«Արկադի Վարդանյանը քաղաքական պայքարի մեջ մտնելով, չունեցավ այնպիսի քաղաքական հմտություն, որ իր թիկունքը, քաղաքական առումով, ապահովագրեր, քիչ թե շատ ազդեցիկ կուսակցությունների հետ գոնե մտներ պայմանավորվածությունների մեջ։ Հիմա էլ զարմանում են, թե ինչո՞ւ այս փորձանքների ընթացքում, որ իր եւ իր շարժման գլխին են եկել, նրանց կողքին կանգնող չկա։ Է, չկա, որովհետեւ բուն իշխանություններին հավասար՝ բոլոր կուսակցություններին եւ անհատներին հայհոյանք էր ուղղվում»,- «Առավոտին» ասաց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանը։
ԶՈԼՅԱՆԸ ՅՈՒՐԱՅԻՆ Է, ԲԼԵՅԱՆԸ՝ ՈՉ
«Իրավապահ մարմինները եւ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովը տրամագծորեն տարբեր մոտեցումներ են դրսեւորում Աշոտ Բլեյանի եւ Սուրեն Զոլյանի գործերին»,- «Առավոտին» այդպիսի կարծիք հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը։
Կարդացեք նաև
ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋՈՎ ԿԱՆՑՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
Դավիթաշենի կամուրջը շահագործման հանձնելուն պես, երեկ կեսօրից հետո, 45 համարի ավտոբուսների երթուղին այլեւս անցնում է կամրջով։ Այսօրվանից արդեն, 45 համարի ավտոբուսներին կմիանան նաեւ 30 եւ 36 համարի միկրոավտոբուսները։ Նրանք կանցնեն իրենց սովորական երթուղով, միայն այդ հատվածը ավելի կարճ կկտրեն, չեն շրջանցի Հալաբյան եւ Կիեւյան փողոցները։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արամազդ Զաքարյանի, արդեն ավարտված են առաջիկա երթուղային ցանցի նախագծման աշխատանքները։ Նախագիծն ուղարկված է փորձագիտական եզրակացություն ստանալու, որից հետո կամրջով կանցնեն 7-ից ավելի երթուղիներ։