Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 18,2000 00:00

Գառնիկ Բադալյանը Սույն անունը մինչեւ հինգշաբթի անէության էր դատապարտված։ Բայց պարզվեց, որ հենց Գառնի՛կ Բադալյանն է «Միասնություն» դաշինքի ցուցակի այն 46-րդը, որը փոխարինելու է գալիս կամավոր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար դարձած ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին։ Հավանաբար ԱԺ աշխատանքներին ծանոթ լինելով Արմեն Խաչատրյանի պաշտոնանկության շրջանից եւ այդպիսով խորհրդարանի աշխատանքների մասին սխալ պատկերացում կազմելով՝ լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է նա պատկերացնում ԱԺ-ում իր աշխատանքը, պրն Բադալյանն ասաց. «Ի՜նչ ղեկավարությունը կասի, էն էլ կանեմ»… Մանուկ Գասպարյանը Նոյեմբերի 13-ին «Ա1+» հեռուստաընկերության «Հետգրություն» հաղորդաշարի հյուր, ԱԺ անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանն ի լուր բոլորի զարմացավ, որ «Մայր Հայրենիք» հեռուստաընկերության հաղորդումները՝ ի թիվս այլոց, դիտում է նաեւ ինքը՝ Ռ. Քոչարյանը։ Այս եզրակացությանը հանգելու համար, պրն Մանուկյանին բավական էր հենց միայն այն, որ ՀՀ նախագահը, լսելով, թե ինչպես է Մանուկ Գասպարյանը դժգոհում ֆիննախ Լ. Բարխուդարյանից, հաջորդ օրն իսկ նրան պաշտոնանկ է արել։ Մ. Գասպարյանը խոստացավ վեց ամիս չքարկոծել Վարդան Խաչատրյանին։ Հետո արդեն կերեւա՝ արժե՞ «Մայր Հայրենիքով» նախագահին հասկացնել, որ եկել է նաեւ ա՛յս մեկին գործից հանելու ժամանակը։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի սպասելիքները, թե ուսանողների հետ ԵՊՀ-ում իր հանդիպմանը լրագրողների մուտքն արգելելով՝ կարող է «մեր մեջ մնա»-ի մթնոլորտում ազատ երկխոսություն ծավալել երիտասարդների հետ, իսկ հետո պաշտոնական լրատվությունը իմիտացիա կստեղծի, որ ուսանողները Քոչարյանին են սիրում եւ նա էլ առանց երիտասարդների իր կյանքը չի պատկերացնում, այնքան էլ չարդարացան։ Դահլիճից դուրս մնացած ուսանողները նույն կարգավիճակում գտնվող լրագրողներին ասացին այն, ինչ մտածում էին։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել