Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԱԹԱՓՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

Նոյեմբեր 21,2000 00:00
Gagik kostandyan

«Սպայի պատիվ» կազմակերպության նախագահ, ԲԽՍՍ-ի նախկին տեսուչ Գագիկ Կոստանդյանը երեկ դժգոհեց, որ խորհրդարան մտնելիս շարքային պատգամավորները ստիպված են լինում զենքն ի պահ հանձնել, քանի որ անցնում են, ըստ նրա, «տամոժնու» միջով (իսկ իրականում՝ մետաղորսիչի)։ Մինչդեռ մեքենայով ԱԺ տարածք եւ, ըստ պրն Կոստանդյանի. մինչեւ III հարկ բարձրացողներին չեն ստուգում եւ նրանք կարող են զենքերը ներս բերել։ Իրենց զինաթափելու առնչությամբ պատգամավորը բացականչեց. «Այն մարդը, որ նման հանձնարարություն է տվել, առնվազն Եվրախորհրդի անդամ է»։

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ԻՐ ԽՈՀԱՆՈՑԻ ԳԱՂՏՆԻՔԸ

vardan khachatryan

Արտերկրում ընդունված է հրապարակել անվանիների մասնակցությամբ խնջույքների ճաշացանկը։ Փոխառելով այս առաջավոր փորձը՝ «Առավոտը» «Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ուտեստներ էին մատուցվել նոյեմբերի 7-ին «Իգդիր» ռեստորանում վարչապետի մասնակցությամբ ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի համատեղ ճաշկերույթի ընթացքում։ Սակայն պրն Մկրտչյանն ընդվզեց. «Բացի նրանից, որ մենք պատգամավոր ենք, մենք նաեւ քաղաքացի ենք, եւ մեր անձնական երեկոն անցկացնելու իրավունք ունենք։ Եվ եթե մենք որոշել ենք հավաքվել՝ դա մեր ներքին խնդիրն է եւ չէի ուզենա, որ հրապարակվեր այդ խոհանոցը»։

«ԻՆՏԵՐՆԵՏ»՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

hamakargich

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Բաց հասարակության ինստիտուտի» կողմից հովանավորվող ծրագիրը, Հայաստանի չորս կալանավայրերում տեղադրվելու են կոմպյուտերներ՝ «Ինտերնետով»: Ծրագրի իրականացման դրամաշնորհն է շահել TP agency լրատվական գործակալությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930