Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 17,2000 00:00

Նա լավատես էր, պարզապես փող չկա ՆԳ աշխատակիցները ստացել են օգոստոս ամսվա աշխատավարձը։ Այդ առիթով օրենքի պահապանները հավանաբար շնորհավորել են միմյանց։ Փաստորեն, օգոստոսից այս կողմ, հանրապետությունում կարգն ու կանոնը պահպանվում է առանց համապատասխան վարձատրության՝ անվճար։ Մի պահ պատկերացնենք, որ ՆԳ համակարգի բոլոր աշխատողները գործադուլի են դիմում՝ չվճարված ամիսների վարձը ստանալու պահանջով։ Կստացվի համազգեստավորված գործադուլ։ Սակայն նման ծայրահեղ քայլի մեր երկրի օրինապահները առայժմ չեն դիմել։ Լրագրողներից մեկը հետաքրքիր դիտարկում ուներ այս առիթով. արդյո՞ք այս իրավիճակը պարարտ հող չէ կոռուպցիայի ծաղկման եւ բարգավաճման համար, այսինքն, եթե մարդիկ օրինական ճանապարհով վաստակած գումարները չեն ստանում, ստիպված են այլ ճանապարհով եկածներին «չէ» չասել։ Հասկանալի է՝ ընտանիք, տուն, հավերժական զոքանչ… ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը համաձայն չէ այս դիտարկմանը։ Պարոն նախարարի ասելով՝ կոռուպցիան «մարդու, անհատի էությունից է»։ Այսինքն՝ կաշառակեր կամ կոռումպացված չե՞ն դառնում, ծնվո՞ւմ են։ Երեւի շատ նոփնոր կոռումպացվածների քթի տակ ժպիտ կհայտնվի այսպիսի գնահատականից։ Քանի որ, ըստ ՆԳ նախարարի՝ ֆինանսները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը, կոռուպցիայի հետ կապ չունի, փորձենք ճշտել, թե ֆինանսների նախարարը ի՞նչ կարծիքի է հանրապետության փողերի մասին։ Մինչ այդ մի փոքրիկ տեսարան. Վարդան Խաչատրյանին լրագրողներն այնպես էին դեմ տվել պատին, որ Բաշինջաղյանի կտավը հազիվ էր դիմանում։ Թվում էր՝ «Զանգեզուրի լեռներում»172ը ուր որ է կընկնի գլխներիս։ Չընկավ, լավ պրծանք։ Բայց դրա փոխարեն նորանշանակ նախարարը նիստից ուշացավ, իսկ կառավարիչը խիստ անհանգիստ էր. «նկատողություն չանե՞ն ու գործից հանեն»։ Պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Խաչատրյանն ասաց, որ 2001172ի բյուջեում լուրջ փոփոխություններ չեն լինի, թեպետ որոշ փոփոխությունների հնարավորությունը չժխտեց։ Նախքան նախարար դառնալը, օրենսդիր Վարդան Խաչատրյանը կողմնակից էր, որպեսզի բյուջեի նախագիծն առավել մանրամասն եւ ուշադիր քննարկվեր, ինչպե՞ս է տրամադրված այժմ՝ նախարարի կարգավիճակում. «Առավել, ավելի եմ տրամադրված, ես այնտեղ ուզում էի բյուջետային հիմնարկ ստեղծել, որը ամբողջ ընթացքում հետեւեր բյուջեին, եւ հիմա նույն մտքին եմ։ Եթե ԱԺ172ում լինի այդպիսի հիմնարկ՝ մասնագիտական, որն ամբողջությամբ կարողանա վերլուծել եւ նույնիսկ մեզ խորհուրդներ տալ, ես միայն ուրախ կլինեմ։ Այսինքն, միայն բաց աշխատանքի պայմաններում է հնարավոր արդյունքի հասնել, որեւէ հարց լուծել»։ Ֆինանսների նախարարը խոստացավ, որ նախարարությունում մինչեւ հունվար լուրջ կադրային փոփոխություններ չեն լինի. «հունվարից հետո կերեւա, թե ինչպես են աշխատել։ Ես մարդկանց միայն աշխատանքով եմ գնահատելու»։ Երկու ամսվա ստանալիք եկամուտները հիմնականում կուղղվեն աշխատավարձեր, նպաստներ, կենսաթոշակներ վճարելու համար։ Բարդություններ կլինեն անշուշտ, պարզ է՝ փողը քիչ կլինի, բայց ֆինանսների նախարարը հույս ունի, որ կկարողանա նոր տարի մտնել առանց պարտքերի։ Վարդան Խաչատրյանը հույս ունի նաեւ, որ «2001 թ. այն տարին կլինի, որ կուտակված բեռից կազատվենք, եւ կանցնենք ռեալ172 նորմալ կենսագործունեության»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել