Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

ԻՍԿ ԴՈՒՔ ՀԱՆԳԻ՞ՍՏ ԵՔ ՔՆՈՒՄ «Որքան հարկ եք պատրաստ տալ Ձեր աշխատավարձից»։ Այս հարցն ուղղեցինք պատահական անցորդներին։ Ստորեւ ներկայացնում ենք համարյա բոլոր խավերի ներկայացուցիչների պատասխանները։ Երվանդ Մանարյան, դերասան- Չէ, ես պարտաճանաչ հարկատու չեմ։ Եթե աշխատում ես բյուջետային հիմնարկում, պարտաճանաչ մուծում ես, եթե էստեղից-էնտեղից մի բան ես աշխատում, դժվար է հարկեր մուծելը։ Ես իմ աշխատավարձի մի 6-7%-ն եմ պատրաստ վճարել որպես հարկ։ Հրազդան Հայկենց, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի տնօրեն- Որքան կնախատեսի պետեկամուտների նախարարությունը՝ օրենքով։ Անձամբ ես պատրաստ եմ իմ աշխատավարձից պետությանը տրամադրել, ըըը, 20%-ը։ – Ես Վարդգեսն եմ, Գալստյան։ Ավտոկռունկավար եմ աշխատում։ Ես ստանում եմ 100 դոլար, չեստնի, կոմսոմոլսկի։ Հա՞րկ։ Ինչի՞ մուծեմ, պետությունը պիտի ընձի շահի՜, պահի՜, մեծացնի։ Ես պետությունից ի՞նչ եմ ստանում, որ պետությանն էլ տամ։ Որ պետական բյուջեն լցվի, հետո իրենք վրից վերցնեն, հա՞։ Սիրո՜ւշ Եփրեմի՛ Մանուկյա՜ն, Սպանդարյան ռայոնի ԺԷԿ-ում հավաքարար եմ։ Ստանում եմ 7 հազար դրամ։ Եթե ինձ մնա, պետությանն իմ կամքով 2 հազար դրամս կտամ, 5 հազարով կբավարարվեմ։ Ղազարյան Տանյա, զբաղվել է ամեն ինչով, ընդհուպ՝ ամենահին մասնագիտությամբ- Ցավդ տանեմ, ունեմ երկու երեխա, կռվող աղջիկ էլ եղել եմ։ Հըմի դժվար ա էրեխա պահելը։ Որ սենց կայնում են աղջկեքը տռասին, երկու կոպեկ փող են առնում, խի պըտի էն մոմենտը ըլնի, որ իրանց բռնեն-տանեն։ Պետությունը գիտի՝ ով ինչքան ա աշխատում, իրա փողը աղջկեքից առնում ա։ Հարցումները՝ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել