«Հայլուր» լրատվական ծրագիրը երեկ դիմեց «Սոցիալիստական Հայաստան» միությանը՝ այդ կազմակերպության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանի հասցեին ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանի մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով։ Միության լրատվության պատասխանատու Հրայր Մարգարյանն ասաց. «Մտադրություն չունենք պատասխանելու ծառաներին։ Եթե հարկ լինի, կխոսենք տերերի հետ»։ «Առավոտը» խնդրեց դա մեկնաբանել նաեւ Գուրգեն Եղիազարյանին, որն ասաց հետեւյալը. «Ես գիտեմ, թե ով է Հրայր Մարգարյանի տիրոջ տերը։ Դա Դեւդարիանին է, որի ով լինելու մասին կխոսեմ ավելի ուշ։ Իսկ իմ տերն է Համբարձում Ստեփանի Եղիազարյանը՝ իմ հայրը»։
Ո՞Վ ԷՐ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՆ
Երբ ամռանը քննվում էր Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հարցը՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցող ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետեւում նստած էր նրա թիկնապահը՝ ականջակալներով։ Հայտնի չէ, թե արդյոք Ստրասբուրգում է՞լ մեր խոսնակի նկատմամբ ոտնձգություն գործելու տրամադրվածություններ կան։ Այսուհանդերձ, ԵԽ անցուդարձին քաջատեղյակներից մեկն «Առավոտին» հայտնեց, որ որեւէ այլ երկրի ղեկավար ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջաններին չի մասնակցում թիկնապահի հետ միասին։
Կարդացեք նաև
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՒՆԵՆԱ
ՀՀԿ խորհուրդը որոշել է «Միասնություն» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել Գալուստ Սահակյանին, իսկ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի տեղում՝ Վարդան Բոստանջյանին։ Ըստ ամենայնի, առաջիկա եռօրյայի երկրորդ օրն արդեն Գալուստ Սահակյանը կնստի Անդրանիկ Մարգարյանի նախկին աթոռին։