբաղեցրել է Մասիսի, Արաբկիրի շրջանի, Մարտունու ՆԳ բաժնի պետի պաշտոնները, մեղադրվում էր 1993 թ. մարտի 8172ի ժ. 20172ի սահմաններում Աշտարակի մարզադաշտի տարածքում գտնվող ռեստորանի բակում կատարված սպանության մեջ։ Հրազենային վնասվածքներ է ստացել մի ազատամարտիկ, Սայաթ172Նովա անունով, Տաշչյան ազգանունով, որը տեղափոխվելով հիվանդանոց՝ մահացել է մարտի 10172ին։ Մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքի համաձայն, «Հանցագործությունը կատարվել է 08.03.93 թ.», իսկ ահա «քրեական գործ է հարուցվել 03.03.93 թ.»։ Իհարկե, մեզ կառարկեն, թե տպագրական վրիպակ է, բայց այս կարգի սխալներ հիշատակելը թերթի ավելորդ տարածքը կարող էր ընդամենը զբաղեցնել։ ՄՀՕՋ172ի նախկին հրամանատարին, որը մեղադրվում է քրօրենսգրքի 3 հոդվածներով (99 հոդվածի 2172րդ կետով, 222 հոդվածի 3172րդ եւ 232 հոդվածի 1172ին մասով) պաշտպանությունն իրականացնում էր ճանաչված փաստաբան Ռուբեն Ռշտունին։ Նախագահող դատավոր Սուրեն Մնոյանը (նախկինում՝ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ) տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստին մերժվել է Ռ. Ռշտունու միջնորդությունը։ Փաստաբանը միջնորդեց, որ հրապարակվի վկաներից մեկի դատարան ուղարկած հեռագիրը։ Ընթերցվեց մի վկայի հեռագիր, որի նկատմամբ բերման որոշում էր առկա, վկա, որի համար պատասխանել էին ՆԳ մարմինները, թե գտնվում է Ուֆայում, ՌԴ172ում եւ… Աշտարակում։ Ա. Ավագյանի պաշտպանը հանդես եկավ «Սահմանված կարգով քրգործի մի շարք փաստական տվյալների որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին» միջնորդությամբ։ Նա գտնում էր, որ էական խախտումներ են տեղի ունեցել նախաքննության փուլում եւ ապօրինի ձեռք բերված ապացույցներն էլ դարձել են գործի հիմքը։ Պրն Ռշտունին խնդրեց իր միջնորդությունը բավարարել եւ քրդատօրի «կոպիտ, էական խախտումներով ձեռք բերված գործի նյութերը ճանաչել անթույլատրելի»։ Ի դեպ, կային «ապացույցներ», որոնք գրված էին ռուսերենով։ Մինչդեռ հայտնի է, որ «Այլ լեզվով փաստաթղթերը կցվում են գործին թարգմանությունների միջոցով»։ Ռ. Ռշտունին իր «տարակուսանքը» հայտնեց, թե «ՀԿԳ քննիչ Ա. Մարգարյանը պետք է իմանար օրենքի այս նորմը գոնե»։ Մեղադրող Ա. Միրզադյանը (որը հայտնի է Շմայսի դատավարությունից) առարկեց այս միջնորդությանը, ասաց, որ այն պետք է մերժվի։ Եվ «հիշեցրեց» դատարանին, թե նախաքննության կողմից հավաքված ապացույցների գնահատականը տրվում է նրա կողմից։ Դատարանը մերժեց ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը եւ մեղադրական ճառի համար չորս օր ժամանակ տվեց մեղադրողին։ Ռ. Ռշտունին չէր հանգստանում եւ դատախազություն172դատարան փոխհարաբերության ամփոփիչ գնահատականը (իրավական) տվեց այսպես. «Դատախազությունն է միայն վերին արտի ցորենը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել