Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

DARK KISS՝ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԲՈՒՅՐ Ինչ պետք է անի քաղաքացին, եթե նրա շենքի ներքնահարկում գիշերային բար է Մաշտոցի 27 հասցեով գտնվող «Dark kiss» գիշերային ակումբում ամբողջ փողոցով մեկ՝ մինչեւ գիշերվա ժամը 3-4-ը, լսվում է որոշակի բնույթի երաժշտություն եւ նույնպիսի բնույթի մարդկային ձայներ: Սկզբունքորեն դեմ չլինելով գիշերային բարերի գոյությանը եւ գիտակցելով, որ նման հաստատություններում տղամարդիկ եւ կանայք բյուջեի քննարկմամբ չէ, որ զբաղվում են, «Առավոտը», այնուամենայնիվ, ցանկացավ իմանալ, թե ինչպես է տվյալ դեպքում պաշտպանվում շրջակայքում ապրող քաղաքացիների հանգիստ քնելու իրավունքը: ՆԳ լրատվության բաժնի պետ Արտակ Վարդազարյանն ասաց, որ թաղային տեսուչը նման գործերին կարող է միջամտել միայն այն դեպքերում, երբ ակնհայտ է եւ ապացուցված, որ տվյալ հաստատությունը խախտել է օրենքը եւ անհրաժեշտ է միջամտություն՝ մարդկանց կարգի հրավիրելու համար: Հակառակ դեպքում դա կարող է պարզապես հարեւանների մանր վեճ լինել, որին ոստիկանության խառնվելը որեւէ իմաստ չունի: Երեւանի քաղաքապետի օգնական Սուրեն Սուրենյանցը «Առավոտին» ասաց, որ նման «օբյեկտներին» արտոնագիր է տալիս ֆինանսների նախարարությունը, իսկ մնացած թույլատվությունները տալիս է նաեւ քաղաքապետարանը: Եթե բարը, ռեստորանը, սրճարանը, նույնիսկ ցերեկը, գերազանցում է սանէպիդկայանի թույլատրած դեցիբելները (ձայնի ուժգնությունը), ապա քաղաքապետարանը կարող է այդ հաստատությունը փակել: Էլ ո՞ւր մնաց ժամը 23.00-ից հետո: Նշենք, որ Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանը, երկու օրվա ընթացքում, այդպես էլ ժամանակ չգտավ զրուցելու «Առավոտի» թղթակցի հետ: Բացառված չէ, որ այսօր առավոտյան խմբագրություն կգան հրապարակումից դժգոհ ստրիպտիզ-բարերի տերերը եւ կսկսեն կուրծք ծեծելով ապացուցել, թե իրենք աշխատատեղեր են ստեղծում (մասնավորապես, պարուհիների համար): Ամենեւին չնսեմացնելով ժողովրդական տնտեսության այս կարեւորագույն ճյուղը, թույլ տանք մեզ ենթադրել, որ այն պետք է գործի մի տեսակ մեկուսի՝ բարեպաշտ քաղաքացիներից եւ նրանց ընտանիքներից որոշակի տարածության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել