Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Նոյեմբեր 17,2000 00:00
dat

Չարենցավանի առաջին ատյանի դատարանը երկու օր առաջ պետք է անդրադառնար «Գալակտիկա» ՓԲԸ 3 աշխատակիցների հայցերի քննությանը։ Հայցապահանջի հեղինակները պահանջում էին անվավեր ճանաչել «Գալակտիկա» բանավանում իրենց 6 ամիս չբնակվելու մասին պատասխանողների ներկայացրած ակտը, ինչպես նաեւ «Գալակտիկա» ՓԲԸ խորհրդի նախագահ, տնօրեն Գրիգոր Գուրզադյանի իրավասությունները։

Երեկ մենք տեղեկացանք, որ ըստ էության հայցերը չեն լսվել, քանի որ հայցվոր կողմի փաստաբանները՝ Վ. եւ Յու. Հայրապետյանները բացարկ են հայտնել դատավոր Արթուր Պողոսյանին։ Նրանք «անտրամաբանական» են համարել դատարանի կայացրած երկու վճիռները, ըստ որոնց ՓԲԸ-ի երկու աշխատակիցների՝ Կառլոս Գրիգորյանին եւ Ռոբերտ Հովհաննիսյանին օտարել էին իրենց զբաղեցրած բնակարաններից։ Գործին կցվել է նաեւ «Առավոտի» 14.11.2000 թ. անդրադարձը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Արթուր Պողոսյանը ինքնաբացարկի է դիմել, ինչին հետեւել են ծափահարությունները դահլիճից։ Փաստորեն, երկրորդ դատավորը հրաժարվում է «Գալակտիկա» ՓԲԸ-ի հայցի քննությունից, հաղթահարելով «գիտական մտքի» բոլոր կարգի ճնշումները (ԳԱԱ, գիտության եւ կրթության նախարարություն…)։

ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ

Armen ter-sahakyan

Արմեն Տեր-Սահակյանը երեկ «քննելով» Վահան Հարությունյանին հարցրեց.

– Ճի՞շտ է, որ 9 մլն դոլար փող ունես եւ ԿԳԲ-ում ասել ես, որ գնալու ես Ամերիկա։

– Բա եղա՞վ,- հետեւեց Վահանի պատասխանը,- դու հավատում ես, որ ես փող ունե՞մ։

Ես ամեն ինչի հավատում եմ,– ասաց Արմենը։

Սեփ. լր.

ՖԼՈՐԻԴԱՆ ՆՐԱՆՑ ԱՋԱՓՆՅԱԿՆ Է

Florida

ԱՄՆ բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ Ֆլորիդան միշտ աչքի է ընկել սկանդալներով եւ վայրի բարքերով։ Այդ կարծիքն է արտահայտում բրիտանական «Գարդիան» թերթը։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ ներկայիս նախագահական մարաթոնը փակուղի է մտել հենց այդ նահանգում։ Ֆլորիդական չափանիշներով՝ քվեաթերթիկների հետ կապված խառնաշփոթությունը ամենեւին էլ սկանդալ չէ։ Որպես տվյալ մտքի ապացույց, թերթը հիշեցնում է մի պատմություն, ըստ որի, երեք տարի առաջ Մայամիի քաղաքապետի ընտրությունների արդյունքները որոշեցին 17 հազար ձայներ, որոնք պատկանում էին այլ աշխարհ տեղափոխված ընտրողներին՝ այդ ընտրողները, սակայն, «բաց չեն թողել» ոչ մի ընտրություն։ Մայամիի քաղաքային խորհրդի անդամներից մեկը բռնվել է պոռնիկների ընկերակցությամբ թմրադեղեր օգտագործելու ժամանակ, որից հետո քաղաքական ապաստան է խնդրել Ավստրալիայում։

Թերթի կարծիքով, այնպիսի միջադեպեր, երբ նահանգի դատախազը կծում է ստրիպտիզ-պարուհու ամենափափուկ մասից կամ ընտրողներից մեկը սպանում է իր շանը՝ կասկածելով նրան արվամոլության մեջ, Ֆլորիդայի անբաժանելի հատկանիշներն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930