Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 17,2000 00:00

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Այսպես է գնահատում Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունը ԱԳՆ Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Լիլիթ Դանեղյանը։ – Մինչ այժմ ենթադրվում էր, թե ԵԽ172ին անդամակցում են միայն ժողովրդավարական եւ իրավական պետությունները։ Բավական զարմանալի էր, որ անդամակցության հրավեր ստացանք, եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակում է Հայաստանի դատական համակարգը եւ ինչպես են շարունակաբար ոտնահարվում մարդու իրավունքները։ – Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մուտքը Եվրախորհուրդ արդյունք չէ, այլ լոկ գործընթաց։ Եվ մեզ չի սպասում վարդագույն կեցություն, երբ ամպհովանու տակ դեռ միայն նախնական քայլեր են կատարված մարդու իրավունքների պաշտպանության համար բավարար իրավական, օրենսդրական դաշտ ունենալու, որ կհամապատասխանի եվրոպական բոլոր չափանիշներին։ Այո, տարիների ճանապարհ ունենք անցնելիք այդպիսի պետություն դառնալու համար։ Բայց կարելի է ասել, որ իրավական, ժողովրդավարական պետության համար պահանջվող նվազագույն չափանիշները Հայաստանում ապահովված են։ Եվրոպայի խորհրդին անդամակցության փաստն ինքնին կարելի է ընկալել որպես առաջին քայլ դեպի ժողովրդավարական պետություն։ Առաջին դասարանում, այբուբենը հաղթահարելու համար մեզ տրված վկայականներն անվանվում էին «Առաջին բարձունք»։ Մենք այդ բարձունքն ենք առայժմ միայն հաղթահարել այս ճանապարհին։ – Այս հրավերը ստանալուն հաջորդած մեկնաբանությունների ծայրահեղ դրսեւորումները թերթերից մեկն այսպես ամփոփեց, թե ազգային արժեքներով վերջնականապես տոգորված հինգհազարամյա հայ ժողովրդի մեծ մասն այն կարծիքին է, որ Եվրախորհուրդ ընդունվելուց հետո Եհովայի վկաներն ու արվամոլները պարտադիր պետք է օրը երկու հանրահավաք անցկացնեն եւ «թքեն ազգային լավագույն պահպանած կարմիր խնձորի վրա»։ Ունե՞ք վտանգի այդ զգացողությունը, թե մեր հայկական խի՜ստ ուրույն դիմագիծը կկորչի ԵԽ ԽՎ172ում չորս տեղ ստանալուց անմիջապես հետո։ – Այս հարցի առնչությամբ թերեւս ավելորդ չէ հիշել լրատվամիջոցների այլ անդրադարձերը, արձագանքները եւ մեկնաբանումները եւս։ Շատ հաճախ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության իրողությունը ավելի քան պարզունակեցվում էր՝ ինչքանո՞վ օգուտ է, որքանո՞վ վնաս է եւ վերջ, այսքանով է ընկալվում այս փաստը։ Դժգոհության, մերժման բարդույթները չեն վերանում մեզանում։ Քանի դեռ Հայաստանը Եվրախորհրդի անդամ չէր դառնում՝ շարունակ խոսվում էր այն մասին, թե ուրեմն դրան արժանի չենք։ Եվ ոչ ոք չէր անդրադառնում այն հարցին, թե դա մեզ հարկավո՞ր է, թե՞ ոչ։ Հիմա, երբ Հայաստանը դե ֆակտո արդեն Եվրախորհրդի անդամ է՝ ճի՞շտ է նպատակահարմարության մասին խոսելը։ Միանշանա՛կ հարկավոր է։ Այսքանից հետո մարդիկ ինքնագոհ քամահրանքով դատողություններ են անում, թե արդյոք սա այլախոհ եւ այլասերված Եվրոպայի հերթական ոտնձգությունը չէ մեր ազգային արժեքների համակարգի նկատմամբ։ Նույնիսկ այս ենթատեքստում կարելի է ամենատարբեր փաստարկները բերել, որ նրանք գոնե չեն կարող վնասել կամ իրենց կամքը պարտադրել մեզ։ Բերենք թեկուզ մեր դարավոր բարեկամի՝ Ռուսաստանի Եվրախորհրդի հետ փոխհարաբերությունների թարմ օրինակը, երբ չնայած ԵԽ172ի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված ծանրագույն սանկցիաներին՝ վերջինս կարողացավ պահպանել իր քաղաքական կեցվածքը Չեչնիայի հարցում։ Եվ չկորցրեց ոչ իր համոզմունքները եւ ոչ էլ, եթե կարելի է այդպես ասել՝ իր ազգային առանձնահատկությունները։ Բայց չէի ցանկանա մեր անդամակցությանն անդրադառնալ նման պարզունակ մեկնաբանությունների կտրվածքով։ Խնդիրը շատ ավելի ոչ միանշանակ է։ Որքանո՞վ է հարկավոր մուտք գործել, ոտք դնել եվրոպական ընտանիք։ Ի վերջո, տրվում է ամբիոն մեր ազգային, պետական խնդիրները միջազգայնացնելու համար եւ, ինչո՞ւ չէ, հնարավորինս լուծելու համար։ Եվս մի օրինակ՝ երկու տարի առաջ ԵԽ172ի փորձագետների միջամտությամբ կանխվեցին Կիպրոսի Մակարավանք միջնադարյան հայկական եկեղեցին հյուրանոցի վերածելու թուրքական իշխանությունների փորձերը։ – Հասարակության ուշադրությունը փոքր172ինչ արհեստականորեն բեւեռացվում է ԵԽ172ին անդամակցության միայն երկու պարտավորությունների՝ սեռական փոքրամասնություններին ու աղանդավորներին վերաբերող։ Մինչդեռ ակնհայտ է, որ արվամոլներ միշտ եղել եւ լինելու են… – … Եվ դա ոչ մի կապ չունի ԵԽ172ին անդամակցելու հետ։ Նաեւ այն, որ աղանդավորների թիվը հարյուր քանիսից հասել է մինչեւ երեք հազար քանիս այս 10 տարվա ընթացքում՝ դա էլ բնական է, ոչ մի կերպ կապված չէ ԵԽ172ին անդամակցության հետ։ Եվ այժմ էլ խոսքը ոչ թե երեւույթի արտոնման կամ արգելման մասին է՝ ուղղակի ծիծաղելի է դրա մասին խոսելը, այն օրինականացնելով սահմանափակելու։ – Ավելի կարեւոր է Հայաստանին ու Ադրբեջանին առաջադրված պարտավորությունը՝ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կարգավորելու վերաբերյալ։ Արդյոք հենց այդ գլխացավից ազատվելու նպատակն առավել կարեւորե՞լը չէր պատճառը, որ ԵԽ172ն անտեսեց Հայաստանում ժողովրդավարության առկա վիճակը։ – Թերեւս ոչ։ Պարտավորությունները պետք է համալիր ընկալել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի քանի պարտավորություններ կան, որոնցից մեկն էր միայն խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ դրույթը։ Սա լրացուցիչ խթան է բանակցությունները շարունակելու համար։ Ի դեպ, վերջերս տեղեկություն ենք ստացել ԵԽ172ի պաշտոնյաներից մեկից, թե երեւի ավելորդ չեն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նամակները ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու պարտավորությունը վերահաստատելու վերաբերյալ։ Սա ոչ մի կերպ, իհարկե, չի նշանակում, թե ԵԽ172ն աչք է փակելու ապօրինությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների փաստերի հանդեպ։ Կրկնում եմ՝ մեզ տրված է իրավունք մտնելու գործընթացի մեջ եւ հնարավորություն, ժողովրդավարական բարեփոխումները երկրում դարձնելու անշրջելի։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել