Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ

Նոյեմբեր 17,2000 00:00
Anushavan danielyan

Վարչապետ Անուշավան Դանիելյանը ԼՂՀ կառավարության երեկվա նիստում նախարարներին զգուշացրել է, թե նրանք մենակ են թողել Քաշաթաղի (Լաչինի) ղեկավար Ալեքսան Հակոբյանին, անբավարար են զբաղվում այդ տարածքի հիմնախնդիրներով։ Կառավարության անդամներին հանձնարարվել է աշխատանքային կանոնավոր գործուղումների մեկնել ԼՂՀ-ին վարչական մաս կազմող այդ տարածք։

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԵԿԱՆ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

qaxbantarkyal

Երեկ տեղի ունեցավ քաղբանտարկյալների «Ակումբ-65» կազմակերպության նիստ, որին մասնակցել են նախկին քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը, Մերուժան Հովհաննիսյանը, Էդիկ Կակոսյանը, Վարդան Հարությունյանը, Ռազմիկ Մարկոսյանը: Ներկազմակերպական հարցերի քննարկման արդյունքում՝ լիազորությունները վայր է դրել կազմակերպության նախագահ Ռազմիկ Մարկոսյանը։ «Ակումբ-65»-ի նախագահ է ընտրվել նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Հեքիմյանը, որը քաղաքական գործունեությամբ հայտնի էր եւ դատապարտվել է Ասատուր Բաբայանի (Վիգեն Բաբայանի հոր) եւ Շիրակ Գյունաշյանի հետ։ Ընտրվել է 5 հոգուց բաղկացած խորհուրդ։ Ըստ էության, «հին» քաղբանտարկյալները նորից եկան «իշխանության»։

ԲԱՆԱԿԻՆ ԶԻՆՎՈՐ Է ՊԵՏՔ

zorakoch

Պետական բուհերում սկսվել է աշնանային ուսանողաթափության շրջանը։ Զարմանալի ջանասիրությամբ բացակայությունների պատճառով բուհերից դուրս են թողնվում հիմնականում տղաները։ Անմիջապես ինֆորմացիան հասնում է զինկոմիսարիատներ, եւ տղաներին բանակ են կանչում։ Հետաքրքիր զուգադիպությամբ բացակայությունների հաշվառումը սկսվում է աշնանային եւ գարնանային զորակոչերի ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930