Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության տակը փորողները

Նոյեմբեր 18,2000 00:00
Porel

Երեւի չկա այնպիսի կառավարություն, որի տակը ինչ-որ ուժեր չուզեն փորել։ Փորում են, հիմքը խարխլում եւ իրենց տեղն ապահովում։ Բայց այս անգամ խոսքը ուղիղ իմաստով փորելու մասին է։

Լուսանկարում պատկերված այս պապիկը խիստ եռանդուն փորում էր կառավարության «տակը»։ Այս մարդը հաստատ կառավարությունում իր տեղն ապահովելու մտադրություն չունի։ Պարզապես իր գործն է անում. փողոցային անցումի այդ հատվածը երեւի պետք է հարմարեցվի միջազգային չափանիշներին։ Տարօրինակ զուգադիպությամբ, երբ լուսանկարում էի պապիկին, մոտեցավ մեկը, որը խիստ կասկածելի հայացքով զննելով ինձ էլ, լուսանկարչական ապարատն էլ, ինձ անվանեց միջազգային հատուկ ծառայությունների աշխատակից։ Մարդը կրքոտ պաշտպանում էր իր կառավարության մայթը եւ արգելում էր լուսանկարել։ Ի վերջո կնճիռը հարթվեց։ Բայց հուսադրող մի բան մնաց. ամեն ինչ դեռ անհուսալի կորած չէ։ Եթե պատահական մի անցորդ պատրաստ է պաշտպանել իր «կառավարական» մայթը, ուրեմն «փորողները» դեռ երկար են քրտինք թափելու։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930