«Առավոտին» հասած լուրերի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը «Կայունություն» խմբի անդամներին դժգոհություն է հայտնել նախարար Էդվարդ Մադաթյանի աշխատանքից։ Չհերքելով ու չհաստատելով այդ տեղեկությունը, «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանն «Առավոտին» ասաց. «Տվյալ խնդիրը դեռեւս քննարկման փուլում է։ Այսինքն, որեւէ մեկը մեզ չի ասել, թե նախարարին հանում են կամ ոչ։ Ամեն դեպքում, դա գործադիր իշխանության գործառույթն է՝ նրանք են որոշելու այդ հարցը»։ Վարդան Այվազյանը նաեւ պարզաբանեց, թե այդ պաշտոնին որեւէ այլ թեկնածություն ներկայացնելու առաջարկ իրենց չի արվել։ Ի դեպ, երեկ ուշ երեկոյան «Կայունությունը» հանդիպեց նախագահ Քոչարյանին։
I-III ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՄԻԱՅՆ 2003-ԻՆ
ԱԺ-ն երեկ ընդունեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի առարկությունը «Կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու օրինագծի վերաբերյալ։ Վերջինիս ընդունման պարագայում, ըստ նախագահի եւ կառավարության եզրակացության, 2001 թ. պետբյուջեից կպահանջվեր լրացուցիչ 800 մլն դրամ, որից դասագրքերի անվճար տրամադրման մասով՝ 75 մլն դրամ, իսկ վարչական աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասով՝ 725 մլն դրամ։ Ե՛վ Անդրանիկ Մարգարյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը նշել էին, թե 2001 թ. բյուջեի կանխատեսվող եկամուտների մակարդակից ելնելով՝ այդ գումարները հնարավոր չէ նախատեսել եւ օրինագիծը կկրեր հռչակագրային բնույթ։ Ըստ այդմ, որոշվեց, թե օրենքը պիտի ուժի մեջ մտնի ոչ թե 2001, այլ 2003 թվականին։
Կարդացեք նաև
ՄԻՆՉԵՎ ԱՌՈՒՆ ՋՈՒՐ ԳԱ…
Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը երեկ ճեպազրույցում հայտարարել է. «Հիմա իսկապես ստեղծված են հնարավորություններ եւ մենք իսկապես հուսով ենք, որ առաջիկա տարիները կլինեն իսկապես ստեղծելու եւ արարման տարիներ»։