Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 17,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ Փաստաթղթերը հիմք չե՞ն հանդիսանում Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց քաղաքացուհի Լուսինե Կարապետյանը եւ բողոք172նամակ ներկայացրեց ուղղված ԱՄՆ հյուպատոսարանի դեմ։ Լ. Կարապետյանի համոզմամբ՝ ԱՄՆ հյուպատոսարանն անհիմն է մերժել իր եւ ընտանիքի Միացյալ Նահանգներ մեկնելու դիմումը։ Ըստ տիկին Լուսինեի, հյուպատոսը իրենց մերժել է պատճառաբանելով, որ «փաստաթղթերը պակաս են», ինչում հյուպատոսը «համոզվել է»՝ նույնիսկ առանց փաստաթղթերը նայելու. «Իրականում,172 պատմում է Լուսինեն,172 փաստաթղթերը 50 էջից ավելի էր»։ Եվ երբ տասնմեկ տարեկան երեխայի համար պահանջվող գումարը (45 դոլար) «2 վայրկյան ուշացումով» ներկայացնում են հյուպատոսարան՝ վերջիններս, «ուշացած» համարելով, թույլ չեն տալիս ներս մտնել։ Հաջորդ օրը գալով հյուպատոսարան, մուտքի մոտ դռնապանից տեղեկանում են, որ կարգադրված է ներս չթողնել իրենց։ Տիկին Լուսինեի կարծիքով, նրանց զրկել են արտահերթ մտնելու արտոնությունից։ Դա բացատրում է նրանով, որ իր փոքր տղան Ամերիկայի քաղաքացի է, եւ դրա իրավունքը ունեն։ Դռնապանների կողմից վիրավորանքներ ստանալուց հետո տիկին Լուսինեին հաջողվում է ներս մտնել՝ մուծելով 45 դոլար։ «Ինձ հրավիրեցին պատուհանի մոտ, ինչ փաստաթուղթ պահանջեցին՝ ներկայացրի, հյուպատոսը շնորհակալություն հայտնեց փաստաթղթերի համար եւ ասաց, որ՝ ԱՄՆ չեք գնա, որովհետեւ ձեր ամուսինը կոպիտ է վարվել դռնապանների հետ։ Արհամարհական քմծիծաղ տալով հյուպատոսը ինձ դուրս հրավիրեց։ Ես մինչեւ սրտիս խորքը վիրավորվեցի, նվաստացա եւ իմ երկրում ինձ արհամարհված ու ոտնահարված զգացի»,172 պատմում է տիկին Լուսինեն։ Նման ձեւով մերժումը ըստ Լ. Կարապետյանի, հանցագործություն է. «Վիզա տալու համար յուրաքանչյուր դիմորդից գանձում են 45 դոլար։ Դիտավորյալ մարդկանց մի քանի անգամ մերժում են, որպեսզի մեկ հոգին մի քանի անգամ մուծի»,172 ասում է Լուսինեն։ Այս հարցը պարզելու համար դիմեցինք ԱՄՆ դեսպանատան հյուպատոսարանի վիզայի բաժնի պատասխանատու Արա Ղազարյանին։ Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ դռնապանի հետ՝ միջադեպը առիթ հանդիսանա հրավերքի (վիզայի) մերժման՝ պրն Ղազարյանը ասաց. «Այդպիսի բան հնարավոր չէ եւ դա չի կարող հիմնավոր պատճառ հանդիսանալ։ Շատ է պատահել, որ վիզա ստանան հենց կոպիտ վարվողները»։ Ա. Ղազարյանը փաստաթղթերի հարցը այնքան էլ չկարեւորեց, ասելով, որ դա էական չէ. «Դիմորդը մեկնելու թույլտվություն է ստանում ոչ թե փաստաթղթերի, այլ հարցազրույցների հիման վրա։ Նրան հյուպատոսը չի մերժում, այլ պահանջում է հավելյալ փաստեր, որով դիմորդը կարող է ապացուցել իր մեկնելու խիստ անհրաժեշտությունը, գործնական պատճառները եւ այլն։ Դիմորդին վիզան տրվում է մեկ պայմանով, եթե նա կարողանա հավաստիացնել, որ կվերադառնա հայրենիք եւ իր հետ չի տեղափոխի ընտանիքը»։ Ըստ պրն Ղազարյանի՝ «ով մեկնում է, պարտավոր է մուծել պահանջվող գումարը՝ 45 դոլար եւ դա կախված չէ դիմորդի տարիքից (փոքր է, թե մեծ 172 Հ. Մ.)»։ Ու թեեւ, տիկին Լուսինեի փոքր տղան ԱՄՆ172ի քաղաքացի է, սակայն, ինչպես տեղեկացանք, արտահերթ մտնելու արտոնություն չունի։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ ՉԵՆ ՃՆՇԵԼ «Առավոտի» երեկվա «Թիվ 148 դպրոցին նորից արհավիրք է սպասում» հրապարակման մեջ խոստացել էինք քաղաքապետարանի կրթության վարչության տեսչական բաժնի պետ Հովհաննես Սարոյանի կարծիքը ներկայացնել այսօր, քանի որ երեկ նրա հետ հանդիպել չհաջողվեց։ Պրն Սարոյանը հրապարակման առթիվ ասաց. «Երեւանի քաղաքապետարանի կողմից որպես պատասխանող կողմ մասնակցել եմ թիվ 148 դպրոցի նախկին տնօրեն Ծ. Ղազարյանի քաղհայցով 1998 եւ 1999 թթ. հրավիրված դատական բոլոր, այդ թվում՝ վերջին նիստին, եւ ինձ համար անհասկանալի է դպրոցի ծնողական համայնքի անունից «Առավոտ» թերթին ուղարկված նամակի հեղինակների հակառակ պնդումը։ Հայտարարում եմ, որ քաղաքապետարանի գործերի կառավարման վարչության պետ Լ. Մայիլյանի կողմից կրթության վարչության տեսուչներին (իմ կողմից ղեկավարվող տեսչական բաժնի աշխատակիցներին) ահաբեկելու փորձի պնդումը եւս անհիմն է, նամակագիրների սին երեւակայության արդյունք։ Ինձ անհայտ է նաեւ, թե որտեղից է վերցված ինձ՝ տեսչական բաժնի պետի պաշտոնից տեսչի պաշտոնի իջեցման մասին տեղեկությունը։ Քաղաքապետի այդպիսի կարգադրություն ինձ անձամբ տրված չէ, եւ ես առ այսօր աշխատում եմ այդ պաշտոնում»։ Ն. Հ. Օրենքը կցնցի կրթական համակարգը ՀՀ նախագահը դեռ չի վավերացրել վերջերս ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունված «Կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որն ըստ մի շարք պատգամավորների մեկնաբանության, ընդունվել է կանոնակարգային լուրջ խախտումներով։ Ստացվում է, որ մեր երեսփոխաններն ընդունել են «անօրինական» օրենք։ «Առավոտը» ներկայացրել է օրենքի այդ փոփոխությունները։ Հիշեցնենք, որ նախատեսվում է անվճար դասագրքերով ապահովել առաջինից երրորդ դասարանցիներին, ուսուցիչների եւ դպրոցների վարչական աշխատողներին տալ հավասար աշխատավարձ: Օրենքում նոր հոդվածներ են մտցրել նաեւ բուհերի վճարովի համակարգին եւ աշակերտական համազգեստին առնչվող։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս խառնաշփոթ իրավիճակը։ Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանին։ – Այո, որոշակի խախտումներ եղել են, մասնավորապես՝ առաջին տարբերակում վերջին հոդվածը չի եղել, բայց քվեարկության ներկայացնելիս համազգեստին վերաբերող այդ հոդվածը տեղ է գտել օրինագծի մեջ։ Բացի այդ, ընդունված օրինագծում դրույթներ կան, որոնց հետ համաձայն չենք։ Մեր կարծիքը հայտնել ենք առաջին քննարկման ժամանակ։ ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովն էլ համակարծիք էր մեզ հետ։ Բայց հիմա քանի որ երկրորդ ընթեցմամբ անցել է, ուղարկվել է ՀՀ նախագահին՝ վավերացման։ Այնտեղից նորից եկել է կառավարություն։ Մեր կարծիքը պիտի հայտնենք վերջնական վավերացման համար։ Ինչ վերաբերում է կանոնակարգային խախտումներին, ավելի լավ է դիմեք Շավարշ Քոչարյանին։ ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց. – Այո, իրոք, ընդունվել է օրենք՝ կոպիտ խախտումներով։ Դա ընթացակարգային մասն է։ Բովանդակային իմաստով, իմ գնահատմամբ, դա ցնցում է առաջացնելու ամբողջ կրթական համակարգում։ Այս օրենքը ոչ մի դրական արդյունք չի բերի, բացասականն ավելի կխորացնի։ – Պարոն Քոչարյան, բայց եթե այդ օրենքն, իրոք, այդքան վատն էր, ինչո՞ւ հասավ ԱԺ եւ ինչո՞ւ ընդունվեց։ – Գիտեք ինչ, ցավոք սրտի, մեր, այսպես կոչված, պրոֆեսիոնալ խորհրդարանն այնքան էլ պրոֆեսիոնալ չէ։ Պատգամավորները խորացած չեն աշխատում։ Գալիս են ու քվեարկում՝ հիմնականում նույնիսկ չեն էլ խորանում օրենքի էության մեջ։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ օրենքին, որը խիստ վտանգավոր է իմ գնահատականով, կա երկու լուծում. սպասենք՝ ինչպե՞ս կկողմնորոշվի նախագահը։ Հնարավոր է՝ վետո դնի, չստորագրի, իր լիազորությունն է, կանի՝ կանի։ Եթե՝ ոչ, այդ դեպքում ես իմ պարտքը կհամարեմ, որ անմիջապես առաջարկեմ փոփոխություններ, որոնք այդ բոլոր բացասական երեւույթները կվերացնեն։ Եթե նախագահը ստորագրեց, դա արդեն օրենքի ուժ է ստանում՝ իր բոլոր թերություններով հանդերձ։ Նախագահը չի կարող հետեւել (եւ լիազորված էլ չէ), թե որքանով է ԱԺ-ն գործում կանոնակարգի համաձայն։ Որոշակի մոտավորությամբ դա կարող է անել ՍԴ-ն։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ «ՓՈՔՐԻԿ ՎԻՐՏՈՒՈԶՆԵՐԸ» ՕԳՆՈՒՄ ԵՆ Քառամյա գոյության ընթացքում Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում (Ֆրանսիա, Անգլիա, Լիբանան, Սիրիա) ջերմ ընդունելության եւ բարձր գնահատականի արժանանալուց հետո, շնորհալի պատանիները այս հոկտեմբերին զարմացրին նաեւ ամերիկացի ու կանադացի հանդիսատեսին։ Անսամբլը՝ Մարինա Մանուկյան (դաշնամուր), Սյուզաննա Վարդանյան (ջութակ), Հրաչյա Ավանեսյան (ջութակ), Սեւակ Ավանեսյան (թավջութակ), Լուսինե Աբաղյան (ջութակ), Լուսինե Մելիք-Վրթանեսյան (ֆլեյտա), 9-14 տարեկան երեխաներ, գերազանցեց արվեստասեր հանդիսատեսի սպասելիքը։ Ի դեպ, նշենք, որ անսամբլի բոլոր անդամներն էլ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներ են, որի բազմաթիվ շրջանավարտներ հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում (անսամբլին նվագակցում էր Արաքսյա Ավանեսյանը՝ դաշնամուր)։ Համերգների ծրագիրը ընդգրկում էր ե՛ւ հայ, ե՛ւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Եկմալյան, Արամ Խաչատրյան, Ալ. Հարությունյան, Արմեն Տիգրանյան, Առնո Բաբաջանյան, Սարասատե, Վիվալդի, Ռավել, Դվորժակ, Վենիավսկի։ Համերգներից ստացված ամբողջ հասույթը օգտագործվելու է Հայ ավետարանչական ընկերակցության կողմից՝ Հայաստանում իրականացվող կարիքավոր երեխաներին ուղղված բարեգործական ծրագրերին։ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել