Սա այսօր ավերակ դարձած երբեմնի կինոթատրոնն է, որտեղ կկառուցվի հյուրանոցը։ Կառուցվում է հյուրանոց՝առանց որեւէ ծառ հատելու «Գոլդեն Պալաս» հյուրանոցային ցանցը Հայաստանում հինգաստղանի հյուրանոց է կառուցում։ Նախատեսվում է այն կառուցել «Հաղթանակ» զբոսայգու ետնամասում։ Յոթ ամիս հետո այդ ավերակը նախատեսվում է վերածել այսպիսի հյուրանոցի։ Վերջին հանգամանքը չէր կարող մեզ չանհանգստացնել այն առումով, որ, չլինի թե, շինարարական աշխատանքների հետեւանքով ծառեր հատվեն։ «Գոլդեն Պալաս» հյուրանոցային ցանցի հայաստանյան համակարգող Արա Հայրապետյանի հետ երեկ բարձրացանք «Հաղթանակ» զբոսայգի։ Մացառուտներ, ամենուրեք թափված աղբ, կեղտաջրեր, իր դարն ապրած ավերակ, շինարարական եռուզեռ։ Ահա այն վայրը, ուր կառուցվում է ապագա «Գոլդեն Պալաս172Արմենիա» հյուրանոցը։ Պարոն Հայրապետյանի համար տարօրինակ չէր մեր մտահոգությունը ծառեր կտրելու առնչությամբ։ Նա հայտնեց, որ, արդեն երեք օր է, շինարարներն աշխատում են եւ ամեն օր շրջապատի բնակիչները, կամ պատահական անցորդները անհանգստանում են, թե չլինի թե «պապական» ծառ կտրվի։ Իբրեւ ականատես հավաստիացնենք, որ երեկվա դրությամբ շինարարական աշխատանքներից որեւէ ծառ չի տուժել։ Ավելին, քաղաքապետարանի որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգուց 3000 մետր հյուրանոցին հատկացված տարածքում (7000 մետր էլ հատկացվել է բարեկարգման նպատակով) մացառուտներ են ու աղբ. որեւէ ծառ չկա։ Բացի այդ, Արա Հայրապետյանի հավաստմամբ՝ նախատեսվում է հյուրանոցի շրջակայքում կանաչ գոտի ստեղծել, այդ նպատակով արտասահմանից 1500 հատ 3 մետրանոց ծառ կներմուծվի։ Դրանք «կթաղվեն» հենց իրենց հատուկ կավե ամաններով եւ տարին բոլոր կապահովեն կանաչ գոտին։ Արա Հայրապետյանը տեղեկացրեց, որ հյուրանոցը կառուցվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700172ամյակի առթիվ։ Ընդհանուր հաշվով, հյուրանոցի վրա կծախսվի 4 միլիոն ամերիկյան դոլար։ Ընդ որում, ծախսերը 5017250 տոկոսային հարաբերությամբ կհոգան «Լինսի» հիմնադրամը եւ հունական ներդրողները։ Արա Հայրապետյանը նախատեսում է հյուրանոցի կառուցումն ավարտել յոթ ամսվա ընթացքում, եթե սաստիկ ցրտեր չլինեն։ «Գոլդեն Պալաս172Արմենիա» հյուրանոցը, ինչպես նշեցինք, լինելու է հինգաստղանի հյուրանոցի չափանիշներին համապատասխան։ Այն կլինի վեցհարկանի, կունենա թենիսի կորտ, լողավազան, ծառուղի, բիզնես կենտրոն, կոնֆերանսների սրահ, մեկ պրեզիդենտական համար (որն, ի դեպ, տրվելու է միայն պետությունների առաջին դեմքերին), յոթանասուն համար՝ հարյուր հիսուն տեղով, բնականաբար ռեստորան, բար եւ այլն։ Պարոն Հայրապետյանի տեղեկությամբ հյուրանոցը կառուցվելու է եվրոպական եւ ամերիկյան ոճով, շինարարության ժամանակ օգտագործվելու են տեխնիկայի եւ շինանյութերի վերջին հնարավորությունները։ Շինարարության ընթացքում կաշխատեն մոտ 300172400 հոգի, իսկ արդեն հյուրանոցում՝ 100172150 մարդ։ «Այդ մի հատվածը պետք է հյուրընկալվող մարդու համար հոգեհարազատ վայր լինի»,172 նշեց Արա Հայրապետյանը։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ