Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 18,2000 00:00

ՔՆՆԱՐԿԵ՞Լ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՓԱՍՏԵՐԸ Հոկտեմբերի 30-ի հարցում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների դիրքորոշումները տարաբեւեռ էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի երեկվա քննարկման արդյունքում որոշվեց հաջորդ նիստին հրավիրել ՆԳ նախարարին եւ պարզել հոկտեմբերի 30172ին մարդկանց սահմանադրական իրավունքների ոտնահարման հանգամանքները։ Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքի հաջորդ օրն իսկ՝ հոկտեմբերի 31172ին, «Ժողովրդավարական Հայրենիք» եւ «Մտավորական Հայաստան» կազմակերպությունները դիմել էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, հիշեցնելով Սահմանադրությամբ ամրագրված դրույթը հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի վերաբերյալ. «Հոկտեմբերի 30172ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիների դեմ իշխանությունների կողմից բազմաթիվ արգելքներ են հարուցվել, որի հետեւանքով մարդիկ, տասնյակ կիլոմետրեր անցնելով, մայրաքաղաք են հասել ոտքով»։ Պետրոս Մակեյանն ու Հովհաննես Թոքմաջյանը խնդրել էին այդ փաստերի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ «քայլեր ձեռնարկել ժողովրդավարության տարրական սկզբունքները ոտնահարող եւ հանրապետությունը խանության վերածելուն ուղղված այս վտանգավոր երեւույթը հետագայում բացառելու ուղղությամբ»։ Պետք է ասել, որ լսումների գաղափարը հանձնաժողովում որքան կողմնակիցներ, այնքան էլ հակառակորդներ ունեցավ։ ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի առաջարկի հետեւանքն էր, որ նոյեմբերի 24172ի նիստին պիտի հրավիրվեն դիմումատուների ներկայացուցիչները եւ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը։ Առաջարկը կրքոտ պաշտպանում էր նաեւ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը (ճիշտ է, նրա ձայնի ուժգնությունը հանձնաժողովականներից ոմանք պայմանավորեցին լրագրողների ներկայությամբ)։ Քննարկման սկզբունքային կողմնակից էր նաեւ դաշնակցական Կիմ Բալայանը. հոկտեմբերի 30172ի հանրահավաքի կազմակերպման եւ ընթացքի ժամանակ իշխանությունների թույլ տված հակասահմանադրական արարքները (այս որակումները պրն Բալայանինն են) նա գնահատում էր որպես վտանգավոր երեւույթ, «որը կարող է խարխլել մեր պետականության հիմքերը»։ Ավելի ուշ նա «Առավոտին» ասաց. «Քանի որ մարդու իրավունքների նորմ է խախտվել՝ ամբողջությամբ կողմ եմ, որ քննարկենք եւ համապատասխան հայտարարությամբ հանդես գանք»։ Սակայն դառնանք այս նախաձեռնության հակառակորդներին։ Կոմունիստ Ֆրունզե Խառատյանը համարում էր, թե նման թեմայով լսումներն ԱԺ172ի գործը չեն, անիմաստ են եւ իշխանազանցություն: ԳիԱրՔՄԻ172ի անդամ Աղասի Արշակյանը նույնպես դեմ էր արտահայտվել այս գաղափարին։ Մեր խնդրանքով նա առանձին եւ հանգամանալից ներկայացրեց իր դիրքորոշումը. «Եթե նպատակ ունենք քաղաքական դաշտից հեռացված առանձին ուժերին ամբիոն տրամադրել՝ խնդիր չկա, բերենք լսումներ կազմակերպենք, թող գան, իրենց տեսակետն ասեն, ընկնեն հեռուստացույց, իրենց չեղած իմիջը բարձրացնեն եւ այլն։ Կարո՛ղ ենք։ Բայց եթե մտադրություն ունենք նրանց դիմումները քննել զուտ իրավական տեսանկյունից՝ ուրեմն, միշտ պետք է հիշենք, որ չպիտի գերազանցենք հանձնաժողովի իրավասությունները, որ սահմանված են ԱԺ կանոնակարգով ու Սահմանադրությամբ։ Եվ չպիտի ստանձնենք դատարանի դեր»։ Ընդմիջենք պրն Արշակյանին, հիշեցնելու համար, որ բազմաթիվ այլ դեպքերում ԱԺ172ն չի խորշում դատարանի դերից եւ իրավախախտումներ քննելու գործառույթ է ստանձնում։ «Եթե կան նման փաստեր… Ես կարծում եմ, անպայմա՛ն կան։ Մենք այդ երեւույթը լավ գիտենք. Հայաստանն այս 10 տարվա մեջ այդքան չժողովրդավարացավ կամ էլ իշխանություններն այդքան չքաղաքակրթվեցին, որ էրեկ մեկ՝ էսօր երկու, իրենց համար վտանգ ներկայացնելու պարագայում չփակեին ճանապարհները։ Իհարկե, եղե՛լ են այդ խոչընդոտները։ Բայց ֆունկցիոնալ առումով դա մեր քննարկելու խնդիրը չէ։ Մենք ընդամենը կարող ենք դրա վերաբերյալ մի քաղաքական հայտարարություն անել։ Լսումներ էլ պետք չեն՝ էդ ո՞վ է կասկածում, որ Արկադի Վարդանյանի կողմնակիցներին Երեւան հասնելու հարցում խոչընդոտել են»,172 պրն Արշակյանն ավելի ճիշտ էր համարում. սակայն, որ այդ փաստերն ուսումնասիրեն քննչական մարմինները եւ բացահայտեն մեղավորներին։ Ի վերջո, ներկայացնենք նաեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի տեսակետը, որը գտնում է, թե անպայման պիտի քննարկվեն այդ փաստերը եւ որոշվի «իրավական եւ քաղաքական գնահատական տալու հարցը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել