Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 18,2000 00:00

Թմրանյութը գցե՞լ են, թե՞ հայտնաբերել Երեկ «Առավոտին» էր դիմել Ադրինե Արաբատյանը: Իր տղան՝ Մամիկոն Վիրաբյանը երկու ամիս առաջ է դուրս եկել ուղղիչ172աշխատանքային գաղութից։ «Սակայն նրան չհաջողվեց երկար շնչել ազատության օդը: Նոյեմբերի 14172ին տղաս իր տան բակում նստած էր, երբ միլիցիայի քաղաքային վարչության մի խումբ աշխատակիցներ ոլորում են տղայի թեւերը եւ տանում վարչություն»։ Հաջորդ առավոտյան հայտնում են, որ Մամիկոնը ժամանակավոր պահպանման մեկուսարանում է, իսկ նրան կալանավորել են մոտը 26 գրամ թմրամիջոց հայտնաբերելու պատճառով։ «Համոզված եմ,- ասում է տիկին Ադրինեն,- որ թմրադեղը նրա գրպանը դիտմամբ են գցել՝ գործ հարուցելու եւ փող կորզելու համար։ Չորս երեխա ունեմ, որոնցից մեկին 3 տարի առաջ են սպանել։ Դիմում եմ Ձեզ՝ խնդրում եմ, թող բոլորն իմանան, թե ինչ է կատարվում»։ Երեւանի միլիցիայի քաղաքային վարչությունից ճշտեցինք, որ այո, ամսի 14172ին կալանավորվել է Մամիկոն Ռազմիկի Վիրաբյանը՝ չորս անգամ դատված։ Նրա մոտ հայտնաբերվել է 26 գրամ կանեփանման զանգված։ Հարուցված է քրեական գործ, նախաքննությունը վարում է Երեւանի քննչական վարչությունը։ Մամիկոն Վիրաբյանն այժմ ժամանակավոր պահպանման մեկուսարանում է։ Փորձեցինք կապվել Երեւանի քննչական վարչության պետ պարոն Ծաղիկյանի հետ։ Վերջինիս քարտուղարուհին խորհուրդ տվեց զրուցել նրա տեղակալի հետ։ Տեղակալ Դավթյանից որեւէ բան ճշտել ոչ մի կերպ հնարավոր չէր, քանի որ նա բոլոր հարցերի համար մեկ նախադասություն ուներ. «Դուք լրագրո՞ղ եք, թե՞ իրավապահ։ Լրագրո՞ղ, ուրեմն դիմեք ՆԳՆ լրատվական ծառայություն»։ Ինչը եւ արեցինք։ ՆԳ նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանի տված պաշտոնական լրատվությունը թեեւ համոզիչ էր, բայց միլիցիայի քաղաքային վարչության ամփոփագրի տվյալներից որոշակիորեն տարբերվում էր։ Ըստ պրն Վարդազարյանի՝ Մամիկոն Վիրաբյանը ունի 5 դատվածություն, եւ նրա մոտ հայտնաբերվածը ոչ թե 26 գրամ կանեփանման խառնուրդ է, այլ 26,1 գրամ մարիխուանա։ «Առավոտը» կփորձի հետեւել գործի ընթացքին՝ այն հույսով, որ «նարկոտիկ գցելու» ավանդական ոստիկանական մեթոդը գոնե իրեն սպառել է։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել