ՏԵՍԱԿԵՏ «Այսքանից հետո մի՞թե ժողովրդավար չէ նա» Մեր դիտարկումները կարող են փոքր172ինչ ժամանակավրեպ թվալ «Օրվա հերոսն առանց փողկապի» հաղորդումից հետո, որտեղ (երկու տարվա ընդմիջումից հետո) հայ ժողովուրդը դարձյալ Ռոբերտ Քոչարյանին տեսավ բասկետբոլ խաղալիս եւ որպես «Պապլավոկի» սովորական այցելու, որին անգամ առանձնակի ուշադրություն չեն դարձնում։ Ռուս լրագրողուհին, իհարկե, անտեղյակ էր, որ Հայաստանի նախագահը շատ վաղո՜ւց չէր գնացել այդ սրճարան ջազ լսելու, ուստի կարող էր եւ վերնագրում մեջբերված զարմացա172հիացախառն եզրակացությունն անել։ Սա փոքրիկ, բայց չափանիշ է։ 1998172ի ընտրարշավի ընթացքում փողոցում ազատ շրջող եւ որեւէ սուր հարցադրումների պատասխանելուց չխորշող Ռոբերտ Քոչարյանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով հիշողություն դարձավ։ Առժամանակ նա դեռ շաբաթը մեկ անպայման որեւէ տեղ էր մեկնում՝ զգալու մարդկանց տրամադրությունները։ Լուրեր կային, թե մտադիր է ամիսը մեկ ռադիոուղերձով դիմել ժողովրդին։ Նախագահը միառժամանակ նաեւ ոչ պետական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ էր ամիսը մեկ զրուցում։ Այժմ արդեն լրատվամիջոցների հետ նախագահի փակ հանդիպումներին, նախագահին առընթեր հանձնաժողովների նիստերին ընդդիմադիրները չեն հրավիրվում։ Ռոբերտ Քոչարյանն էլ իր բացառիկ հարցազրույցներն էլ բացառապես մի՝ յուրային հեռուստաընկերությանն է տալիս։ Սակայն գագաթնակետն այսուհանդերձ ուսանողների հետ հանդիպումն էր, որին եւս թույլատրվեց միայն ՀԱՀ172ի լրագրողի ներկայությունը։ Ի՞նչ էր ասում Ռոբերտ Քոչարյանը, որ այլ լրագրողների ականջների համար չէր. մի՞թե այն, որ պատրաստ է 2001172ի վերջին «ըստ գործարանների, ըստ բնագավառների, ուղղակի հատ առ հատ գրավոր ներկայացնել հասարակությանը, թե քանի հազար աշխատատեղ է ստեղծվել այս տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքում»։ Հազիվ թե։ Ուրեմն, ինչու՞ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ժամկետի կեսին արդեն ներփակվելու, միայն յուրայիններին իր դիրքորոշումների մեջ համոզելու նույն միտումները սկսեց դրսեւորել, որը հատուկ էր ՀՀ առաջին նախագահին իր պաշտոնավարության ողջ ընթացքում։ Ա. Ի. ՍԱՅԱԹ172ՆՈՎԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ» Է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ ավարտեց գնդապետ Աշոտ Ավագյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Աշոտ Ավագյանը, որը նախկինում զբաղեցրել է Մասիսի, Արաբկիրի շրջանի, Մարտունու ՆԳ բաժնի պետի պաշտոնները, մեղադրվում էր 1993 թ. մարտի 8172ի ժ. 20172ի սահմաններում Աշտարակի մարզադաշտի տարածքում գտնվող ռեստորանի բակում կատարված սպանության մեջ։ Հրազենային վնասվածքներ է ստացել մի ազատամարտիկ, Սայաթ172Նովա անունով, Տաշչյան ազգանունով, որը տեղափոխվելով հիվանդանոց՝ մահացել է մարտի 10172ին։ Մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքի համաձայն, «Հանցագործությունը կատարվել է 08.03.93 թ.», իսկ ահա «քրեական գործ է հարուցվել 03.03.93 թ.»։ Իհարկե, մեզ կառարկեն, թե տպագրական վրիպակ է, բայց այս կարգի սխալներ հիշատակելը թերթի ավելորդ տարածքը կարող էր ընդամենը զբաղեցնել։ ՄՀՕՋ172ի նախկին հրամանատարին, որը մեղադրվում է քրօրենսգրքի 3 հոդվածներով (99 հոդվածի 2172րդ կետով, 222 հոդվածի 3172րդ եւ 232 հոդվածի 1172ին մասով) պաշտպանությունն իրականացնում էր ճանաչված փաստաբան Ռուբեն Ռշտունին։ Նախագահող դատավոր Սուրեն Մնոյանը (նախկինում՝ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ) տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստին մերժվել է Ռ. Ռշտունու միջնորդությունը։ Փաստաբանը միջնորդեց, որ հրապարակվի վկաներից մեկի դատարան ուղարկած հեռագիրը։ Ընթերցվեց մի վկայի հեռագիր, որի նկատմամբ բերման որոշում էր առկա, վկա, որի համար պատասխանել էին ՆԳ մարմինները, թե գտնվում է Ուֆայում, ՌԴ172ում եւ… Աշտարակում։ Ա. Ավագյանի պաշտպանը հանդես եկավ «Սահմանված կարգով քրգործի մի շարք փաստական տվյալների որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին» միջնորդությամբ։ Նա գտնում էր, որ էական խախտումներ են տեղի ունեցել նախաքննության փուլում եւ ապօրինի ձեռք բերված ապացույցներն էլ դարձել են գործի հիմքը։ Պրն Ռշտունին խնդրեց իր միջնորդությունը բավարարել եւ քրդատօրի «կոպիտ, էական խախտումներով ձեռք բերված գործի նյութերը ճանաչել անթույլատրելի»։ Ի դեպ, կային «ապացույցներ», որոնք գրված էին ռուսերենով։ Մինչդեռ հայտնի է, որ «Այլ լեզվով փաստաթղթերը կցվում են գործին թարգմանությունների միջոցով»։ Ռ. Ռշտունին իր «տարակուսանքը» հայտնեց, թե «ՀԿԳ քննիչ Ա. Մարգարյանը պետք է իմանար օրենքի այս նորմը գոնե»։ Մեղադրող Ա. Միրզադյանը (որը հայտնի է Շմայսի դատավարությունից) առարկեց այս միջնորդությանը, ասաց, որ այն պետք է մերժվի։ Եվ «հիշեցրեց» դատարանին, թե նախաքննության կողմից հավաքված ապացույցների գնահատականը տրվում է նրա կողմից։ Դատարանը մերժեց ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը եւ մեղադրական ճառի համար չորս օր ժամանակ տվեց մեղադրողին։ Ռ. Ռշտունին չէր հանգստանում եւ դատախազություն172դատարան փոխհարաբերության ամփոփիչ գնահատականը (իրավական) տվեց այսպես. «Դատախազությունն է միայն վերին արտի ցորենը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ռուսները դրան հավատացին, իսկ մե՞նք Շաբաթ օրը ՀՀ նախագահ Քոչարյանը, որին, պարզվում է, Հայաստանում «ՉՏՌվ» են անվանում, հայտարարեց. «Ես պատերազմը սկսեցի 9 տանկով եւ ավարտեցի 140-ով»։ Պարոն Քոչարյանի այս հայտարարությունը խիստ հավակնոտ էր առավել եւս, որ վերջինս ի պաշտոնե շատ հեռու էր պատերազմ սկսելու եւ վարելու պատասխանատվությունից։ Ղարաբաղի ազատագրական պատերազմը որպես այդպիսին լայնածավալ թափ է ստացել 91թ. խոր աշնանից ի վեր, երբ ադրբեջանական եւ հայկական կամավորական ջոկատներն ու ապա բանակը մնացին դեմ- հանդիման եւ կռվում էին սկզբնական շրջանում ամենապարզունակ զենքերով։ 91-ին Ստեփանակերտում տեղակայված ռուսական ներքին զորքերի մոտոհրաձգային գունդը դուրս բերվեց Ղարաբաղից՝ իր տրամադրության տակ եղած զինտեխնիկան ու ռազմամթերքը թողնելով հայկական ինքնապաշտպանության ուժերին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների եւ մասնավորապես Վազգեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ։ Այդ տարիներին Ղարաբաղում բանակի գործողությունները համակարգում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ «Կոմանդոսը», նրա տեղակալն էր Ղարաբաղի Ազգային հերոս Սամվել Բաբայանը։ Քաջատեղյակ աղբյուրները հիշեցրին նաեւ, որ հայկական կողմը, հակառակ պարոն Քոչարյանի պնդումների, պատերազմը սկսել է թվով՝ զրո տանկով, իսկ առավելագույնն, ինչ կար այն ժամանակ հայկական ուժերի տրամադրության տակ՝ հետեւակի մարտական մեքենաներն էին։ Մինչդեռ Ռ.Քոչարյանը տակավին ՀՀ ԳԽ պատգամավոր էր եւ զբաղված էր տնտեսական հանձնաժողովում։ Քոչարյանը Ղարաբաղում լուրջ պաշտոն է ստանձնել միայն 93-94 թվականներին, երբ վարում էր Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը (ընդ որում, 94-ի գարնանը ռազմաճակատում արդեն հրադադար էր): Բայց նույնիսկ այս դեպքում Ղարաբաղը որպես առանձին երկիր երբեք որեւէ այլ պետությունից ռազմամթերք, զենք, առավել եւս տանկեր՝ իբրեւ «հումանիտար» օգնություն չի ստացել։ Դրանք Ղարաբաղի ռազմաճակատի համար ապահովել են Հայաստանն ու նրա իշխանությունները՝ հիմնականում Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում։ Եվ եթե այսօր կան մարդիկ, ովքեր իրավամբ կարող են պարծենալ Ղարաբաղի եւ ընդհանրապես հայկական բանակի ունեցած հաջողությունների, ինչպես նաեւ՝ քիչ թե շատ արդիական ռազմական տեխնիկա ունենալու համար, առաջին հերթին ՀՀ առաջին նախագահն է, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու հետո նաեւ ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները համակարգող եւ Հայաստանից բերվող ռազմամթերքն ու տեխնիկան բաշխող ուժայիններ Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը։ Իսկ ընդհանրապես, հավանաբար, ճիշտ կլիներ, եթե նախագահը բանակի զինտեխնիկան ավելացնելու եւ պատերազմում հաղթելու պատիվը ոչ թե իրեն վերագրեր, այլ ամբողջ հայ ժողովրդին ընդհանրապես, որի զրկանքների ու զոհողությունների արդյունքն այսօր գոնե կայացած բանակն է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ