Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

ՊՈՊՈՒԼԻ՞ԶՄ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԴԱՐՁՆԵԼԸ Երեկ ԱԺ այս նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկվեց «Կայունություն» խմբի պատգամավորների նախաձեռնությունը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», որն, ըստ ամենայնի, տապալվելու է։ Հուլիսի 17172ին Վարդան Այվազյանի, Մելիք Գասպարյանի եւ Վարդեւան Գրիգորյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն, 2001 թ. հունվարի 1172ից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը պիտի սահմանվի 20 հազար դրամի չափով։ Ներկա պայմաններում, երբ բյուջետային հիմնարկների աշխատողներն արդեն քանի ամիս է չեն ստացել իրենց աշխատավարձերը, որոնց նվազագույն չափն առայժմ ընդամենը 5 հազար դրամ է, տվյալ նախաձեռնությունը կարող է ծաղր թվալ կամ առնվազն անիրականանալի, հռչակագրային մի օրինագիծ։ Սակայն հեղինակներից մեկը՝ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանն իր հակափաստարկներն ուներ. «Նախ, օրենսդրական այս նախաձեռնությունը վաղվանից կամ մյուս օրվանից չպիտի ուժի մեջ մտնի։ Մենք որոշակի ժամկետ ենք նշել եւ այն կարող է փոփոխման ենթարկվել, եթե քաղաքական համաձայնություն լինի կառավարության, մեծամասնության եւ օրինագիծը ներկայացնողների միջեւ։ Եվ երկրորդը, ընդհանրապես կարեւորագույն խնդիր է նվազագույն սպառողական զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի համապատասխանեցումը»։ Վարդան Այվազյանը նշեց, որ կառավարության պաշտոնյաներն առայժմ որեւէ կերպ չեն հետաքրքրվել այս օրինագծով, բացարձակապես չեն փորձել այն քննարկել նախաձեռնությունը ներկայացրածների հետ։ Սակայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությամբ ներկայացվել է կառավարության եզրակացությունը, ըստ որի, տվյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում Պետբյուջեից լրացուցիչ կպահանջվի տարեկան շուրջ 35 մլրդ դրամ. «ինչը, ելնելով կանխատեսվող եկամուտներից, առաջիկայում հնարավոր չէ ապահովել»։ Ըստ այդմ, նվազագույն աշխատավարձը 20 հազար սահմանելը՝ կառավարությունը համարում է «անընդունելի»։ «Ես իրական եմ գնահատում, եթե կառուցվածքային լուրջ փոփոխություններ լինեն։ Նաեւ կառավարման ապարատում կրճատման խնդիրներ ունենք։ Որոշակի օրենսդրական փաթեթներ ենք ընդունել, որոնք կբերեն բյուջեի լրացուցիչ մուտքերի։ Օրինակ, «Պետական գնումների մասին» օրենքով, ըստ ներկայացվածի, ամենանվազագույն հաշվարկներով 20% եկամուտ է ապահովվելու։ Եթե ծախսերի կրճատումն էլ հաշվի առնենք՝ կստացվի 20 մլրդ դրամ։ Այսինքն, համակարգի բնականոն աշխատանքի դեպքում հնարավոր է իրագործել մեր նախաձեռնությունը»,172 պնդեց պրն Այվազյանը։ Լրացուցիչ 35 մլրդ դրամ գումարը, նրա կարծիքով, հաշվարկված էր բյուջետային հիմնարկների աշխատողների ներկա թվաքանակի՝ 273 հազարի համար. «Ըստ այս հաշվարկի՝ Հայաստանի բնակչությունն էլ պիտի 3,7 մլն լինի։ Բայց մենք գիտենք, չէ՞, որ այդքան չէ այժմ մեր ազգաբնակչությունը»։ Վարդան Այվազյանը նաեւ կտրականապես չէր նշում 20 հազար դրամ նվազագույն աշխատավարձ թիվը «Թող կառավարությունն առաջարկի 2001172ի սկզբում սահմանել 10 հազար դրամ, տարեվերջին՝ 1217215 հազար։ Բայց թող պարզ դառնա, թե ինչ ռազմավարություն կա աշխատավարձերի եւ ընդհանրապես սոցիալական ապահովվածության վերաբերյալ։ Ինձ համար այս ամենն առայժմ անհասկանալի է։ Միայն ծրագրի մեջ է նշված, թե աշխատավարձերը պիտի երկու անգամ ավելանան։ Մենք էլ քննարկման ընթացքում կտրամադրենք հաշվարկներ, թե ինչպես է հնարավոր ավելի արագ լուծել այդ հարցը»։ ԱԺ պատգամավորներից շատերը վերապահումով էին գնահատում այս նախաձեռնությունը։ Ասենք, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը նշեց. «Գտնում եմ, որ այսօր հանրապետության ֆինանսական վիճակն այնպիսին է, որ 5 հազար դրամն էլ դժվարությամբ են կարողանում վճարել։ Այդ իսկ պատճառով այսօր 20 հազար դրամի մասին խոսելը իրատեսական չէ։ Բայց այն կանխատեսումները եւ քայլերը, որոնք արվում են 2001 թվականի բյուջեի համար, ինչ172որ առումով հույս են ներշնչում, որ մոտ ապագայում կկարողանանք հասնել այդ շեմին՝ 20 հազար դրամ աշխատավարձին։ Եթե նման հնարավորություն ունենայինք՝ վատ չէ։ Բայց այսօր այդ մասին խոսելը, կարծում եմ, միայն պոպուլիզմ է»։ Ի դեպ, երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Վիկտոր Դալլաքյանի առաջարկած փոփոխությունը «Հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքում։ Ըստ այդմ, հաշմանդամներն ունեն հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների եւ բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզները) անվճար պատվիրման, նորոգման եւ ստացման իրավունք. «ՀՀ պետբյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին»։ Թե որքանով այս մի նախաձեռնությունն էլ հռչակագրային չի լինի՝ կարծում եմ, կտեղեկանանք շատ շուտով։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել