Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

«Այսքանից հետո մի՞թե ժողովրդավար չէ նա» Մեր դիտարկումները կարող են փոքր172ինչ ժամանակավրեպ թվալ «Օրվա հերոսն առանց փողկապի» հաղորդումից հետո, որտեղ (երկու տարվա ընդմիջումից հետո) հայ ժողովուրդը դարձյալ Ռոբերտ Քոչարյանին տեսավ բասկետբոլ խաղալիս եւ որպես «Պապլավոկի» սովորական այցելու, որին անգամ առանձնակի ուշադրություն չեն դարձնում։ Ռուս լրագրողուհին, իհարկե, անտեղյակ էր, որ Հայաստանի նախագահը շատ վաղո՜ւց չէր գնացել այդ սրճարան ջազ լսելու, ուստի կարող էր եւ վերնագրում մեջբերված զարմացա172հիացախառն եզրակացությունն անել։ Սա փոքրիկ, բայց չափանիշ է։ 1998172ի ընտրարշավի ընթացքում փողոցում ազատ շրջող եւ որեւէ սուր հարցադրումների պատասխանելուց չխորշող Ռոբերտ Քոչարյանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով հիշողություն դարձավ։ Առժամանակ նա դեռ շաբաթը մեկ անպայման որեւէ տեղ էր մեկնում՝ զգալու մարդկանց տրամադրությունները։ Լուրեր կային, թե մտադիր է ամիսը մեկ ռադիոուղերձով դիմել ժողովրդին։ Նախագահը միառժամանակ նաեւ ոչ պետական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ էր ամիսը մեկ զրուցում։ Այժմ արդեն լրատվամիջոցների հետ նախագահի փակ հանդիպումներին, նախագահին առընթեր հանձնաժողովների նիստերին ընդդիմադիրները չեն հրավիրվում։ Ռոբերտ Քոչարյանն էլ իր բացառիկ հարցազրույցներն էլ բացառապես մի՝ յուրային հեռուստաընկերությանն է տալիս։ Սակայն գագաթնակետն այսուհանդերձ ուսանողների հետ հանդիպումն էր, որին եւս թույլատրվեց միայն ՀԱՀ172ի լրագրողի ներկայությունը։ Ի՞նչ էր ասում Ռոբերտ Քոչարյանը, որ այլ լրագրողների ականջների համար չէր. մի՞թե այն, որ պատրաստ է 2001172ի վերջին «ըստ գործարանների, ըստ բնագավառների, ուղղակի հատ առ հատ գրավոր ներկայացնել հասարակությանը, թե քանի հազար աշխատատեղ է ստեղծվել այս տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքում»։ Հազիվ թե։ Ուրեմն, ինչու՞ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ժամկետի կեսին արդեն ներփակվելու, միայն յուրայիններին իր դիրքորոշումների մեջ համոզելու նույն միտումները սկսեց դրսեւորել, որը հատուկ էր ՀՀ առաջին նախագահին իր պաշտոնավարության ողջ ընթացքում։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել